Դուբայում աշնանային սեզոնի մեկնարկին միշտ անհամբերությամբ են սպասում։ Ամառային արձակուրդներից հետո կրկին իրենց դռներն են բացում սիրված տեսարժան վայրերը, զբոսայգիները և դիտահարթակները, որոնք փակ են լինում ամռան ամիսներին: Քաղաքը սպասում է նոր բացահայտումների, փառատոների և ցուցահանդեսների:
Դուբայն այս աշնանը ճանապարհորդներին կառաջարկի ավելի շատ հնարավորություններ հետաքրքիր ժամանցի համար՝ անապատի տպավորիչ արկածներից և skydiving-ից մինչև գաստրոնոմիական փորձառություններ և համաշխարհային բրենդների նորաձևության ցուցադրություններ: Դուբայը խոստանում է յուրաքանչյուրին հանգստի անմոռանալի պահեր։
Սեպտեմբերի 15-ին կվերաբացվի Dubai Miracle Garden-ը՝ աշխարհի ամենամեծ ծաղիկների այգին, որի հիմնական գրավչությունը հայտնի շենքերի և ճարտարապետական կառույցների ճշգրիտ կրկնօրինակներն են՝ պատրաստված 50 միլիոն տնկված ծաղիկներից, ինչպես նաև Սիրո ծառուղու սրտաձև կամարները, որոնք սիրելի են հատկապես այգում զբոսնող սիրահար զույգերի համար:
Սեպտեմբերի 16-ին իր աշխատանքը կվերսկսի շատերի կողմից սիրված Hot Air Balloon-ը՝ օդապարիկով թռիչքներ Արաբական անծայրածիր անապատի վրայով: 1200 մետր բարձրության վրա ճանապարհորդները կտեսնեն անծայրածիր ավազաբլուրներ, արածող վիթեր և գեղատեսիլ Հաջարի լեռները:
Կվերսկսեն երկար սպասված էքսկուրսիոն ծրագրերը դեպի Հաթայ, որը հայտնի է իր հիասքանչ լեռնային լանդշաֆտներով: Հին ժամանակներում այս փոքրիկ քաղաքը հայտնի էր իր ռազմական ամրոցով և փոքր ֆերմերային տնտեսություններով, իսկ այսօր այն դարձել է գրավիչ վայր ակտիվ հանգստի և գեղեցիկ բնության սիրահարների համար։ Զբոսաշրջիկների շրջանում հատկապես տարածված են տարբեր բարդության երթուղիներով հեծանվային տուրերը, Hatta Dam լճի վրա կայակինգը և ձիավարությունը լեռնային հիասքանչ տեսարանների ֆոնին:
Աշնանային սեզոնը խոստանում է հագեցած լինել հետաքրքիր փառատոններով ու ցուցահանդեսներով։ Հոկտեմբերի 10-ից 15-ը Դուբայում կանցկացվի Արաբական Dubai Fashion Week (DFW) նորաձեւության շաբաթը, որը Նյու Յորքի, Լոնդոնի, Միլանի և Փարիզի նորաձևության շաբաթների հետ միասին ճանաչված է որպես 5 կարևորագույն միջազգային նորաձևության շաբաթներից մեկը: Dubai Fashion Week-ի մասնակիցներն են լինելու տաղանդավոր դիզայներներ ԱՄԷ-ից, Մերձավոր Արևելքից, Եվրոպայից, Ասիայից և Ամերիկայից: Միջոցառումը մարդկանց ուշադրությունը կհրավիրի ստեղծագործական և նորաձեւության ոլորտներում քաղաքի ակնառու նվաճումների վրա:
Նոյեմբերի 16-ից 19-ը Դուբայում սպասվում է Dubai Desert Classic & DP World Tour առաջնության ի մրցաշարը, որին կմասնակցեն միջազգային լավագույն գոլֆիստները: Այս մարզաձևի սիրահարները կկարողանան ինչպես հետևել մրցաշարերին, այնպես էլ խաղալ Emirates Golf Club-ի, Dubai Creek Golf & Yacht Club-ի և Jumeirah Golf Estates-ի հիանալի գոլֆի դաշտերում:
Գոլֆի մրցաշարին զուգահեռ՝ նոյեմբերի 16-ից 20-ը, քաղաքում կանցկացվի Dubai Watch Week ցուցահանդեսը։ Այս ընթացքում ոլորտի փորձագետներն ու մասնակիցները կկարողանան կիսվել գիտելիքներով, հաստատել նոր բիզնես կապեր և ձեռք բերել գործընկերներ։ Ակնկալվող մասնակիցների թվում են այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Akrivia, Audemars Piguet, Bvlgari, MB&F, TAG Heuer, Breitling, Greubel Forsey, Ulysse Nardin, Montblanc և այլն։
Էքստրիմի իսկական սիրահարների համար Դուբայն առաջարկում է անմոռանալի «թռիչքի» փորձառություն Skydive Dubai էքստրեմալ սպորտի կենտրոնում։ Այստեղ դուք պարաշյուտով տպավորիչ թռիչք կունենաք լեգենդար Palm Jumeirah կղզու կամ Արաբական անապատի վրայով: Նրանք, ովքեր արդեն նմանատիպ փորձ ունեն, կարող են փորձել սոլո կամ համատեղ թռիչքներ։ Սկսնակները չպետք է անհանգստանան՝ իրենց մանրակրկիտ կպատրաստեն հրահանգիչները թռիչքից առաջ:
Ամենախիզախները կարող են փորձել իրենց և քայլել երկնաքերի եզրով հայտնի Edge Walk -ի բաց տարածքում: Այս տպավորիչ ատրակցիոնը գտնվում է Address Sky View հյուրանոցի տանիքում՝ Դուբայի սրտում՝ 219 մետր բարձրության վրա: Այնուհետև կարող եք ուսումնասիրել երկհարկանի Sky Observatory դիտահրապարակը, քայլել հյուրանոցի երկու աշտարակները միացնող ապակե 46 մետրանոց կամուրջի վրայով և Դուբայի գլխավոր տեսարժան վայրերի ֆոնին սահել Sky Glass Slide-ով՝ 53-րդ հարկից մինչև ներքև։
Անկախ ճանապարհորդության նպատակից՝ լինի դա արկածային արձակուրդ, կարճատև ճանապարհորդություն, թե հանգստի նպատակով արձակուրդ: Դուբայն իր զբոսաշրջիկներին խոստանում է բազմաբնույթ և հիշարժան հանգիստ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:37, 1 դեկտեմբերի
Տղամարդու մատները շատ բան կարող են պատմել նրա մասին21:31, 1 դեկտեմբերի
Բեյոնսեն նշում է իր «Ռենեսանս» համերգային ֆիլմի պրեմիերան՝ «MY HOUSE» նոր սինգլի թողարկմամբ20:30, 1 դեկտեմբերի
Վանգայի կանխատեսումները 2024-ի համար. Պուտինի սպանությունը, ահաբեկչություն՝ Եվրոպայում, քաղցկեղի բուժումը19:37, 1 դեկտեմբերի
Տաշ Սարգսյանը, Իվան Գլուշկովը եւ Սլավա Իվանովը բացել են Հայաստանում առաջին բնական գինու բարը՝ «Oops!»-ը17:26, 1 դեկտեմբերի
Louis Vuitton-ը ներկայացրել է 3D տպագրությամբ սպորտային կոշիկներ16:23, 1 դեկտեմբերի
Դուբայում կհայտնվի 10,5 հեկտար տարածքով կղզի՝ Վեգասի ոճով15:34, 1 դեկտեմբերի
Աստղային ոճ. Քիմ Քարդաշյանի շքեղ ձմեռային կերպարը14:51, 1 դեկտեմբերի
14:19, 1 դեկտեմբերի
Սոֆյա Վերգարան անճանաչելի է «Գրիզելդա» նոր սերիալում՝ «կնքամոր» դերում13:48, 1 դեկտեմբերի
85-ամյա Ջեյն Ֆոնդան նախընտրում է երիտասարդ տղամարդկանց. «Եթե սիրեկան ունենամ, նա պետք է լինի 20 տարեկան»13:07, 1 դեկտեմբերի
Ջուլիա Ռոբերթսն արդեն ընկղմվել է տոնական տրամադրության մեջ՝ շնորհիվ Gucci-ի կոշիկների12:30, 1 դեկտեմբերի
Քանյե Ուեսթն ու Բիանկա Սենսորին կրկին ուշադրություն են գրավել իրենց կերպարներով