Մեկնարկել է Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը։ Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված փառատոնը բացվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգով։ Ծրագրում հնչեցին Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտը, Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի եւ նվագախմբի համար, հատվածներ «Սպարտակ» բալետի սյուիտներից, հատվածներ «Գայանե» բալետի սյուիտներից։ Համերգը ղեկավարում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ընթացիկ համերգաշրջանի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։
Թավջութակահար Նարեկ Հախնազարյանի խոսքով՝ ազգային սեր ու հպարտություն է Խաչատրյանի հոբելյանական տարում նրա անունը կրող փառատոնի ընթացքում կատարել հայ մեծ կոմպոզիտորի Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար։ «Արամ Խաչատրյանն ամենահեղինակավոր հայ կամպոզիտորներից է, ում ճանաչում է ամբողջ աշխարհը։ Նրա ստեղծագործությունների շնորհիվ աշխարհը ճանաչում է նաեւ Հայաստանը, հայկական արվեստը։ Իհարկե, մենք միշտ պետք է գնահատենք այդպիսի հանճարների, մեծ հայերի վաստակն ու տոնենք նրանց ծննդյան տարեդարձերը»,-ասում է Նարեկ Հախնազարյանը։
Արամ Խաչատրյանը նաեւ թավջութակահար էր, Նարեկ Հախնազարյանը նկատում է, որ թավջութակի համար գրված նրա ստեղծագործություններում զգացվում է հեղինակի շփումը լեգենդար թավջութակահարների հետ։ Կոնցերտ-ռապսոդիան՝ գրված թավջութակի համար, նվիրված է Ռոստրոպովիչին, որն էր առաջին անգամ կատարել է այդ ստեղծագործությունը։ Թավջութակահարը նշում է, որ խաչատրյանական այս ստեղծագործությունում ինքը զգում է նաեւ Ռոստրոպովիչի շունչը։ Նարեկ Հախնազարյանը նշում է, որ ինքը հաճախ է կատարում Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան արտասահմանյան բեմերում՝ ավելացնելով, որ այն միշտ ջերմ է ընդունվում ունկնդրի կողմից։
Հախնազարյանը երկար տարիներ համագործակցում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Եվ ըստ նրա՝ տարիների այդ գործակցությունն ավելի սերտացնում է մենակատարին ու նվագախմբին. միմյանց շատ հեշտությամբ են հասկանում, փոխլրացնում, եւ ամեն անգամ ավելի ու ավելի հաճելի ու կոմֆորտ է դառնում ստեղծագործելը։
Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը կազմակերպվել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Երեւանի քաղաքապետարանը փառատոնի գլխավոր հովանավորն է։ Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականի նոյեմբերից Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ է։
Մինչեւ դեկտեմբերի 16-ը փառատոնի շրջանակում տեղի կունենան սիմֆոնիկ համերգներ, որոնց ընթացքում կհնչեն Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ հայտնի մենակատարների կատարմամբ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:05, 3 դեկտեմբերի
09:00, 3 դեկտեմբերի
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:38, 2 դեկտեմբերի
Աշխարհի առաջին կիբերսեքս-հասարակաց տունը. տեխնոլոգիա եւ սեքս19:31, 2 դեկտեմբերի
Հայկական դուդուկի լեգենդը. համերգ՝ նվիրված Ջիվան Գասպարյանի ծննդյան 95-ամյակին16:54, 2 դեկտեմբերի
Երկխոսություն ոճաբանի հետ. հայտնի վարսահարդար Սերգեյ Սագրադյան14:18, 2 դեկտեմբերի
Վարդանյան եղբայրները հանդես կգան Ամանորյա կրկեսային աննախադեպ շոու-ծրագրով12:14, 2 դեկտեմբերի
Ինչպես զարդարել տունը տոներին՝ կախված կենդանակերպի նշանից11:21, 2 դեկտեմբերի
Ջենիֆեր Լոպես. «Կանայք տարիքի հետ ավելի սեքսուալ են դառնում»09:00, 2 դեկտեմբերի
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:37, 1 դեկտեմբերի
Տղամարդու մատները շատ բան կարող են պատմել նրա մասին21:31, 1 դեկտեմբերի
Բեյոնսեն նշում է իր «Ռենեսանս» համերգային ֆիլմի պրեմիերան՝ «MY HOUSE» նոր սինգլի թողարկմամբ20:30, 1 դեկտեմբերի
Վանգայի կանխատեսումները 2024-ի համար. Պուտինի սպանությունը, ահաբեկչություն՝ Եվրոպայում, քաղցկեղի բուժումը