Ինտերնետի ու սոցցանցերի շնորհիվ այժմ սեքսի մասին բազմաթիվ կեղծ, երբեմն էլ ծիծաղելի տեղեկություններ կան։ Այս կապակցությամբ որոշեցինք ներկայացնել սեքսի մասին ամենատարածված ու անհեթեթ առասպելները։
Չափսը կարեւոր է․
Սուտ է։ Հեշտոցի մոտ 4 սանտիմետրն է միայն պարունակում զգայական նյարդեր, որոնք պատասխանատու են գրգռման եւ օրգազմի համար։ Ձեր ուշադրությունն ավելի կարեւոր բաների վրա կենտրոնացրեք։
Սիրված սնունդը կամ աֆրոդիզիակները գրգռվածություն են առաջացնում․
Սա ոչ այլ ինչ է, քան պլացեբոյի էֆեկտ: Օրինակ, եթե մարդիկ կարծում են, որ ոստրեներն ու շոկոլադը սեքսուալություն խթանող մթերքներ են, ապա դրանք ուտելուց հետո կարող են գրգռվել։ Աֆրոդիզիակները ակնհայտ ազդեցություն չունեն լիբիդոյի վրա:
Տղամարդիկ սեքսի մասին ավելի շատ են մտածում, քան կանայք․
Կանայք սեքսի մասին մտածում են նույնքան հաճախ, որքան տղամարդիկ։ Եթե դուք 18 տարեկան եք, եւ ձեր հորմոնները մոլեգնում են, հավանական է, որ դուք երազում եք սեքսի մասին, երբ ուտում եւ քնում եք: Որոշակի տարիքից հետո տղամարդկանց եւ կանանց սեռական կարիքները մի փոքր մեղմանում են։ Ի դեպ, ոչ միշտ են սեքսի առաջին քայլը տղամարդիկ անում։ Կանայք նույնպես դա անում են: Եվ ոչինչ այնքան չի գրգռում տղամարդուն, որքան իրավիճակը կառավարող կինը։
Ընդհատված սեռական հարաբերությունը պաշտպանում է հղիությունից․
Կնոջը հղիացնելու համար անհրաժեշտ է ընդամենը սերմնահեղուկի մի փոքրիկ «կաթիլ»: Եվ դա կարող է տեղի ունենալ նաեւ նախասերմնաժայթքման ժամանակ: Հղիությունների մեծ մասը տեղի է ունենում սեռական ակտի ընդհատման ժամանակ, այնպես որ՝ զգույշ եղեք:
Կանայք պոռնո չեն սիրում.
Ոչ բոլոր կանայք են ցանկանում, որ իրենց մահճակալը ծածկվի վարդի թերթիկներով: Եվ ոչ բոլոր կանայք են ցանկանում սուզվել «սիրահարության» նուրբ աշխարհը: Կանայք նույնպես սիրում են պոռնոգրաֆիա:
Դուք չեք հղիանա, եթե դաշտանի ընթացքում սեռական հարաբերություն ունենաք․
Սա հին առասպել է, որին շատերը հավատում են: Քիչ հավանական է, որ կինը հղիանա դաշտանի ընթացքում, բայց դա անհնարին չէ։ Սերմնաբջիջը կարող է կենդանի մնալ ձեր ներսում մի քանի օր, հատկապես, եթե դուք ունեք ավելի կարճ ցիկլ:
Կնոջ օրգազմը պետք է ցնցող լինի, իսկ եթե դա այդպես չէ, դուք անհաջողակ եք․
100% առասպել։ Որոշ կանայք օրգազմ են ապրում, եւ նույնիսկ չգիտեն այդ մասին: Որոշ կանանց մոտ կոնքի մկանները այնքան էլ չեն կծկվում: Այսպիսով, եթե տղամարդուն չի հաջողվում ցնցել ձեր աշխարհը, խուճապի մի մատնվեք:
Յուրաքանչյուր կին ունի G կետ․
Այո, ճիշտ է, որ յուրաքանչյուր կին ունի G կետ, բայց ոչ բոլոր կանանց G կետն է էրոգեն գոտի։ Այսպիսով, եթե դուք փորձում եք գտնել առեղծվածային կետը, ապա դուք վատնում եք ձեր ժամանակը: Կենտրոնացեք այլ էրոգեն գոտիների վրա:
Եթե կինը հաճույքից չի տնքում, նշանակում է նա սեքս չի սիրում․
Որոշ կանայք արձագանքում են բարձր եւ բուռն, իսկ ոմանք՝ ոչ: Դա չի նշանակում, որ նրան դա դուր չի գալիս: Մի սպասեք, որ նա անընդհատ գոռա: Մենք գիտենք, որ դա բարձրացնում է ձեր էգոն: Բայց սա միշտ չէ, որ աշխատում է: Երբեմն լռությունը ոսկի է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով10:55, 9 մայիսի
Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում10:22, 9 մայիսի
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը