Դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանը հանդես է գալիս արդեն 3-րդ մոնոներկայացմամբ։ Երեկ՝ մայիսի 15-ին, «Բոհեմ» թատրոնի լեփ-լեցուն դահլիճում՝ ընկերների, հայտնի գործընկերների, մտերիմների ու երկրպագուների համար, Ռաֆայելն առաջին անգամ ներկայացրեց «Փահլեւան» ստենդափը։ Մոնոներկայացման հեղինակներն են Արմեն Վարդանյանը, Գարիկ Գեւորգյանը եւ Գեւորգ Սահակյանը, պրոդյուսերը Վահան Թովմասյանն է։

Մոնոներկայացման մեջ ստեղծագործական կազմը ներառել է մի շարք արդիական պատմություններ, իսկ բացումն ամենաթարմ թեմաներից մեկով էր՝ Ռաֆայելը բեմ բարձրացավ «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Ժակո» երգի իր հումորային մեկնաբանությամբ։ Դերասանը հանդիսատեսի հետ քննարկեց մեր ներկայի վայրիվերումները, անդրադարձավ նաեւ անձնական կյանքի մանրամասներին։

Ռաֆայելի խոսքով՝ ներկայացումն ու գաղափարը ծնվել են ընկերների օգնությամբ, որոնց աջակցությամբ էլ կյանքի է կոչվել։ «Մեզ հուզող հարցերի մասին մենք խոսում ենք այս հարթակից եւ համեմում ասելիքն ինձ հատուկ ոճով՝ հումորով։ Այնուամենայնիվ, թեմաներին եւ հումորին մոտենում ենք զգույշ եւ փորձում համահունչ լինել դրանց։ Սա մեր աշխատանքն է, եւ կարծում եմ, որ հուզող թեմաների մասին պետք է խոսենք այս հարթակից»,-ներկայացումից հետո՝ լրագրողների հետ զրույցում նշեց դերասանը։ Նա հավելեց, որ թե իր, թե ստեղծագորխական թիմի նպատակը եղել է դրական էներգիա հաղորդելը՝ «որ միմյանց լսենք, հանդուրժող լինենք, ապրումակցող լինենք։ Պետք է հաճախ կարողանանք լսել, որ միշտ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»,-ասում է Ռաֆայելը։

Սցենարիսներից Արմեն Վարդանյանը շեշտեց՝ մոնոներկայացմամբ հանդես գալն իրենց համար ինքնանպատակ չի եղել։ Ցանկացած աշխատանքի դեպքում տեսնում են «կորիզը»՝ խնդիրը, նոր միայն որոշում ներկայացնել այն։ «Այս ներկայացման մեջ մենք դրել ենք շեշտը փահլեւանի վրա ու բալանսավորել ենք ասելիքը՝ ամեն թեմայի շուրջ ներկայացնելով հավասարազոր կետեր»,-հավելեց նա։

Հայ հանդիսատեսին, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, բազմիցս ներկայացվել են դերասանի «Էվոլյուցիա» եւ «tRaffik» մոնոնեևկայացումները։ Պրոդյուսեր Վահան Թովմասյանի խոսքով՝ «Փահլեւանը» եւս կշրջագայի։ «Պրեմիերան նոր է կայացել, բայց մեզ արդեն սպասում են արտերկրում։ Հայաստանում մենք տվել ենք մեկնարկն ու կարող եմ հավելել, որ առաջիկայում սպասվող ներկայացման տոմսերը գրեթե սպառվել են․ հանդիսատեսը սպասում էր Ռաֆայելին բեմում, քանի որ այսօր եւս մարդիկ ունեն դրական էներգիայի կարիք։ Ամեն մոնոներկայացումից հետո մենք հասկանում ենք, որ հանդիսատեսն ունի այս հումորի ու թատրոն գալով առօրյայից կտրվելու կարիքը»,-նշեց Վահանը։









Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:09, 26 հոկտեմբերի
«Պոռնոգրաֆիան այստեղ կապ չունի». մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղը անվանել է Z սերնդի սեռական ճգնաժամի հիմնական պատճառը22:31, 26 հոկտեմբերի
Եղջյուրներն՝ ընդդեմ խաչերի, երիտասարդներն՝ ընդդեմ մեծահասակների. Ինչպես Հելոուինը Հայաստանում բախում առաջացրեց սերունդների միջև21:19, 26 հոկտեմբերի
«Նա շատ է վախենում նրանից». Օքսանա Սամոիլովան հրաժարվել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմ՝ իրենց տանը տեղի ունեցած կրակոցներից հետո20:30, 26 հոկտեմբերի
Նյու Յորքում 89,000 դոլար արժողությամբ ռոբոտը սովորում է շփվել մարդկանց հետ, որպեսզի ապագայում կարողանա դայակ դառնալ19:06, 26 հոկտեմբերի
«Սպիտակ տան հաջորդ մամուլի քարտուղարը». Նիքի Մինաժը զարմացրել է՝ Թրամփի կողքին հայտնվելով16:36, 26 հոկտեմբերի
Արդյո՞ք Թոմ Բրեդիի հետ սիրավեպը պառակտում է առաջացնում Victoria's Secret-ի հրեշտակների միջև. Քենդիս Սվեյնփոլը` Իրինա Շեյքի և Ջոան Սմոլսի հետ դրամայի կիզակետում15:29, 26 հոկտեմբերի
Chanel-ի և Hermès-ի պայուսակները՝ որպես նվեր հյուրերին, Backstreet Boys և մեկ միլիոն շահելու հնարավորություն. Դրեյքը ոճային կերպով է նշել իր 40-ամյակը14:30, 26 հոկտեմբերի
Ինչպես Քեթի Փերին գտավ պատանեկության տարիների իր երազանքի սերը Ջասթին Թրյուդոյի հետ13:31, 26 հոկտեմբերի
Ջոլիի հետ ութ տարվա պատերազմը թողել է իր հետքը. Բրեդ Փիթը խոսել է իր կյանքի ամենադժվար շրջանի մասին12:42, 26 հոկտեմբերի
Բարի գալուստ Ֆոնտանիա գյուղ. «Տաշիր Արենան» ներկայացնում է «ՖՈՆՏԱՆԻԱ» զարմանահրաշ շոուն12:06, 26 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը լուսանկարել է կնոջը թափանցիկ մինի զգեստով՝ առանց ներքնազգեստի. Բիանկա Սենսորիի նոր սկանդալային լուսանկարները11:37, 26 հոկտեմբերի
«Ինձ դուր է գալիս նրանց հետ ժամանակ անցկացնելը». Լյուիս Հեմիլթոնը բացահայտել է Քիմ Քարդաշյանի երեխաների հետ իր հարաբերությունների մանրամասները