Ֆրանսիացի դիզայներ Պիեռ Յովանովիչը համագործակցել է լեգենդար Քրիստիան Լուբուտինի հետ՝ ստեղծելով աթոռների շարք՝ ոգեշնչված «պատմական մուսաներից, դիցաբանությունից եւ կինոյից»: Շարքը ներառում է սահմանափակ քանակությամբ ինը ստեղծագործություն, որոնք մոդելավորվել են Յովանովիչի Clam բազկաթոռի օրինակով, իսկ Լաբուտենի հանրահայտ կարմիր ներբանով կոշիկները ծառայում են՝ որպես ոտքեր, գրում է Hypabeast-ը։
Յուրաքանչյուր աշխատանք նվիրված է կոնկրետ կերպարի։ «Դիտան», օրինակ, ստեղծվել է ի պատիվ Լուբուտենի ընկերոջ՝ Դիտա Ֆոն Թիզին:
«Ժոզեֆինը» նվիրված է 20-ականների մեծագույն կաբարե կատարողներից մեկին՝ մուգ կարմիր կաղնուց եւ ծոպերով կաշվե նստատեղով, մինչդեռ «Սիրենան» հիշեցնում է ջրահարսի՝ կապույտ ծովային կտորից ասեղնագործված եւ ցանցավոր ոտքերով:
«Այս հավաքածուն հարգանքի տուրք է ֆրանսիական վարպետությանը եւ կանացի գեղեցկությանը»,-ասել է Յովանովիչը,-«Իմ երազանքն էր այս նախագծի շրջանակում Քրիստիանի հետ համագործակցելու հնարավորություն ունենալը: Հիմք ընդունելով բարձր նորաձեւության արհեստի հանդեպ մեր ընդհանուր սերը՝ մենք ներգրավեցինք դասական պատրաստվածություն ունեցող արվեստագետների խմբի, որպեսզի խնամքով կյանքի կոչեն այս բազմազան կերպարները»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին