Կաննը փոքր քաղաք է, որը գտնվում է Ֆրանսիայի հարավում։ Դրա տարածքը 19 քառակուսի կիլոմետրից մի փոքր ավելի է։ Այն իր չափսերով ավելի փոքր է, քան Գյումրին կամ Կապանը։ Ի տարբերություն հայկական քաղաքների, Կաննը քիչ հայտնի է իր ավանդական տեսարժան վայրերով՝ թանգարաններ, պատմական կենտրոններ եւ այլն։ Ընդհակառակը, այստեղ պետք է գալ լավագույն առողջարանային հանգստի համար: Այնուամենայնիվ, դրա համար պետք է համարժեք վճարել։
Նման փոքր ու աննկատ քաղաքը ճանաչում է ձեռք բերել կինոփառատոնի շնորհիվ։ Այս տարի նշվեց արմավենու ճյուղի հանձնման միջոցառման 76-րդ արարողությունը։ Այնուամենայնիվ, սինեֆիլների հետ միասին զվարճանքի ոլորտի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները նույնպես անմասն չեն մնում այս տոնակատարությունից: Նրանք պատմում են ամեն ինչ, եւ ամենակարեւորը՝ անձնական օրինակով ցույց տալիս, թե ինչպես կարելի է հանգստանալ։
Որտե՞ղ կանգ առնել
Փառատոնի ընթացքում շատ կինոընկերություններ շքեղ բնակարաններ են վարձում։ Նրանց լոգոները տեղադրված են պատշգամբներում։ Այս ամենը գտնվում է, ինչպես ասում են, «առաջին գծում»՝ ավազոտ լողափից մի քանի քայլի վրա՝ եզակի 5 աստղանի հյուրանոցների հարեւանությամբ.
Hotel Barrière Le Majestic
JW Marriott Cannes
The Carlton Cannes, a Regent Hotel
Hôtel Martinez - The Unbound Collection by Hyatt
Մեկ անձի համար մեկ սենյակի միջին արժեքը սկսվում է մեկ գիշերվա համար 400 եվրոյից։ Սա ներառում է բարձրակարգ սպասարկում, պանորամային տեսարաններ դեպի լազուր ափ, ինչպես նաեւ նախասրահում ձեր սիրելի սուպեր աստղին հանդիպելու հնարավորություն: Օրինակ՝ NEWS.am Style-ին հաջողվել է «բռնացնել» Կոկո Ռոշային, Մեյ Մասկին, Վիկտորյա Բոնյային, Կառլա Բրունիին, FoodGod-ին, Լենա Սիթյուէյշնսին։
Հատկանշական է, որ վերը նշված ցանկի վերջին երկու հյուրանոցներն ունեն հիանալի «ֆոտո գոտիներ»։ Երեկոյան զարեւի մեղմ լույսն ընկնում է հյուրանոցի մուտքի/ելքի տարածքում, իսկ հյուրանոցի դիզայնը պարզ եւ մինիմալիստական է: Ընդհանուր առմամբ, այս բաղադրիչները = հիանալի բովանդակության կադրեր:
Посмотреть эту публикацию в Instagram
Խոսելով բովանդակության մասին՝ անհնար է չհիշատակել, որ ինֆլուենսերներին եւ բրենդների մեծամասնությանը լուսանկարում են Martinez հյուրանոցի տարբեր անկյուններից՝ ձյունաճերմակ պատշգամբ, պարուրաձեւ սանդուղք, ինչպես նաեւ հյուրանոցի համեստ ցուցանակով մասնավոր լողափ։
Որտե՞ղ սնվել
Ֆրանսիայի հարավում օրն առանց մեկ բաժակ սուրճի նույնն է, ինչ, օրինակ, pain au chocolat -ն՝ առանց շոկոլադի: Այստեղ սուրճի հատիկների բույրերը բոլորովին նոր նոտաներ են ստանում։ Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է անցորդների ծխախոտի ծխով կամ ծովափից եկող զեփյուռով։ Դե, կամ 5 եվրո արժեքով:
Посмотреть эту публикацию в Instagram
Օրը պետք է սկսել գեղեցիկ՝ Ladurée ֆրանսիական խորհրդանշական սրճարաններից մեկում: Այստեղ հաճախ կարելի է հանդիպել բովանդակություն ստեղծողների, որոնք հուսահատ փորձում են ստեղծել շատ կատարյալ նկար, կամ աստղերի օգնականների, ովքեր շտապում են պատվիրել մակարոնեղենի տարբեր տեսակներ։
Նման հաստատությունում նախաճաշը կարժենա մոտ 20-30 եվրո՝ մեկ անձի համար:
Ճաշի համար ավելի լավ է ընտրել ավելի մեկուսացված վայր։ Օրինակ, Carlton հյուրանոցի ռեստորանը: Հենց այստեղ են նկատել կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոյին, ով իր ֆիլմերում մեծ ուշադրությամբ է անդրադառնում սննդի թեմային։ Նրա խորհուրդներին հետեւելով դուք հաստատ չեք կարող սխալվել:
Посмотреть эту публикацию в Instagram
Ճաշել խորհուրդ ենք տալիս La Môme-ում: Սա Կաննի ամենանշանավոր վայրերից մեկն է։ Այստեղ ամեն ինչ կատարյալ է՝ սկսած ինտերիերից՝ (օրինակ՝ սնունդը մատոիցում են դիզայներական կերամիկական սպասքով) մինչեւ վեգանների համար նախատեսված ճաշացանկ։ Խորհուրդ ենք տալիս նախապես սեղան ամրագրել, քանի որ երեկոյան ռեստորանը լեփ-լեցուն է։ Այնտեղ հաճելի երեկո անցկացնելը թանկ հաճույք է։ Մեկ անձի համար՝ միջինում սկսած 200 եվրոյից:
Посмотреть эту публикацию в Instagram
Որտե՞ղ լիցքաթափվել
Լինել Կաննում եւ չմասնակցել երեկույթի՝ անընդունելի է։ Օրինակ, այս տարի The Weeknd-ի սերիալի պրեմիերայի աֆթըփարթիին Լիլի-Ռոուզ Դեփին եւ Կաննի վերնախավին տեսել են Միջերկրական ծովում՝ զբոսանավի վրա, որի վրա կառուցված էր նաեւ ժամանցավայր։ Այնտեղ մտնելն անհնար էր։ Հատուկ թեւնոցներով հյուրերին Lumiere թատրոնից նրանց համար նախատեսված տաքսիներով տեղափոխել են X տեղ: Այնուհետեւ եղել է ֆեյս-քընթրոլ:
Եթե մեր ընթերցողը չունի կախարդական թեւնոց(ներ), ապա առաջարկում ենք ուշադրություն դարձնել ծովափնյա ակումբներին։ Այնտեղ հասնելու հավանականությունն ավելի բարձր է, բայց կրկին, գուցե, հանդիպեք մերժման կամ դեյս-քընթրոլի: Խորհուրդ ենք տալիս կրել ձեր լավագույն հանդերձանքները, լինել հնարավորինս ինքնավստահ եւ առաջ անցնել:
Посмотреть эту публикацию в Instagram
Եթե ակումբներ, ապա՝ Le Baoli եւ Gotha։ Այնտեղ հասնելը նույնպես այնքան էլ հեշտ չէ, բայց անմոռանալի հիշողությունները երաշխավորված են։ Կաննում հեքիաթային գիշեր անցկացնելու համար նախապես առանձնացրեք առնվազն 500 եվրո:
FlyOne Armenia-ն NEWS.am STYLE-ի գործընկերն է Կաննի կինոփառատոնի լուսաբանման գործում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու