Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է

20:33, 6 մայիսի

Դիլիջանը Հայաստանի, թերեւս, ամենահանգիստ քաղաքն է։ Այնտեղ փողոցներում ոչ ոք չի շտապում։ Մարդիկ չեն շտապում աշխատանքի, այլ քայլում են։ Նրանք ոչ թե վազում են մեկնող ավտոբուսի հետեւից, այլ զբոսնում են։ Դիլիջանում մայրամուտից հետո զարմանում են, երբ ինչ-որ մեկը չափից դուրս եռանդուն  է ասում «բարի լույս», գրում է ռուսական Snob պորտալը։ NEWS.am STYLE-ը ներկայացնում է հոդվածից որոշ հատվածներ։

«...Դիլիջանում տեռասները ընդարձակ են, քանի որ քաղաքը հյուրեր է սիրում։ Զբոսաշրջիկներին հյուրասիրում են սնունդով։ Տոնական օրերին տասնյակ հրավիրված մարդիկ են հյուրընկալվում դիլիջանցիներին, գալիս են նաեւ նրանք, ում մոռացել են հրավիրել։ Հյուրերը հաճախ իրենց հետ վերցնում են վերմակներ եւ բարձեր, քանի որ տեղացիները բոլորին չեն կարող դրանցից տրամադրել: Տոները սկսվում են խնջույքով: Եթե ​​պատահաբար անցնեք մի բակի մոտով, որտեղ տոնական սեղան է դրված, կարող եք մի քանի օր այնտեղ մնալ»։

«Օրվա ցանկացած ժամի Դիլիջանն ապրում է այնպես, կարծես դեռ լիովին արթուն չէ: Անգամ շներն են ճանապարհը անցնում քնած ու մտախոհ, ինչպես ճաշից հետո առողջարանում գտնվող հիվանդները... Դիլիջանի շները որդեգրել են կատուների սովորությունը՝ ցերեկը շատ են քնում, իսկ գիշերները խլացնում են քաղաքն իրենց խմբերգային հաչոցով։ Դիլիջանում քաղաքային լեգենդ կա, որ շները աղմկում են, երբ սարերից շնագայլեր եւ այլ վայրի կենդանիներ են իջնում։ Քաղաքում շնորի կարեւորության մասին են վկայում որոշ սրճարաններում նրանց համար հավաքված մթերքներով լի արկղերը, իսկ 2022 թվականին Դիլիջանի կենտրոնում տեղադրված գովազդային պաստառներից յուրաքանչյուրը պատկերում էր տեղացի շներից մեկին․ դրա վրա նշվում էր նրա անունը եւ կարճ մակագրություն կար։  

«Ես ապրում եմ Դիլիջանում». Մեկ այլ իրադարձություն եւս վկայում է այն մասին, որ Դիլիջանում հարգում են փողոցային շներին. մեկ տարի առաջ գովազդային պաստառների վրա շների պատկերները փոխարինվեցին, եւ դրանց փոխարեն հայտնվեցին հայտնի հայերի լուսանկարներ. որտեղ Լինդան էր կախված, հայտնվեց Շառլ Ազնավուրի նկարը, իսկ Սեւո անունով շնիկի փոպարեն՝ կաթողիկոսինը»:

«...Դիլիջանը ծածկված է խիտ անտառներով։ Յուրահատուկ հողերի հետ միասին քամիները քաղաքի շրջակայքում ստեղծում են կլիմա, որը գրեթե իդեալական է սպիտակ խաղողի համար:

Մասնագետներն այն համեմատում են Ֆրանսիայի Լուարի հովտի կլիմայի հետ։ Եվ եթե Հայաստանի հարավային շրջաններում աճեցնում են կարմիր խաղողի սորտեր, որոնցից հետո պատրաստում են վառ մրգային գինիներ, ապա Դիլիջանի հյուսիսում լավ է աճում «լալվարի» սպիտակ խաղողի տեսակը։ Դրանից պատրաստում են թեթեւ գինի՝ Տուս (այդպես հին ժամանակներում կոչվել է Տավուշի գավառը, որում գտնվում է Դիլիջանը)։ Այս գինին ունի բարձր թթվայնություն, ծաղկային երանգներ եւ արեւադարձային մրգերի բույր: Այն հիանալի համադրվում է Սեւանի սիգի հետ, սակայն ինտենսիվությամբ զիջում է խորոված իշխանին, որը միշտ համեմված է համեմունքներով»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել