Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

No Makeup. Անի Պետրոսյանի, Ստեփան Ղամբարյանի, Ելենա Վարդանյանի, Մհեր Մխիթարյանի, Աննա Մանուչարյանի, Աղաս Մանուկյանի, Լիա Զախարյանի մասնակցությամբ նոր ներկայացման մանրամասները

13:05, 12 հուլիսի

Մարդկանց ամենամեծ թերությունը աներեւույթ դիմակն է, եւ դրա պատռվելուց հետո յուրաքանչյուրին դատելուց առաջ մի պահ մտածիր, թե երբ ես ինքդ վերջին անգամ հանել քո դիմակը․ այս մասին է ռեժիսոր, պրոդյուսեր Սեդրակ Գոջամանյանի եւ սցենարիստ Արմեն Վարդանյանի «No Makeup» ներկայացումը, որի պրեմիերան կկայանա հուլիսի 21-ին՝ Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։ 

Կատակերգական ժանրի այս ներկայացումը Սեդրակ Գոջամանյանի եւ Արմեն Վարդանյանի 6-րդ համագործակցությունն է։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում  Սեդրակ Գոջամանյանը բացահայտել է ներկայացման  մանրամասները։

356448404_295642166216284_4197909023261329901_n.jpg (44 KB)

Այս պատմության դեպքերը զարգանում են տարեց դերասանուհի Ասպրամ Արմենակովնայի տանը  (Ելենա Վարդանյան)։ Բեմի երբեմնի աստղն ունի առողջական խնդիրներ, իսկ նրա խնամակալն է դարձել նախկին ուսանողուհին՝ տաղանդավոր, բայց գործազուրկ Մերին (Անի Պետրոսյան)։

Մերին իր ողջ բեմական հմտությունները բեմ չունենալու պատճառով օգտագործում է իր անձնական հարաբերություններում, ինչի արդյունքում իր եւ իր շրջապատի առօրյան վերածում է իրավիճակների կոմեդիայի, եւ հակառակը։ Պատմության մեջ, Մերիին չեն զիջում նրա շուրջ հավաքված տղամարդիկ եւ նրանց կանայք։

356307158_984905269367133_2703161358306009921_n.jpg (67 KB)

Մյուս կերպարներին մարմնավորում են Աննա Մանուչարյանը, Ստեփան Ղամբարյանը, Աղաս Մանուկյանը, Մհեր Մխիթարյանը եւ Լիա Զախարյանը։ 

Ռեժիսորի խոսքով՝ այս դերասանական կազմի հետ աշխատելը հետաքրքիր էր, քանի որ ըստ նրա՝ յուրաքանչյուրն ունի իր գույնը։ 

«Բնականաբար, երբ ներկայացումը գրվել է, կերպարների առումով նկատի ենք ունեցել հենց այս դերասաններին, եւ ես կարծում եմ՝ լավագուն տարբերակն ենք ընտրել, քանի որ նրանք ոչ միայն տաղանդավոր են, այլեւ մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց գործին»։

356310718_1727772657659837_8597746281960539369_n.jpg (52 KB)

Ինչ վերաբերում է ներկայացման հիմնական ասելիքին՝ Սեդրակի խոսքով՝ մեսիջները շատ են, հանդիսատեսը դրանք կարող է յուրովի մեկնաբանել․

«Կարծում եմ՝ հանդիսատեսը դիտելով է զգում այդ հաղորդագրությունները, եւ յուրաքանչյուրը կարող է տարբեր բաներ հասկանալ, բայց կարեւորը, որպեսզի այն դիպչի նրանց, իսկ ես վստահ եմ, որ այս ներկայացման դեպքում այդպես էլ կլինի»։

356328597_611235394411137_5757206498765954205_n.jpg (114 KB)

Կերպարների զգեստների ձեւավորումն արել է Արայիկ Գաբաջյանը, երաժշտությունը հատուկ ներկայացման համար հեղինակել է Հովհաննես Արշակյանը, պաստառը՝ Արվին Քոչարյանը, բեմանկարիչ՝ Արթուր Հարությունյան:

356351003_581862057455504_7798903483680383315_n.jpg (149 KB)

356401380_969328504342267_6536389819554490180_n.jpg (70 KB)

356381890_807624274164548_6115961690909852460_n.jpg (65 KB)

356396298_6479603745436758_3145399495151900087_n.jpg (69 KB)

357347201_654979219846027_5024237473119613965_n.jpg (61 KB)

356344250_1122444555385590_5733465186788949468_n.jpg (45 KB)

Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Սեդրակ Գոջամանյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search