Ոմանք նրան անվանում են հանճար, մյուսները՝ խելագար գիտնական։ Բայց հիմնականում նա աշխարհի ամենահարգված ճարտարապետներից եւ դիզայներներից մեկն է, գրում է Forbes-ը։
«Առաջին անգամ, երբ ես հանդիպեցի Էդուարդո Նեյրային (շատերին հայտնի որպես Ռոթ), մենք նրա սեփականությունում էինք Մեքսիկայի Թուլումի ջունգլիներում: Նա սենյակ մտավ ոտաբոբիկ, հագին՝ սպիտակ հանդերձանք՝ զարդարված բազմաթիվ մեծ վզնոցներով։ Հանգիստ, լուսավոր մարդ էր, ով անմիջապես լուսավորեց սենյակը, եւ ես ապշեցի:

Նրա տունը՝ արվեստի հոյակապ գործը, գտնվում է խիտ ջունգլիներում, որտեղ նա ապրում է, նույն համալիրում, որտեղ AZULIK UH MAY արվեստի մշակութային կենտրոնն է: Բնության բնական ձեւերի ազդեցությամբ՝ Ռոթի տունը հակասում է ճարտարապետական պայմանականություններին, միաժամանակ ցուցադրելով յուրահատուկ ներդաշնակ հարաբերություն բնական միջավայրի հետ:

Ռոթը ինքնուս ճարտարապետ է, ում ստեղծագործությունները հետեւում են բնական երկրաչափությանը եւ, հիմնականում, ոգեշնչված են մայաների մշակույթով: Նա չի ոչնչացնում բուսականությունը եւ օգտագործում է ծառերը որպես կամուրջներ ինտերիերի եւ էքստերիերի միջեւ՝ հետեւելով ջունգլիների բնական ուրվագծերին, ինչը հանգեցնում է անսովոր, բնական ձեւերի:

Իսկ հիմա, Մեքսիկայից հեռու, Ռոթը Սաուդյան Արաբիայի անապատի սրտում այլ տեսակի ալիքներ է ստեղծում: Վրդովեցուցիչ, ֆուտուրիստական, փոքր-ինչ այլմոլորակային AZULIK AlUla Resort-ը կլինի ցնցող էկո-շքեղ սեփականություն: Կաույցը, որը նախատեսված է բացել 2027 թվականին Նաբաթեյան հորիզոնի շրջանում, կգտնվի ավազաքարային ձորերում եւ մոտ կլինի այլ տեսարժան վայրերին՝ ներառյալ ձիասպորտի գյուղը եւ համաշխարհային մակարդակի բացօթյա քանդակների այգին:

Հանգստավայրը բաղկացած կլինի 6 տիպի 76 շքեղ վիլլայից, կունենա սպա, VIP ակումբ, ռեստորան եւ AZULIK, SFER IK թանգարան: Հանգստավայրի դիզայնը ոգեշնչված է շրջակա միջավայրից. ալիքաձեւ էքստերիերը ամբողջովին բաղկացած կլինի բնական նյութերից եւ հյուսված մանրաթելերից:

AZULIK AlUla Resort-ը խոստանում է պաշտպանել մոտակա հնագույն ժայռային արվեստը, ինչպես նաեւ օգտագործել գոյություն ունեցող ջրային ուղիների բնական համակարգը՝ ոռոգման եւ ջրհեղեղներից պաշտպանվելու համար: Տարածքում արգելվում է անձնական տրանսպորտային միջոցների տեղաշարժը. փոխարենը կտրամադրվի ամբողջովին էլեկտրական շարժունակության համակարգ, ինչպես նաեւ ձիերի եւ ուղտերի եւ արշավային արահետներ․ որոնցով հյուրերը կարող են վայելել շրջակայքը:

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 9 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար