Ֆրանսիայի հարավը հայտնի է իր «ամենա» տիտղոսներով՝ գեղեցիկ, թանկարժեք, հաջողակ: Գրասը՝ այսօրվա աշխարհագրական հերոսը, բացառություն չէ։ Կիսվում ենք պարֆյումերիայի համաշխարհային մայրաքաղաքի մասին գաղտնիքներով:

Այս փոքրիկ քաղաքն ասես դրախտ լինի մարդկանց համար: Միմոզա, հասմիկ, նարնջի ծաղիկ, վարդեր եւ շատ այլ բաղադրիչներ, որոնք կազմում են մեր սիրելի օծանելիքների բույրերը, այստեղ են ծաղկում։ Գրասը չափերով այնքան էլ մեծ չէ, կարելի է ասել, որ համեմատելի է հայկական Վաղարշապատի հետ։


Կաննից կամ Նիցցայից այս օծանելիքի քաղաք հասնելը բավականին հեշտ է։ Բարձր արագությամբ գնացքները կանոնավոր կերպով շարժվում են վերը նշված վայրերից, իսկ ճանապարհորդությունը տեւում է մոտ 30 րոպե։ Այսպես կոչված հետադարձ ճանապարհի արժեքը մոտ 5 եվրո է։


Ճանապարհը կայարանից դեպի պատմական կենտրոն կարող է բարդ լինել: Կան ավտոբուսներ, բայց միշտ չէ, որ դրանց գրաֆիկը համապատասխանում է Google Maps-ում նշվածին։ Այնուամենայնիվ, մոտ 18 րոպե քայլելուց եւ մի քանի հարյուր կալորիա ծախսելուց հետո կարող եք հասնել քաղաքի կենտրոն։ Այս ճամփորդության վրա ծախսված ֆիզիկական ջանքերը միանշանակ արժանի են տեսած լանդշաֆտին:

Գրասը կարծես մի քաղաք լինի մուլտիպլիկատորի ստեղծած հեքիաթից։ Քանի որ այն ժամանակվանից, ինչ «նկարվել է», քիչ բան է փոխվել։ Նեղ փողոցները՝ խճճված ծաղկած բուսականությամբ, հին, բայց շքեղ պատուհանների փեղկերով եւ լուսավոր ճակատներով։ Այս ամենը քաղաքին տալիս է հեքիաթային հմայք:

Գեղեցիկ գնացքով քաղաքով մեկ ներածական ճամփորդությունը տեւում է մոտ 35 րոպե եւ արժե 7 եվրո (չնայած տանիքի «Visite Gratuite» նշանը ֆրանսերենով ասում է «անվճար այցելություն»): Fargonar Perfumery Museum-ում անցկացվում են հատուկ վարպետության դասեր, որոնցից հետո կարող եք ստեղծել ձեր յուրահատուկ բույրը։ Սակայն դա պահանջում է մեկուկես ժամ։

Խորհուրդ ենք տալիս ժամանակ տրամադրել ջելատո համտեսելու համար: Այստեղ դուք կարող եք գտնել յուրահատուկ համ՝ նարդոսի: Որտե՞ղ, եթե ոչ Պրովանսում, փորձել այս նրբագեղությունը: Մի տեսակ սովորական նարդոսի նման, բայց սառցե հյուսվածքով: Բացի այդ, կա մի փոքր դառնություն: Անկասկած, արժե փորձել, իսկ արժեքն այնքան էլ բարձր չէ, ընդամենը 1,5 եվրո:

Արժե նաեւ մեկ ժամ հատկացնել գնումների համար։ Այստեղ հուշանվերները մի փոքր ավելի մատչելի են, քան հարեւան Կաննում, իսկ ընտրությունն ավելի լայն է ու հետաքրքիր։ Կան բազմաթիվ նիշային օծանելիքի խանութներ, ինչպիսիք են Molinard-ը, Fargonard-ը եւ մի քանի այլ խանութներ, որոնք չունեն սոցիալական ցանցերի էջեր ու նշված չեն ինտերնետ քարտեզի վրա: Կարելի է հասնել միայն տեղի բնակիչների օգնությամբ։

Բացի օծանելիքներից, խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել նաեւ հագուստին, կոշիկներին եւ աքսեսուարներին։ Օրինակ, խանութներից մեկում բոլոր ապրանքները պատրաստվում են գինու խցաններից։ Շատ օրիգինալ միտք!


Գրասում գործող երեք ժամերը երաշխավորում են անմոռանալի փորձառություններ եւ հիշողություններ: Օծանելիքի քաղաքը պետք է ներառվի Ֆրանսիայի հարավ կատարած ձեր ճանապարհորդության ծրագրում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:37, 29 նոյեմբերի
«Սատանան շրջում է մեր մեջ»․ բրիտանացի հայտնի պատմաբանը բացատրել է, թե ինչու է հավատում Սատանայի գոյությանը13:22, 29 նոյեմբերի
Հորդանանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ ունեցավ Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է12:22, 29 նոյեմբերի
Փախավ ամուսնուց, գայթակղեց միլիոնատիրուհուն և դարձավ փարիզյան բոհեմի մուսան․ Արմեն Օհանյանի սկանդալային կյանքը10:30, 29 նոյեմբերի

09:00, 29 նոյեմբերի
Wine Scope․ Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին14:22, 28 նոյեմբերի
«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ սերմնաբջիջների դոնորության պատճառով