Աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը երեկ՝ հոկտեմբերի 14-ին, իրականացրեց իր 50 տարվա երազանքը․ նա ելույթ ունեցավ Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ու անսպառ էներգիա փոխանցեց հայ հանդիսատեսին։ 55-ամյա երաժիշտը խոստովանում է՝ 5 տարեկանից էր այդ մասին երազում։ Երազանքի իրականացման ճանապարհը, սակայն, բարդ էր․ ամեն անգամ ինչ-ինչ պատճառներով համերգը հետաձգվում էր։ Այս անգամ էլ հասկանում էր՝ տրամադրություն չկար համերգի, բայց այն կազմակերպող «ԹԻ ԷՄ Պրոդակշն»-ի հետ որոշեցին, որ այն պետք է կայանա՝ ի աջակցություն արցախցիների։ Տոմսերի վաճառքից ստացված հասույթը տրամադրվելու է Արցախից բռնի տեղահանված 5 ընտանիքի։
Посмотреть эту публикацию в Instagram
«Ես եւ իմ խումբը շատ հուզված ենք՝ ձեզ հետ լինելու, Հայաստանում ելույթ ունենալու համար։ Այս համերգին ես 50 տարի էի սպասում։ Շատ ենք սիրում նվագել, եւ մտավախություն ունենք, որ այսօրվա մեր համերգը կարող է տեւել 28 ժամ եւ 33 վայրկյան։ Համբերություն եմ ձեզանից խնդրում, որովհետեւ այնքան պետք է նվագենք, մինչեւ մեր ձեռքերը «պոկվեն»»,-համերգի սկզբում, իրեն բնորոշ հումորով, նշեց լիբանանահայ ջութակահարը։ Ու թեեւ «28 ժամն» ամփոփվեց 2 ժամում՝ երաժիշտների տված էմոցիաները հանդիսատեսը, վստահորեն, դեռ երկար կապրի։
Մալիկյանը ոչ միայն նվագում էր, ցատկում բեմի մի անկյունից մյուսը, պատմում յուրաքանչյուր ստեղծագործության մասին, այլեւ կիսվում էր ստեղծագործական հուշերով՝ համեմված հումորով ու անձնական մանրամասներով, որոնք նույնքան հետաքրքրություն ու զվարճանք էին առաջացնում, որքան շոկի էին ենթարկում նրանց կատարումները։ Պատմությունները բազմազան էին՝ Կուբայում «խայտառակ» ելույթից, մինչեւ 9-ամյա որդու համար գրած «ռոբոտ ութոտնուկի մասին» հատուկ ստեղծագործությունը։
Մադրիդում բնակվող ջութակահարի երեւանյան առաջին մենահամերգը նախատեսված էր հոկտեմբերի 13-ին, սակայն չվերթի հետաձգման պատճառով երաժիշտները ժամանակին չէին կարողացել հասնել Երեւան, ինչի հետեւանով այն տեղափոխվել է հոկտեմբերի 15-ին։ Բոլոր գնված տոմսերն ուժի մեջ են, ցանկության դեպքում հնարավոր է նաեւ վերադարձ։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին