«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ոսկե ծիրան»-ի ծրագրերը արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում

15:23, 30 հունիսի

Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը շարունակում է համագործակցությունը ՀՀ-ում արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ: Այս մասին փառատոնի ներկայացուցիչները խոսեցին հունիսի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

««Ոսկե ծիրանն» իր 20 տարիների ընթացքում միշտ աջակցություն է ստացել դեսպանատների ու տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից: Առանց այս աջակցության, «Ոսկե ծիրանն» իր միջազգային համբավը չէր կարող ունենալ: Ուրախությամբ պիտի ասեմ, որ մեր գործընկերներն այս պահին շատ են, եւ նրանց մեջ կան նաեւ այնպիսիք, որոնց հետ երկար տարիների համագործակցության պատմություն ունենք»,-նշեց կինոփառատոնի համահիմնադիր Սուսաննա Հարությունյանը:

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության եւ Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ հայ հանդիսատեսը կվայելի ֆրանսիական կինոյի իսկական հրավառություն։ Ֆրանսիական ծրագրում կներկայացվեն Ժան-Պիեռ Դարդեն եւ Լյուկ Դարդեն եղբայրների «Ռոզետա», «Երեխան», «Անհայտ աղջիկը», «Հեծանվով տղան», «Երկու օր, մի գիշեր», այս տարվա Բեռլինի կինոփառատոնի Ոսկե արջ մրցանակակիր Նիկոլա Ֆիլիբերի «Ադամանի վրա», Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու  մրցանակակիր Ժյուստին Տրիեի «Անկման անատոմիա», Սիլվա Խնկանոսյանի «Միչիգանից հեռու» ֆիլմերը։ Դեսպանության հետ համագործակցությամբ Հայաստան կժամանեն կինոռեժիսորներ Դարդեն եղբայրները, Կլեր Սիմոնը, Քրիս Պելըրենը։

Երեւանում Գյոթե կենտրոնի հետ համատեղ կիրականացվի «Արտադրված է Գերմանիայում» ծրագիրը։ Կցուցադրվեն Քրիստիան Փեցոլդի «Կարմիր երկինք», Վիմ Վենդերսի «Չքնաղ օրեր», Դանիել Քյոթերի «Լանդշաֆտ», Աբաս Ամինիի «Անվերջ սահմաններ», Խալեդ Ժարարի «Նոթեր տեղահանման մասին» ֆիլմերը։ Գյոթե կենտրոնի հետ համագործակցությամբ Հայաստան կժամանեն նաեւ ռեժիսորներ Դանիել Քյոթերը, Բերնդ Բյուդերը, Կարմեն Գրեյը։ 

Իսրայելի դեսպանության հետ համատեղ` «Ֆոկուս․Իսրայել» ծրագիրը, կցուցադրվեն Միհալ Վինիկի «Վալերիան ամուսնանում է», Օրիթ Ֆոքս Ռոթեմի «Սաբայա» կինոթատրոնը», Մաայան Ռիփի «Մյուս այրին», Թոմեր Հեյմանի «Ես չեմ» ֆիլմերը։ Ծրագրի առանցքում կին ռեժիսորների դեբյուտային ֆիլմերն են։ Որպես հյուրեր Հայաստան կժամանեն ռեժիսորներ Թոմեր Հեյմանը, Միխալ Վինիկը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ֆինանսավորել է ֆիլմերի 50 ցուցադրություններ, ներառյալ՝ դրանց համար նախատեսված սրահներ, համապատասխան սարքավորումներ և աշխատակազմ։

Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն և Հայաստան- Պորտուգալիա Բարեկամության միություն կազմակերպությունների հետ համատեղ կիրականացվի «Ֆոկուս․Պորտուգալիա» ծրագիրը։ Կներկայացվեն Անդրե Ժիլ Մատայի «Ծառը», Դավիդ Պինեյրուի Վիսենտի «Աստծու գառը», Մարիա Կլարա Էսկոբարի «Աքսոր» ֆիլմերը։

Առանձին կցուցադրվեն Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազի» դափնեկիր, պորտուգալացի ռեժիսոր Պետրո Կոշտայի ֆիլմերը։ Հայաստան կժամանի նաև ռեժիսոր Անդրե Ժիլ Մատան։

Բրիտանական խորհրդի Հայաստանյան գրասենյակի եւ Հայաստանում Բրիտանիայի դեսպանության հետ համատեղ կկազմակերպվի Զերեմի Թոմասի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, վերջինս ներկա կլինի ցուցադրություններին։ Որպես հյուր Հայաստան կժամանի ռեժիսոր Դեվիդ Քելլին։

Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը, ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս կաջակցի փառատոնային օրաթերթի լույսընծայմանը։

GAIFF Pro Industry Platform-ը տեղի կունենա հուլիսի 10-14-ը կինոփառատոնին զուգահեռ: Արտադրական հարթակը գործում է ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ եւ հյուրընկալվում է Creative Armenia-ի հետ համատեղ, աջակցվում՝ Artbox նախագծի կողմից։

Փառատոնային ավանդական և սիրված վարպետության դաս-հանդիպումները տեղի կունենան «Ոսկե ծիրան»-ի գործընկեր ՀԲԸՄ Հայաստանում եւ Կինոյի տանը։

Երեւանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 9-16-ը։ Այս տարի նշվում է նաեւ հայ կինոյի 100-ամյակը, եւ փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կունենա այդ երկու հոբելյաններին։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել