Ձմեռն իր հատուկ կանոններն է մտցնում գինու ընտրության հարցում։ Ջերմ ու թունդ բույրերը, հագեցած համն ու համեմունքների ջերմացնող երանգները հենց այն են, ինչը պետք է ձմռան ցուրտ երեկոյան։ Կարելի է ընտրություն կատարել կարմիր տտիպ, թարմացնող սպիտակ եւ թեթեւ վարդագույն գինիների միջեւ՝ հենվելով անձնական նախընտրությունների եւ ճաշակի վրա։ NEWS.am STYLE-ը հատուկ ձեզ համար կազմել է նման գինիների ընտրանք ձմեռվա համար։
Old Bridge Reserve Red
Նրբահամ եւ ներդաշնակ գինի Սեւ Արենի տեսակից, որն աճեցնում են Արփա գետի հովտում, 24 ամիս պահում հայկական կաղնուց պատրաստված տակառներում։ Ձմռանն այն ոչ միայն կջերմացնի, այլեւ հեքիաթային հմայք կհաղորդի ձեր երեկոյին։ Ունի մուգ սուտակի գույն՝ բալի երանգով։ Բույրը բավական արտահայտիչ է՝ կարմիր հատապտուղների, թփածաղիկների եւ մուրաբայի փնջով։ Համի մեջ գերիշխում են սեւ հատապտուղների երանգները, կճեպի նյուանսները եւ կաթնային շոկոլադը դարչինով։ Մի կում անելով զգում ես նրա ամբողջականությունը, թավշյա տանինը եւ չափավոր թթվայնությունը, որոնք հաճելիորեն պարուրում են համի զգայարաններն ու ջերմացնում մարմինը։ Հիանալի համադրություն է ստեղծում կծու կերակուրների եւ ավանդական հայկական խոհանոից հետ։
Միջին գինը խանութում՝ 11 000 դրամ։
Tushpa Haghtanak Red Dry
Ձմռանն այս գինուց պարզապես չեք ցանկանա բաժանվել. արտադրվում է Հաղթանակ բնիկ հայկական տեսակից, ունի հասած, հյութեղ նռան գույն, հասած բալի եւ հաղարջի բույր, որոնք ընդգծում են թեթեւ եւ նրբահամ հողեղեն երանգները։ Գինին շատ հագեցած համ ունի, տանինը «կապում» է լեզուն, հատապտուղները, համեմունքները, ձիթապտուղն ու փայտանյութը համակցվում են միմյանց՝ համերի առանձնահատուկ եւ վառ ներդաշնակություն ստեղծելով։ Փորձեք այն հագեցնող կերակրատեսաների եւ խորովածի հետ։
Միջին գինը խանութում՝ 5 500 դրամ։
Feudi Di San Gregorio Fiano di Avellino
Գինին կրում է խաղողի այն տեսակի անվանումը, որից պատրաստվում է՝ Ֆիանո, աճում է Իրպինիա շրջանում, որը համարվում է Իտալիայի հարավի հայտնի գինիների հայրենիքը։ Գինին ունի բաց կիտրոնի գույն՝ կանաչ ցոլքերով, ծիրանի, դեղձի, մարակույայի եւ նոր հնձած խոտի հարուստ ու թարմ բույրով։ Համը «բոլորուն» է, գերիշխում են ցիտրուսի նոտաներն ու նուրբ վանիլային նյուանսները։ Հիանալի համակցվում է հավի, հնդկահավի մսից պատրաստված, ինչպես նաեւ գրիլի վրա եփված բանջարեղենով կերակուրների հետ։
Միջին գինը խանություն՝ 6 200 դրամ։
Malahi White Dry
Թեթեւ գինի Ոսկեհատ, Արենի եւ Ալիգոտե տեսակներից, առաջին հայացքից՝ չպարտադրվող եւ այնքան էլ չհագեցած, բայց հենց որ շփվում է թթվածնի հետ՝ բացահայտում է իր ազնվականությունն ու ողջ պերճաշուքությունը։ Բույրի մեջ գերիշխում են քաղցր ու հասած սեխի, ծիրանի եւ ծաղիկների նրբերանգները։ Բերանում բացահայտվում է նրա հաճելի «նվազագույն» լիենլու հատկությունը՝ ստիպելով ձեր ռեցեպտորներին տառացիորեն շոշափել թարմ թթվայնությունը, որը մի քանի վայրկյան հետո լուծվում է չոր ընկույզի՝ համտեսումից հետո թողած համի մեջ։ Կատարյալ զույգ է կազմում ձկան եւ ծովամթերքների հետ։
Միջին գինը խանութում՝ 4 900 դրամ։
Gancia Asti Dolce Sweet Sparkling
Թաղցր փրփրուն գինին ձմռանը հատուկ երանություն է հաղորդում, այն հիանալի համադրվում է ձմեռային շատ կերակրատեսակների հետ, եւ նրա քաղցր համը կարող է հավասարակշռվել ձմեռային խոհանոցի ավելի ծանր ու հագեցած համերի հետ։ Իտալական Աստի տեսակից պատրաստված գինին հիանալի համադրվում է մեղրի եւ շալֆեյի բույրերի հետ։ Համը չափավոր քաղցր է, մրգային, բերանում մի ակնթարթում զգացվում է հարած սերուցքի՝ փրփրապղպջակներից առաջացող եթերայնությունը։
Միջին գինը խանութում՝ 5 300 դրամ։
Լիանա Աղաջանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)