Արդյո՞ք առնանդամի չափը իսկապես կարեւոր է: Տարածված կարծիք կա առնանդամի չափի մասին՝ որքան մեծ, այնքան լավ։ Սակայն, բացի մշակութային պատկերացումներից, սա ամբողջովին ճիշտ չէ, գրում է Mashable-ը:
Ըստ Clue-ի 2019 թվականի հետազոտության՝ հետերոսեքսուալ եւ բիսեքսուալ կանայք ամենացանկալին համարում են 13,9 սմ երկարությամբ առնանդամը։ Այստեղից հարց է ծագում. եթե միջին չափը ոչ միայն բավականաչափ լավ է, այլ բառացիորեն կատարյալ մարդկանց մեծամասնության համար, ինչու է մարդկանց մոտ այդքան տարված այն միտքը, որ մեծ առնանդամներն ավելի «առնական» են:
Հասկանալու համար, թե ինչու են մարդիկ այդքան տարված մեծ առնանդամներով, եկեք տեսնենք, թե ինչպես են նրանց պատկերներն ընկալվում աշխարհի տարբեր մշակույթներում: Խոշոր ֆալուսսային առարկաները վաղուց եղել են պտղաբերության, սեքսի եւ հաճույքի կիզակետը բոլոր մայրցամաքներում ու տարբեր մշակույթներում Օսիրիսի հին եգիպտական պաշտամունքից, Հին Հունաստանից ֆալուսի պատկերագրությամբ մինչեւ ժամանակակից Ճապոնիա, որտեղ տեղի է ունենում Կանամարա Մացուրի փառատոնը։ Այն ներառում է առնանդամի թեմաներով շքերթներ, տորթեր եւ ֆալուսի տեսքով քաղցրավենիք:
Տեղափոխվենք մեր օրերը։ Այս պաշտամունքը ժամանակակից մշակույթ է մտել բազմաթիվ առումներով: 2019 թվականին Օքսֆորդի համալսարանի մեկ ուսումնասիրություն ցույց է տվել, որ առնանդամի մեդիա պատկերները կարող են ազդել առնանդամի չափսի ընկալման վրա: Այն նշում է, որ հեռուստատեսությունը եւ տղամարդկանց ամսագրերը հաճախ «ամրապնդում են մշակութային այն գաղափարը, որ ավելի մեծ առնանդամը տղամարդուն դարձնում է ավելի «առնական»:
Հետազոտությունը ենթադրում է, որ հենց պոռնոգրաֆիան է ազդում չափի ընկալման վրա։ Մասամբ պոռնոյում պատկերված առնանդամի չափսերի պատճառով, որոնք շատ ժամանակ միջինից բարձր են: Քանի որ պոռնոգրաֆիան առնանդամի պատկերների ամենատարածված աղբյուրն է, այն ապակողմնորոշիչ պատկեր է տալիս այն մասին, թե ինչն է իրականում սեռական բավարարվածություն:
Պոռնոկայքերը պաշտպանում են ռասիստական կարծրատիպերը, ներառյալ այն գաղափարը, որ սեւամորթներն ավելի մեծ առնանդամներ ունեն, կարծրատիպ, որը տարածված էր էլիզաբեթյան ժամանակաշրջանում, երբ սպիտակամորթ եվրոպացի գաղութարարները ճամփորդում էին Աֆրիկայում եւ գրում իրենց ճամփորդությունների մասին չափազանցված պատմություններ:
Այժմ աճում է բացարձակապես նորմալ առնանդամով տղամարդկանց առնանդամը մեծացնելու ցանկությունը՝ չնայած բազմաթիվ ռիսկային գործոնների առկայությանը եւ նման վիրահատությունների հաճախակի բարդություններին:
Սեքսը եզակի ակտ չէ, եւ դրանում հիերարխիա չկա։ Վիճակագրորեն, ներթափանցող սեքսը կամ P-in-V սեռական հարաբերությունը նույնիսկ ամենահաճելի սեռական հարաբերությունը չէ: Փաստորեն, կանանց շրջանում միայն 18,4%-ն է կարող օրգազմ ապրել միայն ներթափանցումից։ Առնանդամի չափը` մեծ թե փոքր, չի երաշխավորում ֆանտաստիկ սեքսը:
Սեքսի եւ մտերմության մարզիչ Փոլին Ռայլանդը Mashable-ին ասել է, որ երբ խոսքը վերաբերում է սեքսին, մտերմությունն ու կապի զգացումը առաջնային են: «Դա ավելի շատ վերաբերում է անձի հետ ձեր կապին», - ասում է Ռայլանդը:
Սեռական ակտիվության որակից դժգոհությունը, ցածր ինքնագնահատականը եւ ինքնավստահությունը կարող են առաջացնել կամ սրել մտավոր ու ֆիզիկական առողջության այլ խնդիրներ, ինչպիսիք են կատարողական անհանգստությունը, էրեկտիլ դիսֆունկցիան եւ վաղաժամ սերմնաժայթքումը:
Առնանդամի չափը նշանակություն չունի։ Դա նաեւ առնականության, սեքսուալության կամ հաճույք տալու ունակության ցուցանիշ չէ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)