«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Tiramisu. իտալական աղանդեր, որն ազգային սեր է վայելում երեւանյան ռեստորաններում

20:32, 3 դեկտեմբերի

«Ես սիրում եմ տիրամիսու»,-լսում եմ բոլորից: Իսկ դուք սիրո՞ւմ եք։

Կարծես թե այս իտալական աղանդերը դարձել է ազգային սիրված ուտեստ՝ հայտնվելով Երեւանի յուրաքանչյուր երկրորդ ռեստորանի ճաշացանկում։ Եվ ամենուր այն տարբեր կերպ են պատրաստում։

Ինչպիսի՞ն է իրականում «դասական տիրամիսուն»:

Ես ձեզ կասեմ դրա ճշգրիտ բաղադրատոմսը (մի փոքր ուշ) եւ կբացահայտեմ մի քանի գաղտնիք, որոնց, եթե հետեւեք, ձեր տիրամիսուն կստացվի այնպես, ինչպես այն հորինվել է ուղիղ 51 տարի առաջ:

Իսկ այժմ ինձ սպասում են Երեւանի երեք ռեստորաններ, որտեղ ես կգնամ, կտեսնեմ ու կհամտեսեմ նրանց տարբերակները (եւ ամեն ինչ կպարզեմ, որ կիսվեմ ձեզ հետ)։

Իսկ դուք, եթե ամանորյա տոներին Վենետիկ գնաք, կարող եք գնալ ակունքներ եւ համտեսել ամենաճիշտ տիրամիսուն: Չորս եվրո եւ քառասուն րոպե գնացքով, եւ դուք Տրեւիզո քաղաքում եք, որտեղ գտնվում է Le Beccherie ռեստորանը՝ կենտրոնական հրապարակից՝ Piazza dei Signori-ից մեկ րոպե քայլելու հեռավորության վրա: Ով ինչ էլ ասի, տիրամիսուն առաջին անգամ հայտնվել է հենց այնտեղի ճաշացանկում՝ հաղորդավարուհի Ալբա Կամպեոլի, նրա ամուսնու՝ Ադոյի եւ, պատահականության թեթեւ ձեռքով։ Ահա, թե ինչպես…

Alba and Ado Campeol.jpg (46 KB)

Երբ երիտասարդ Ալբան որդի ունեցավ՝ Կառլոյին, նրա սկեսուրը նրա համար սկսեց նախաճած պատրաստել՝ մեր գոգոլ-մոգոլի նման մի բան, թխվածքաբլիթներով, որոնք թաթախում ես սուրճի մեջ (տատիկս ինձ եւս նման կերպ էր կերակրում, բայց, ավաղ, համաշխարհային դեսերտ ես չստեղծեցի): Տարիներ անց, սկեսուրից ժառանգելով խոհարարական հմտություններ, Ալբան որոշեց աղանդեր ստեղծել էներգետիկ նախաճաշի հիման վրա, բայց ամեն ինչ ապարդյուն, մինչեւ ռեստորանի հրուշակագործ Ռոբերտո Լինգուանոտոն (ըստ մեկ այլ վարկածի՝ Ալբան՝ ինքը) պաղպաղակ պատրաստելիս մասկարպոնեի մի կտոր գցեց շաքարով հարած դեղնուցների մեջ: Կեցցե պատահականությունը: Երեք տարի փորձարկում եւ հղկում, եւ 1972 թվականին տիրամիսուն մենյուում էր: Անունը կարելի է թարգմանել՝ «Ուրախացնել ինձ»: 

Հենց որ տիրամիսուն հայտնվեց ճաշացանկում, Ադո Կամպեոլը, գիտակցելով մարքեթինգի մեծ ուժը, քրտնաջան աշխատեց զբոսաշրջության կոմիտեի հետ՝ գովազդելու նոր աստղին: 1981 թվականին սիրված դերասան Ջուզեպպե Մաֆֆիոլին, գրելով սննդի մասին, հշատակեց այն, եւ փառքը հասավ տիրամիսուին: 1990-91 թվականներին (Կամփեոլ զույգը կարո՞ղ էր նման բան պատկերացնել) տիրամիսուն դարձավ մշակութային ֆենոմեն նաւ Ճապոնիայում, եւ նորից՝ գրողների շնորհիվ։ «Հանակո» նորաձեւության ամսագիրը դրան շնորհեց «Իտալական խոհանոցի նոր թագուհու» տիտղոսը եւ բոլորին կոչ արեց գտնել այն վայրը, որտեղ մատուցվում էր աղանդերը։  

Բուն աղանդերին ավելացել են տիրամիսուի համով կոնֆետներ, տիրամիսուի համով պաղպաղակ, կաթնային շեյք, շոկոլադե սալիկներ... Բայց երկու տարի անց ֆենոմենը մահացավ նույնքան ակնթարթորեն, որքան արագ ծնվել էր, եւ «սպանվեց» նույն «Հանակոյի» կողմից՝ թագը տիրամիսուից կրեմ-բրյուլեին փոխանցելու համար:

Թվում էր, թե բումը մարել է, բայց 1993-ին՝ «Արթունները Սիեթլում» ֆիլմում խորհրդավոր երկխոսություն տեղի ունեցավ երկու տղամարդկանց միջեւ... Միայնակ Սեմ Բոլդուինը (Թոմ Հենքսի հերոսը), մոռանալով, թե ինչպես գայթակղել կանանց, դիմեց ընկերոջը՝ խորհրդատվության համար.

-Տիրամիսու՛,-բազմաբովանդակ ասաց նա։

-Ի՞նչ է տիրամիսուն,-զարմացավ Սեմը

-Պարզիր դա:

-Ախր, ի՞նչ է դա:

-Կտեսնես...

-Իսկ եթե կինը ցանկանա, որ ես դա անեմ իր հետ, բայց ես չիմանամ, թե դա ինչ է:

-Դա քեզ դուր կգա,- իմաստալից պատասխանեց ընկերը։

Ամերիկացիները շտապեցին հեռախոսի մոտ. «Ի՞նչ է տիրամիսուն», նրանք պարզաբանում պահանջեցին ֆիլմի տարածողներից։ Շատերը, ասում են, հիասթափվեցին՝ իմանալով, որ սա էրոտիկ հնարք չէ (կամ պարային հնարք՝ վատագույն դեպքում), այլ պարզապես աղանդեր: «Չի կարող պատահել»․ նրանք հրաժարվեցին հավատալ, բայց ի վերջո, տիրամիսուն հայտնվեց Ամերիկայի բոլոր ռեստորաններում:

Այսօր կան տիրամիսուի հարյուրավոր տարբերակներ: Ավելի ու ավելի շատ նոր բաղադրիչներ են ավելացվում դրան: Mea culpa-ն նույնպես մեղք է. Ավստրալիայում սննդի բլոգ գրելիս ես այն մատուցում էի բաժակների մեջ՝ անվանելով «Գրպանի տիրամիսուներ»:

My Pocket tiramisu (16).JPG (79 KB)

Վենետիկի շրջանի նախագահ Լուկա Զայան 2013-ին դիմեց Եվրամիություն՝ պահանջելով Տրեւիզոյին շնորհել «Տիրամիսուի հայրենիք» տիտղոսը եւ պահպանել բաղադրատոմսը այն կարգավիճակով, ինչպես որ կա:

Ի դեպ, հայերեն եւ ռուսալեզու որոնման համակարգերում մուտքագրեք «դասական տիրամիսու» եւ պատրաստ եղեք. յուրաքանչյուր բաղադրատոմսը պահանջում է. «ավելացնել հարած ձվի սպիտակուց»: Ոչ, ոչ եւ ոչ... Ոչ սպիտակուցներ, ոչ կրեմ, եւ որքան էլ զարմանաք՝ օրիգինալ բաղադրատոմսում ալկոհոլ եւս չկա:

Ձեզ եմ ներկայացնում Le Beccherie ռեստորանի խոհարարների՝ Բեատրիս Սիմոնետտիի եւ Մանուել Գոբոյի բաղադրատոմսը։

Tiramisu՝ 6 անձի համար

Դեղնուց - 12

Շաքարավազ - 500 գր

Մասկարպոնե - 1 կգ

Սուրճ՝ ըստ աչքաչափի

Կակաո

Սավոյարդի (վերցրեք հաստերը)

Դեղնուցներն ու շաքարավազը մանրակրկիտ հարում ենք առավելագույն արագությամբ։ Դեղնուցները բավականաչափ չհարելը սխալ է, ինչը հաճախ արվում է նույնիսկ ամենահայտնի վիդեոբլոգներում: Երբ դեղնուցները սպիտակեն, վրան ավելացրեք ամբողջ մասկարպոնեն։ Մեկ այլ տարածված սխալն այն է, որ շատերն առանձին ծեծում են մասկարպոնեն: Բայց ճիշտ է դրանք միասին հարելը, որպեսզի բավականաչափ օդ մտնի կրեմի մեջ։ Սկսեք ծեծել ցածր արագությամբ, ապա ավելացրեք: Հարեք առնվազն 3 րոպե, բայց ոչ ավել, որպեսզի զանգվածը չվերածվի ճարպի եւ հեղուկի։

«Ինչո՞ւ մենք չենք ավելացնում ձվի սպիտակուց եւ սերուցք»,-բացատրում են շեֆերը,-«Դա նույնն է, ինչ Pasta alla Carbonara-ին ավելացնեք սերուցք։ Եթե ​​ճիշտ հարեք դեղնուցներն ու շաքարավազը, կստանաք կատարյալ սերուցքային զանգված եւ ոչ մի կրեմի կամ սպիտակուցի կարիք չի լինի»։

Սուրճը նախօրոք պատրաստեք սրճեփում (մոկա): Սառեցված սուրճը լցրեք ափսեի մեջ՝ առանց հավելումների՝ առանց ալկոհոլի, առանց մեղրի։ Եթե ​​ցանկանում եք մի քիչ շաքար ավելացնել, ապա դրանից քիչ ավելացրեք կրեմի մեջ։

Տիրամիսուի օրիգինալ ձեւը կլորն է: Մետաղական օղակ դրեք ափսեի վրա եւ կողքերը երեսապատեք ացետատ թաղանթով, որը կօգնի ձեզ առանձնացնել պատրաստի աղանդերը կաղապարից:

Ներքեւի մասը յուղեք կրեմի բարակ շերտով, դա կկանխի սուրճի արտահոսքը:

Սավուրյադի կեսը հերթով թրմեք սուրճի մեջ բառացիորեն 2 վայրկյան, հանեք եւ թողեք, որ սուրճը քամվի (երկար մի թրջեք, հակառակ դեպքում աղանդերը շիլա կդառնա): Ուշադրություն դարձրեք Le Beccherie-ի տիրամիսուի լուսանկարին. այն ունի հստակ կառուցվածք:

Տեղադրեք սավոյարդին իրար շատ մոտ՝ ծածկելով ամբողջ մակերեսը։ Վերեւում կրեմ դրեք: Խոհարարներն առաջարկում են սավոյարդիի հաջորդ շերտը դնել նախորդին ուղղահայաց՝ կառուցվածքը ապահովելու համար: Կրեմի եւ տիրամիսուի վերջնական շերտը գիշերը  տեղափոխեք սառնարան։ Որպեսզի սավոյարդին ներծծվի, կպահանջվի առնվազն ութ ժամ:

Նշանակված ժամանակից հետո հեռացրեք օղակն ու թաղանթը եւ մատուցելուց անմիջապես առաջ քամիչի միջոցով շաղ տվեք կակաոյի շերտը։

Tiramisu at Le Beccherie.jpg (66 KB)

Ճիշտ տիրամիսուն պահպանում է կառուցվածքը, կարող եք կտրել այն եւ դնել ափսեի մեջ՝ եռանկյունի ձեւով՝ այնպես, ինչպես մատուցվել է Le Beccherie-ում:

Հիմա եկեք տեսնենք մեր ռեստորանների տարբերակները:

Gustav

GUSTAV_DSC6001G1.jpg (95 KB)

Նոր բիստրո-բար, որն առաջարկում է եվրոպական խոհանոց: Խոհարարը Նարեկ Առաքելյանն է, սակայն Gustav-ում տիրամիսուն արցախցի Անի Ստեփանյանն է պատրաստում։ Տիրամիսուի բաղադրատոմսը նա ստացել է հայկական ծագումով ֆրանսիացի հրուշակագործ Կարեն Աչուգաթոյանից, եւ, իհարկե, այն չի պարունակում տխրահռչակ սպիտակուցներ, բայց ներառում է երկու տեսակ լիկյոր՝ Disaronno եւ Kahlúa:

Տիրամիսուն մատուցում են ափսեի մեջ եւ գդալով:

Արժեքը՝ 2200 դրամ։

Extra Virigan

EXTRA VIRIGIN _DSC6078G1.jpg (43 KB)

Իտալական ռեստորան՝ գեղատեսիլ բակով: Բրենդի ղեկավարը Ռաֆայել Կազումյանն է։

Chef's Special-ի ճաշացանկում կգտնեք տիրամիսու: Այն օրը, երբ գնացել էի համտեսելու, ինձ մատուցեցին մի տարբերակ՝ սուրճի համով կոնյակով եւ «գաղտնի բաղադրիչով»։ Ես մրցանակ կառաջարկեմ նրան, ով կարող է գուշակել, թե ինչ էր այդ բաղադրիչը: Եթե ​​ցանկանում եք փորձել այս տարբերակը, ապա շտապեք, քանի որ Ռաֆայելը որոշել է անցնել դասականին`առանց ալկոհոլի:

Արժեքը՝ 3000 դրամ։

Mina Yerevan

MINA_DSC6107G1.jpg (44 KB)

Արամ Մնացականովի իտալական ռեստորանն է։

Այնտեղ ձեզ կասեն, որ իրենց տիրամիսուն, ասես, պատրաստված լինի «իտալացի տատիկի կողմից», եւ դա պետք է բառացի ընդունել: Ռեստորանը բաղադրատոմսը ստացել է ռեստորանի խոհարարներից մեկի՝ Մանուել Սուրաչիի տատիկից, ով ծագումով հարավային Իտալիայից է: Տիրամիսուն ունի տնական մասկարպոնե եւ ամարետտո:

Արժեքը՝ 4000 դրամ։

Ավարտելով համտեսը՝ վստահաբար կարող եմ ասել, որ ժամանակն է, որ մեր ռեստորանները մասնակցեն Տիրամիսուի աշխարհի գավաթին, որն ամեն տարի անցկացվում է Տրեւիզոյում երկու անվանակարգերում՝ «օրիգինալ» տիրամիսու եւ «կրեատիվ»:

Ո՞ր ռեստորանի տիրամիսուն եք սիրում:

Նատա Բրետել


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել