Ջադա Փինկետ Սմիթը հայտնել է, որ, Ուիլ Սմիթը «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ իր պատճառով չի ապտակել Քրիս Ռոքին, գրում է Daily Mail-ը։
2022-ի «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ Ուիլը բարձրացավ բեմ եւ ապտակեց Քրիսին այն բանից հետո, երբ կատակերգուն հումորային ակնարկ արեց Ջադայի սանրվածքի մասին, որը պարզվեց, որ տառապում է ալոպեկիայից:
Հեռուստադիտողները շտապեցին մատնացույց անել Ջադայի վրա՝ պնդելով, որ նա ազդանշան է ուղարկել Ուիլին՝ կկոցելով աչքերը:
Այնուամենայնիվ, խոսելով Սթիվեն Բարթլեթի The Diary Of A CEO փոդքաստում, Ջադան բացատրել է, որ ինքը որեւէ կապ չի ունեցել իրավիճակի հետ:
Ծիծաղելով տեսությունների վրա` նա նշել է. «Նույնիսկ, եթե դա լիներ ազդանշան, ես չեմ կարող ստիպել Ուիլին որեւէ բան անել»։
Նա շարունակել է. «Ես գիտեի, որ ինձ մեղադրելու են, այսինքն՝ դա խելագարություն էր, բայց ես գիտեի, որ փոթորիկ է լինելու»:
Հարցին, թե արդյոք նա ընկալո՞ւմ է Ուիլի գործողությունները որպես «սիրո դրսեւորում», Ջադան, ով բաժանված էր Ուիլից ապտակի պահին, պատասխանել է. «Դա, իսկապես, բարդ պահ էր, իսկապես․․․ Ես կասեի՝ այո եւ ոչ։ Ես, միանշանակ, կարծում եմ, որ դա շատ ավելին էր: Դա իմ մասին չէր, դրա համար էլ բարդ է ինչ-որ բան ասելը։ Դա շատ ավելին էր, քան այդ պահը, շատ ավելին, քան ես։ Նա եւ Քրիսն ունեն իրենց պատմությունը, որը բավական խորը արմատներ ունի»,-ասել է Ջադան, որն օրերս է բացահայտել, որ ինքն ու Ուիլն արդեն 7 տարի է՝ գաղտնի բաժանված են։
Լուսանկարը՝ Arturo Holmes/FilmMagic/Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի
