Հաջորդ տարվանից Իտալիայի La Dolce Vita գնացքները կառաջարկեն մեկից երեք գիշերային ուղեւորություններ Հռոմից Սիցիլիա երկուսի համար 6000 եվրո մեկնարկային գնով: Երթուղիներն անցնում են այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են Պալերմոն, Վենետիկը եւ Պորտոֆինոն: Ամենաէքսկլյուզիվ տնակները մեկ գիշերվա համար կարժենան առնվազն 25000 եվրո, գրում է Bloomberg-ը։
“It’s like a luxury cruise but on rails.”
— Bloomberg Quicktake (@Quicktake) July 10, 2023
Tickets on Italy’s newest night train start at $6,500 and go all the way up to $27,200 for 2 people. The luxury getaway aims to pamper with less climate guilt, reports @aspeciale https://t.co/mIr7H8Q5sc pic.twitter.com/Pc0trV3NmJ
«Դա նման է շքեղ նավարկության, բայց ռելսերի վրա», - ասում է Arsenale շքեղ զբոսաշրջային խմբի գործադիր տնօրեն Պաոլո Բարլետան, որը ծառայությունը կսպասարկի հայտնի Orient Express ապրանքանիշի հետ: «Գնացքը փոխադրամիջոց է, որից շատերը կախվածություն ունեն։ Դա ռոմանտիկ է եւ առանձնահատուկ հմայք ունի»:
Առաջին երկու գնացքները կսկսեն գործել Հռոմից դեպի հյուսիս ու հարավ Իտալիա, իսկ վերջինը կգործի Սիցիլիայում:

«Շքեղ ճամփորդները փնտրում են այլ բան», - ասում է Դինա Ռավերան՝ Destination Italia բարձրակարգ տուրօպերատորի հիմնադիրն ու նախագահը: «Կայուն, դանդաղ ճանապարհորդությունն այլընտրանքային երթուղիներով ու ամբողջ Իտալիայի համայնապատկերային ճանապարհներով մեծ պահանջարկ ունի բարձր եկամուտ ունեցող զբոսաշրջիկների շրջանում»:

Շքեղության սեգմենտի վրա չեն ազդում գնաճային ճնշումները եւ սպառողների մեծ մասի տնտեսական մտահոգությունները: Flywire Corp վճարային ընկերության կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ բարձրակարգ ճանապարհորդների 83%-ը ծրագրում է ավելի շատ ծախսել 2023 թվականին, քան անցյալ տարի:
Պահանջարկը բավարարելու համար Արսենալը 240 միլիոն եվրո է ներդնում ծառայության մեկնարկի համար, ներառյալ ազգային օպերատոր Trenitalia-ի հնացած շարժակազմը շքեղ շարժակազմի վերածելը:

Ինտերիերը ոգեշնչված է 20-րդ դարի իտալական դիզայնով, որը համադրում է նարնջագույնի, հախճապակի եւ մանուշակագույնի խամրած երանգները: Շքեղ խցիկները կունենան գորգապատ հատակ ու փայտե շերտավոր առաստաղներ, ինչպես նաեւ մասնավոր լոգարաններ: Սուիթները հագեցած կլինեն բազմոցով, սեղանով եւ երկու բազկաթոռով։
Վագոն ռեստորանը փայլուն լաքապատ պատերին կմատուցվեն իտալական ապերիտիվներ եւ տեղական գինիներ, իսկ դելիկատեսների թվում կլինեն ծովախեցգետիններն ու տրյուֆելները: Le Grand Soir-ի ընթրիքի ժամանակ լուսանկարիչը հյուրերի համար կնկարահանի vintage Polaroid կադրեր։ Յուրաքանչյուր 12 վագոնանոց գնացքով միայն 62 ուղեւոր կկարողանա երթեւեկել։

Երբեմն երթուղիները կօգտագործեն փոքր ուղիներ, որոնք գտնվում են լեռներին ու ափին մոտ: Ճանապարհորդները կկարողանան մասնակցել տարբեր միջոցառումների, ինչպիսիք են գիշերային այցելությունները Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճար կամ ներկայացումներ Միլանի Լա Սկալա օպերային թատրոնում:
Կլինի նաեւ Հռոմի եւ Վենետիկի «Արսենալին» պատկանող Orient Express հյուրանոցներում մնալու տարբերակ, որոնք նույնպես պետք է բացվեն 2024 թվականին:

Առաջին երկու գնացքները կսկսեն երթեւեկել Հռոմից դեպի հյուսիս ու հարավային Իտալիա, վերջինը՝ Սիցիլիայով։ Եվս չորսը կհետեւեն 2025 թվականին՝ ավելացնելով երթուղիներ ամբողջ երկրում:
Նախատեսվում է ընդլայնել այս հայեցակարգը Արաբական թերակղզում այն բանից հետո, երբ Arsenale-ը համաձայնագրեր է ստորագրել Etihad Rail-ի և Saudi Arabia Railways-ի հետ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Սաուդյան Արաբիայում նմանատիպ ծառայություններ զարգացնելու համար:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:37, 29 նոյեմբերի
«Սատանան շրջում է մեր մեջ»․ բրիտանացի հայտնի պատմաբանը բացատրել է, թե ինչու է հավատում Սատանայի գոյությանը13:22, 29 նոյեմբերի
Հորդանանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ ունեցավ Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է12:22, 29 նոյեմբերի
Փախավ ամուսնուց, գայթակղեց միլիոնատիրուհուն և դարձավ փարիզյան բոհեմի մուսան․ Արմեն Օհանյանի սկանդալային կյանքը10:30, 29 նոյեմբերի

09:00, 29 նոյեմբերի
Wine Scope․ Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին14:22, 28 նոյեմբերի
«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ սերմնաբջիջների դոնորության պատճառով