Անահիտ Կիրակոսյանն ու Սուրեն Առուստամյանը շուտով հեռուստադիտողին կներկայանան նոր ձեւաչափում։ Հաղորդավարական զույգը կփորձի սեփական ճամփորդությունների եւ բացահայտումների միջոցով կիսվել, թե ինչպես կարելի է հետաքրքրացնել հանգստյան օրերը։
Անահիտը նոր` «#Շաբաթ#Կիրակի» նախագծի առաջին մանրամասներով կիսվել է NEWS.am STYLE-ի հետ ու լուսանկարներ տրամադրել նկարահանումներից։
«Սա ժամանցային, ճանաչողական հաղորդաշար է։ Միտքը ծագեց երկուսիս մոտ, իսկ պրոդյուսերը Գուրգեն Այվազյանն է։ Մենք՝ հայերս, սիրում ենք միմյանց հարցնել՝ շաբաթ-կիրակի ի՞նչ ունես անելու, այդպիսով որոշեցինք հեռուստադիտողի համար ստեղծել մի հաղորդում, որտեղ ես շաբաթն եմ, Սուրենը՝ կիրակին, եւ փորձում ենք հեռուստադիտողին այլընտրանք ցույց տալ, թե ինչ կարելի է անելի հանգստյան օրերին»,-պատմեց դերասանուհին,-«Ֆորմատն ինձ համար շատ հոգեհարազատ է, քանի որ ես սիրում եմ բացահայտել, սիրում եմ ճանաչել, ճանապարհորդել, նոր տեղեկություն պեղել, գտնել ու նաեւ կիսվել այդ ամենով։ Սիրում եմ այն հաղորդումները, որտեղ կա անմիջականություն, խենթություն, էմոցիա, վախ, ուրախություն․ այս հաղորդման մեջ ամեն ինչ կա, ու ոչինչ չենք թաքցրել հեռուստադիտողից, անգամ այն, ինչ մեզ դուր չի եկել եւ չի գոհացրել»։
Նախորդ շաբաթ հաղորդման անձնակազմը եղել է Վսրաստանում, որտեղ հանդիպել են անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի որդուն՝ Արայիկ Բաբաջանյանին, որը հանդիսանում է նաեւ Առնո Բաբաջանյան հիմնադրամի նախագահը։
«Շատ ուրախալի փաստ էր նրան հանդիպելը, նրա հետ ծանոթանալը։ Հրաշք անձնավորություն է, ու շատ հետաքրքիր զրույց ենք ունեցել նրա հետ՝ թե մանկությունից, թե հայրիկի հետ անցկացրած օրերից ու «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում իր նկարահանումներից»։
Անահիտը նաեւ հավելեց, որ հաղորդման շրջանակում միշտ չէ, որ ներկայացնելու են հանգիստն այլ երկրներում։ Անդրադառնալու են նաեւ Հայաստանում գտնվող հետքրքիր վայրերին։ «Հաղորդման շրջանակում, պարբերաբար, կլինեն հարցազրույցներ հայտնի մարդկանց հետ, մեկ այլ թողարկման շրջանակում, գուցե, ցուցադրենք տվյալ երկրի խոհանոցը․․․ Մի խոսքով՝ մեզ պես խառը հաղորդում է (ծիծաղում է)։ Առաջիկա հաղորդումների շրջանակում սպասեք հետաքրքիր զրույցների նաեւ Դաթոյի եւ Իրու Խեչանովի հետ, որը ներկայացնում էր Վրաստանը «Եվրատեսիլ 2023»-ին»։
«#Շաբաթ#Կիրակի» հաղորդումը կթողարկվի հուլիսի 15-20-ն ընկած ժամաակահստվսծում եւ կլինի 21TV-ի եթերում՝ յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով10:55, 9 մայիսի
Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում10:22, 9 մայիսի
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»