«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ի՞նչ են ուտում աշխարհի ամենահարուստ մարդիկ. նրանք տարօրինակ նախընտրություններ ունեն

19:30, 2 փետրվարի

Միայն այն պատճառով, որ միլիարդատերերը կարող են իրենց թույլ տալ թանկարժեք անձնական խոհարարներ կամ բարձրորակ առողջ սնունդ, չի նշանակում, որ նրանք նախընտրում են հենց այդպիսի ուտելիք: Մինչ ոմանք փորձարկում են առողջության վերջին միտումները, ինչպիսիք են պալեո դիետան եւ բուսակերությունը, կան այլ տեխնոլոգիական միլիարդատերեր, ովքեր սիրում են նախաճաշին շոկոլադ ուտել կամ, ընդհանրապես, օրերով բաց թողնել սնունդը:

Virgin Group-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը հաշվել է, որ ինքը օրական 20 բաժակ թեյ է խմում։

ричард.jpg (32 KB)

«Ես վստահ չեմ, որ առանց անգլիական նախաճաշի ու թեյի ես կգոյատեւեմ»,-ասել է նա 2016-ին՝ Daily Mail-ի հետ զրույցում: Բրենսոնն իր օրը սկսում է մրգային աղցանով եւ մյուսլիով: Երբեմն միլիարդատերը դրա փոխարեն ապխտած ձուկ է ուտում, որը նման է ծովատառեխին։

Բրենսոնն ապրում է Կարիբյանի իր անձնական՝ Նեկեր կղզում: Միլիարդատերն իր օրերը լցնում է վարժություններով, ընտանիքի հետ ժամանցով եւ գործնական հանդիպումներով, որոնք նա նախընտրում է պլանավորել «ճաշի ժամանակ»՝ «տրամադրությունը բարձրացնելու համար»։

Ընթրիքին նա նախընտրում է խմբակային հանդիպումներ ունենալ, «որտեղ պատմություններով են կիսվում, որոնցից էլ գաղափարներ են ծնվում»: Բրենսոնն ասում է, որ պառկում է երեկոյան ժամը 23-ի սահմաններում եւ քնում է մոտ վեց ժամ:

Amazon-ի համահիմնադիր Ջեֆ Բեզոսն ասել է, որ սիրում է առավոտյան ժամանակ հատկացնել առողջ նախաճաշին:

безос-2.jpg (21 KB)

Այս տարվա սկզբին Բեզոսի հարսնացուն՝ Լորեն Սանչեսը, հայտնեց, որ Բեզոսը ամեն կիրակի առավոտյան բլիթներ է պատրաստում։ «Ամեն անգամ, երբ նա հանում է Բեթի Քրոթերի խոհարարական գիրքը, ես ասում եմ. «Լավ, դու աշխարհի ամենախելացի մարդն ես, ինչո՞ւ դեռ անգիր չես արել բաղադրատոմսը»,-Սանչեսը պատմել է The Wall Street Journal-ին։

Բեզոսը նաեւ բավական ժամանակ է նվիրում իր անձնական մարզիչ Ուես Օկերսոնի հետ մարզվելուն, ասել է նա:

Երբ նա չի ուտում կիրակնօրյա բլիթներ, նախընտրում է ավելի յուրահատւկ նախաճաշ: Ըստ D Magazine-ի, 2014-ին էլեկտրոնային առեւտրի փոքր ընկերության հետ հանդիպման ժամանակ, որն, ի վերջո, ձեռք է բերվել Amazon-ի կողմից, Բեզոսը պատվիրել էր միջերկրածովյան ութոտնուկ՝ կարտոֆիլով, բեկոնով, կանաչ սխտորով մածունով եւ խաշած ձվով: «Դուք ութոտնուկ եք, որին ես կուտեմ նախաճաշին»,-ասել է Բեզոսն իր զրուցակիցներին,-«Երբ ես նայում եմ ճաշացանկին, դուք մի բան եք, որը ես չեմ հասկանում, ինչ-որ բան, որը ես երբեք չեմ կերել: Նախաճաշի համար ինձ ութոտնուկ է պետք»։

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն այնքան է սիրում դիետիկ կոլա, որ օրական երեք-չորս շիշ խմում է:

гейтс.jpg (35 KB)

Michelin-ի աստղ ունեցող խոհարար Խորդի Կրուզն ասում է, որ Գեյթսը մի անգամ երկու օրով վերցրել էր իր ողջ ռեստորանը եւ միայն դիետիկ կոլա էր պատվիրել:

Գեյթսի սննդային նախասիրությունները շատ ավելի լավն են, քան մյուս միլիարդատերերինը: Նա նախաճաշին կակաոյի գնդիկներ է ուտում։ Չնայած նրա նախկին կինը՝ Մելինդա Գեյթսը, նախկինում ասել էր, որ նա ընդհանրապես հրաժարվում էր ուտելուց։ Նա, ըստ երևույթին, սիրում է նաեւ չիզբուրգերներ: 2016 թվականին, երբ Reddit AMA-ում Գեյթսին հարցրել են իր սիրելի սոնդվիչի մասին, նա պատասխանել է՝ «Չիզբուրգեր, չիզբուրգեր, չիզբուրգեր»:

Netflix-ի՝ «Բիլի ուղեղի ներսում» սերիալում Գեյթսը պատմել է Tang փոշի ըմպելիքի հանդեպ իր սիրո մասին։

Սթիվ Ջոբսը հայտնի էր ուտելու իր յուրահատուկ սովորություններով։ Համաձայն Ուոլթեր Այզեքսոնի կենսագրության՝ Apple-ի համահիմնադիրը երբեմն շաբաթներ շարունակ ուտում էր միայն մեկ կամ երկու սնունդ:

стив.jpg (53 KB)

Մի պահ նրա սննդակարգը բաղկացած էր բացառապես գազարից եւ խնձորից։ Մի շրջան նա միայն միրգ էր ուտում, կամ՝ բանջարեղեն, ընկույզ, սերմեր եւ ձավարեղեն: Ջոբսն Այզեկսոնին ասել էր, որ նա «հրաժարվել է մսից», երբ Ռիդ քոլեջի առաջին կուրսեցի էր, իսկ ավելի ուշ հրաժարվեց հացահատիկից եւ կաթից: Ջոբսը, ըստ երեւույթին, կարծում էր, որ բուսական սննդի շնորհիվ իմ մարմնից ոչ մի հոտ չէր գա: Apple-ի համահիմնադիրը կարծում էր, որ ինքը կարիք չուներ պարբերաբար դեզոդորանտ օգտագործել կամ ցնցուղ ընդունել, գրում է Այզեքսոնը: Երբեմն Ջոբսը մի քանի օր ծոմ էր պահում, ինչից, ըստ նրա, էյֆորիայի զգացում էր առաջացրել։

2003 թվականին, երբ Ջոբսի մոտ ախտորոշեցին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, նա փորձեց վերականգնվել դիետայի միջոցով՝ խմելով շատ մրգային հյութեր եւ ուտելով գազար։ Հինգ տարի անց, ենթաստամոքսային գեղձի մի մասը հեռացնելուց հետո նա նորից իր սննդակարգում ներմուծեց ձուկ եւ այլ սպիտակուցներ: Սակայն 2011 թվականին՝ մահվան նախաշեմին, Apple-ի համահիմնադիրը հեղուկային դիետա էր պահում:

Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը չունի ամենաառողջ սննդակարգը։ «Եթե չուտելու միջոց լիներ, որպեսզի ես կարողանայի ավելի շատ աշխատել, ես չէի ուտի»,-ասել է Մասկը:

маск.jpg (30 KB)

Նախկինում Մասկը բաց էր թողնում նախաճաշը կամ ուտում էր «Մարս» շոկոլադ կամ բլիթ՝ իր օրը սկսելու համար: «Ես փորձում եմ նվազեցնել քաղցրավենիքի քանակը, եւ պետք է սուրճս խմեմ ձվածեղի հետ»,-2017 թվականին ասել է Մասկը։ Բայց նա, կարծես, այնքան էլ չի հետեւել այդ սովորությանը։ Այս տարվա սկզբին միլիարդատերը X-ում հայտնել է, որ ամեն առավոտ բլիթ է ուտում։ «Ես նախընտրում եմ ուտել լավ սնունդ եւ կարճ ապրել»,-2020 թվականին ասել է Մասկը։

Ճաշը Մասկի համար նույնքան աննշան կերակուր է, որքան նախաճաշը։ Միլիարդատերը ասել է, որ ինչ էլ որ օգնականն իրեն բերի հանդիպումների ժամանակ, նա «հինգ րոպեում կկլանի»։

Փոխարենը Մասկը կենտրոնանում է ընթրիքի վրա։ 2015 թվականին Reddit AMA-ում Մասկն ասել է, որ նախընտրում է ֆրանսիական խոհանոցը եւ սիրում է խորոված: Ինչպես Գեյթսը, Մասկը, ըստ երեւույթին, եւս դիետիկ կոլայի սիրահար է: 2022 թվականին նա X-ում գրել էր, որ իրեն չի հետաքրքրում արդյոք դիետիկ կոլան «կկրճատի իր կյանքի տեւողությունը, թե ոչ»։

Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը փորձարկել է տարբեր տեսակի դիետաներ։

цуки.jpg (26 KB)

2011 թվականին նա «անձնական մարտահրավեր» նետեց ինքն իրեն՝ ուտել միայն իր կողմից սպանված կենդանիների միսը: Նրա «սպանիր այն, ինչ ուտում ես» դիետան ներառում էր այծի, խոզի, հավի մսեր եւ օմար: Ցուկերբերգն իր ձեռք բերած ուտելիքներով կիսվում է նաեւ ընկերների եւ հյուրերի հետ։

Մի անգամ նա հյուրընկալել էր Twitter-ի համահիմնադիր Ջեք Դորսիին եւ հյուրասիրել նրան այծի միս։ Դորսին, Rolling Stone-ի հետ զրույցում հիշել է, որ միսը սառն է մատուցվել, ուստի ընթրիքին նա բավարարվել է աղցանով։

дорси.jpg (38 KB)

Դորսին հետաքրքրված էր սննդակարգի ժամանակակից մոտեցումներով: Նա բուսակեր էր, բայց բետա-կարոտինի (նարնջագույն պիգմենտը, որը պարունակվում է գազարում) մեծ քանակի պատճառով նրա մաշկը նարնջագույն էր դարձել: Այսպիսով, մինչեւ 2013 թվականը նա անցավ պալեո դիետայի, որն արգելում է զտված շաքարը, հացահատիկները եւ վերամշակված մթերքները:

2019-ին Դորսին ասել էր, որ աշխատանքային շաբաթվա ընթացքում օրական միայն մեկ անգամ է ուտում, իսկ հետո ծոմ է պահում ամբողջ հանգստյան օրերին՝ հետեւելով այն ժամանակ Սիլիկոնյան հովտում տարածված սննդակարգին, որը կոչվում էր «ընդհատվող ծոմապահություն»: Twitter-ի համահիմնադիրն ասել է, որ դա օգնում էր իրեն կենտրոնացման հարցում:

Դեռեւս 2015 թվականին Ուորեն Բաֆեթը Fortune-ին ասել էր, որ իր «մեկ քառորդը բաղկացած է Կոկա-Կոլայից»՝ հավելելով, որ օրական հինգ չափաբաժին է խմում։

баффет.jpg (39 KB)

Չնայած նա առաջին շիշը, սովորաբար, խմում է կարտոֆիլային ձողիկների հետ, երբեմն այն փոխարինում է պաղպաղակով։ Բաֆեթը կատակով հավելել է, որ ինքը ուտում է «ինչպես 6 տարեկան երեխան», քանի որ ակտուարական աղյուսակները ցույց են տալիս, որ 6 տարեկաններն ունեն մահացության ամենացածր մակարդակը, նշել է Fortune-ը: Բաֆեթի ընկեր Բիլ Գեյթսը նկատել է, որ իր գործընկեր միլիարդատերը հիմնականում ապրում է McDonald's-ի համբուրգերներով եւ Oreo թխվածքաբլիթներով:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել