Կանադացի հոգեբանի կողմից իրականացված խոշոր միջազգային հետազոտությունը լույս է սփռում մի թաքնված երեւույթի վրա՝ թե ինչպես է պոռնոգրաֆիան ազդում մարդկանց վրա աշխարհի տարբեր ծայրերում՝ անկախ սեռից եւ սեռական կողմնորոշումից:
Իրենց բացահայտումներում, որոնք հիմնականում հիմնված են հարցումների եւ հարցաթերթիկների վրա, UdeM հոգեբանության դոցենտ Բեատա Բեթեն եւ նրա գործընկերները կենտրոնացել են այն բանի վրա, ինչ մասնագետներն անվանում են «պոռնոգրաֆիայի խնդրահարույց օգտագործում» կամ PPU՝ երբ մարդիկ չեն կարողանում վերահսկել իրենց կախվածությունը պոռնոգրաֆիայից: Սա սկսում է լուրջ բացասական ազդեցություն ունենալ նրանց կյանքի, աշխատանքի վրա, եւ հանգեցնում է սթրեսի: Ուսումնասիրությունը բացատրում է, որ եթե ինչ-որ մեկը պոռնոգրաֆիա դիտելու համար իրեն մեղավոր է զգում, դա դեռ չի նշանակում, որ նա խնդրահարույց օգտվող է:
«Շատ մարդիկ են դիտում պոռնոգրաֆիա»,-ասում է Բեթեն,-«Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում եւ Ավստրալիայում մեծահասակների 70-ից 94 տոկոսը կյանքի ինչ-որ պահի օգտվում է նման կայքերից: Մենք նախկինում գիտեինք, որ տղամարդիկ հաճախ կարող են դառնալ պոռնոգրաֆիայի խնդրահարույց սպառողներ, սակայն քիչ տեղեկություն կար այն մասին, թե ինչպես է դա ազդում կանանց եւ այլ գենդերային ինքնություն ունեցող մարդկանց վրա»:
Տվյալներն ուսումնասիրելիս Բեթեն եւ նրա գործընկերներն օգտագործել են հատուկ վերլուծական գործիքներ, որոնք չափում են, թե պոռնոգրաֆիան որքան լուրջ ազդեցություն կարող է ունենալ այդ կատեգորիայի մարդկանց վրա:
Նրանք պարզել են, որ մարդկանց 3 տոկոսից մի փոքր ավելին կարող է իրական խնդիրներ ունենալ պոռնոգրաֆիայի հետ: Թվում էր, թե տղամարդիկ ավելի շատ խնդիրներ կունենային, քան կանայք, սակայն հետազոտությունը մեծ տարբերություն չի գտել՝ անկախ նրանից՝ նրանք նատուրալ են, գեյ, թե բիսեքսուալ:
«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ պոռնոգրաֆիայի խնդրահարույց օգտագործումը կարող է ավելի տարածված լինել, քան շատերը կարծում են՝ ազդելով մարդկանց լայն շրջանակի վրա»,-ասում է Բեթեն,-«Սա խոսում է այն մասին, որ թեեւ շատերը դժվարություններ են ունենում, ոչ բոլորն են օգնության դիմում: Սա կարեւոր է, քանի որ հուշում է, որ ավելի շատ աշխատանք պետք է տարվի՝ տուժածներին հասկանալու եւ աջակցելու համար»:
«Մենք չենք չափել, թե ինչ տեսակի պոռնո են դիտում մարդիկ, ուստի չգիտենք, թե արդյոք նրանց դիտած նյութը համապատասխանում է մարդու սեռական կողմնորոշմանը»,-նշում է Բեթեն,-«Բայց մենք կարող ենք ասել, որ տարբեր սեռական կողմնորոշումներ ունեցող մարդկանց մոտ PPU-ի տարբերություն չկա, եւ տղամարդիկ ավելի հաճախ են հայտնում PPU-ի մասին, քան կանայք»:
Որոշ մշակույթներում, չնայած դրա լայն կիրառմանը, պոռնոֆիլմը դեռ համարվում է տաբու, եւ դա կարող է ստիպել կանանց ավելի շատ խուսափել դրանից:
Երիտասարդները, հատկապես նրանք, ովքեր մեծացել են ինտերնետին հեշտ հասանելիությամբ, հակված են ավելի շատ առցանց պոռնո դիտելու, քան ավագ սերունդները, ովքեր երիտասարդության տարիներին այդքան շատ առնչություն չեն ունեցել համացանցի հետ: Եվ չնայած մարդկանց մեծամասնությունը պոռնո դիտում է սեռական բավարարվածություն փնտրելու համար, մյուսները դա անում են հետաքրքրությունից դրդված, կրթական նպատակներով կամ՝ որպես իրենց սեքսուալությունը ուսումնասիրելու միջոց:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:32, 8 սեպտեմբերի
Բեռլինից երեք տղամարդ ամուսնանում են իրար հետ, բայց նրանց միջև սեքս չկա. «Մենք պարզապես շատ ենք սիրում իրար»16:28, 8 սեպտեմբերի
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը․ «Մեր նպատակն է Հայաստանը ներկայացնել աշխարհի մշակութային քարտեզում»15:39, 8 սեպտեմբերի
Ֆիբի Բրիջերսը ցնցել է Վենետիկը իր չսափրված ոտքերով15:20, 8 սեպտեմբերի
Թերի Հեթչերը կդառնա նոր Միրանդա Փրիստլի. «Հուսահատ տնային տնտեսուհիներ» սերիալի աստղը կգրավի պոդիումը «Սատանան կրում է Պրադա» մյուզիքլում14:41, 8 սեպտեմբերի
Միլիոնատեր Էնդրյու Գարֆիլդը պատերազմ է հայտարարել միլիարդատերերի դեմ և անմիջապես ծաղրի առարկա դարձել համացանցում14:36, 8 սեպտեմբերի
Արթուր Խաչենցը հայր է դարձել․ ի՞նչ հետաքրքիր անուն է նա ընտրել դստեր համար14:24, 8 սեպտեմբերի

13:22, 8 սեպտեմբերի
Վստահություն, ապստամբություն և լաքապատ մետաքս. Իրինա Շեյքը Agent Provocateur-ի համարձակ գովազդային արշավում13:15, 8 սեպտեմբերի

12:43, 8 սեպտեմբերի
Դոնալդ Թրամփի թոռնուհին ցուցադրել է իր առաջին կուրսի բնակարանը Մայամիում12:13, 8 սեպտեմբերի
Նիկոլ Շերզինգերը մասնավոր ինքնաթիռում շպագատ է իջել 48–ամյա երգչուհին զարմացրել է իր անհավանական ճկունությամբ11:32, 8 սեպտեմբերի
OnlyFans-ի աստղ Լենա Ներսիսյանը և Adam22-ը բաժանվել են կեղծ ամուսնալուծության սկանդալից հետո