«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Կայացավ «Կաղանդ հայկական ամանորի սեղանը» մշակութային մաստեր-կլասը

10:01, 23 դեկտեմբերի

Դեկտեմբերի 22-ին «Փոքր Փարիզ» սրճարանում կայացավ­ «Կաղանդ հայկական ամանորի սեղանը» մշակութային մաստեր-կլասը, որտեղ ազգագրագետ Սոնիա Թաշչյանը եւ ավագ խոհարար Լեւոն Ավագյանը ներկայացրեցին հայկական ամանորյա ծիսական ավանդույթերը, այնուհետեւ պատրաստեցին հայկական ամանորի  սեղանի ավանդական ճաշատեսակները:


Միջոցառման հյուրերը հնարավորություն ստացան ինչպես հետեւելու, այնպես էլ անմիջականորեն մասնակցելու ճաշատեսակների ինտենսիվ պատրաստման գործընթացին:

Պատրաստման ընթացքում ներկայացվեցին հայկական  տարեհացի, անուշապուրի, պասուց դոլմայի, ղափամայի ավանդական բաղադրատոմսերը: 
Ճաշատեսակներից յուրաքանչյուրի պատրաստման գործընթացն ուղեկցվեց դրանց մասին փոխանցված առասպելների, ավանդույթների, իրական պատմությունների, խոհանոցային զրույցների ներկայացմամբ, հայկական երգերով եւ տաղերով: 

Միջոցառման անցկացման վայրում ներկայցված էին հայկական ատրիբուտներ եւ հայկական ավանդական ամանորյա ծառը:
Միջոցառումն ավարտվեց պատրատված ուտեստների համտես-հյուրասիրությամբ: Բոլոր հյուրերին բաժանվեցին աղանձի կապոցներ:
Հատկանշական է, որ պատահական անցորդները նույնպես  մասնակից դարձան տոնական միջոցառմանը:

Հիշեցնենք, որ «Կաղանդ հայկական ամանորի սեղանը» մշակութային մաստեր-կլասը «Մենք հանուն ժողովրդավարության» մարդասիրական հասարակական կազմակերպության Մշակութային բազմազանության ապահովման «Ծիրանենի» հանձնաժողովի նախաձեռնությունն է: «Կաղանդ հայկական ամանորի սեղանը» մշակութային ծրագիրը նախատեսում է ներկայացնել Նոր տարվա՝ Կաղանդի տոնման հայկական ավանդույթները, ծիսակարգը, հայկական ամանորի սեղանի ճաշատեսակները, դրանց պատրաստման  յուրահատկությունները:

 

Մելինե Տոնոյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել