Փարիզի նորաձեւության շաբաթվա ընթացքում դիզայներները փորձեր են արել ոչ միայն հագուստի եւ աքսեսուարների, այլեւ դիմահարդարման ու սանրվածքների հետ կապված:
Մետաղական փայլ
2023 թվականի աշուն/ձմեռ բարձր նորաձեւության շոուներում ներկայացված գեղեցկության հիմնական միտումներից մեկը մետաղական փայլի օգտագործումն է: Մոդելները պադիումով քայլում էին զարդարված փայլուն երանգներով՝ արծաթից մինչեւ ոսկի ու պղինձ: Ամենահիշարժան ֆուտուրիստական շրջադարձը եղել է Valentino-յի մոտ: Դրեդները ձեռք են բերել ավելի նուրբ կերպար։ Դրանք հավաքվել են հարյուրավոր շողշողացող քարերից։
Արտահայտիչ աչքեր
Մեծ ուշադրություն է դարձվել աչքերին։ Դիզայներները սեւաներկի, տպավորիչ սլաքների եւ կոպերի անսովոր ձեւերի ու գույների օգնությամբ ստեղծել են արտահայտիչ եւ ինտրիգային կերպարներ։ Աչքերն ընդգծված էին վառ գույներով՝ ինչպես միատոն, այնպես էլ համապատասխան երանգներով՝ կերպարին խորություն եւ խորհրդավորություն հաղորդելով։
Շուրթերի գունատ երանգներ
Շուրթերի գունատ երանգները քնքշության եւ ռոմանտիկայի էֆեկտ են ստեղծել: Հատկապես տարածված էին վարդագույնի, դեղձի եւ պաստելային երանգները։ Մոդելները պոդիումով քայլել են բնական տեսք ունեցող շուրթերով՝ կերպարին հաղորդելով թեթեւություն եւ թարմություն։
Փայլուն մաշկ
Փայլուն եւ առողջ մաշկը 2023 թվականի աշուն-ձմեռ haute couture ցուցադրութոյւնների գեղեցկության գլխավոր թրենդներից մեկն էր: Դիզայներներն օգտագործել են հայլայթերներ՝ մոդելների մաշկի բնական փայլն արտահայտելու համար: Տոնային քսուքը թարմ եւ թեթեւ էր՝ թույլ տալով մաշկին շնչել ու տալով բնական փայլ:
Փորձարկումներ վարսերի հետ
Դիզայներները փորձեր են կատարել բարդ հյուսերով եւ բարձր հավաքած սանրվածքներով։ Մի խոսքով, տպավորիչ մազերի ձեւավորում՝ ստեղծագործելու անսահման հնարավորություններով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ