Հունիսի 7-9-ը Երեւանում կանցկացվի գաստրոնոմիական առաջին խոշոր փառատոնը՝ Yerevan Gastronomic Days-ը։ Ասուլիսի ընթացքում բանախոսները՝ ի դեմս «EventToura»-ի համահիմնադիրներ Մերի Բադալյանի, Նունե Մանուկյանի, «Yerevan Gastronomic Days»-ի կազմակերպիչների, ինչպես նաեւ Հայաստանի խոհարարների ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Արբի Ղարախանիի, մանրամասն խոսեցին նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին։
Անցյալ տարի Երեւանի գինու օրերի շրջանակներում անցկացվեց փոքրիկ գաստրոնոմիական փառատոն։ Չնայած սահմանափակ ռեսուրսներին, միջոցառումը մեծ հետաքրքրություն առաջացրեց հասարակության շրջանում, ինչը կազմակերպիչներին դրդեց այս տարի ընդլայնել ձեւաչափը: 2024 թվականին փառատոնը կներառի չորս բաժին՝ ռեստորանային օրեր՝ շուրջ 70 ռեստորանների մասնակցությամբ՝ կենտրոնանալով շեֆ-խոհարարների վրա, վարպետության դասեր եւ գաստրոնոմիական շոուներ։
«Այս ողջ միջոցառման մեկ այլ կարեւոր մաս է երիտասարդ խոհարարների մրցույթը Համաշխարհային խոհարարների ասոցիացիայի հետ համագործակցությամբ, որը թույլ կտա մեզ հասկանալ, թե ինչպիսի հարաբերությունների մեջ պետք է մտնենք միջազգային խոհարարների հետ, ինչպես նաեւ հնարավորություն կտա Հայաստանի երիտասարդ խոհարարներին մասնակցել եզակի նախագծի՝ հինգ երկրներից հրավիրված ժյուրիի անդամների գլխավորությամբ»,-նշեց Մերի Բադալյանը։
Այս փորձը թույլ կտա Հայաստանին ապագայում հանդես գալ միջազգային գաստրոնոմիական ասպարեզում՝ որպես ուժեղ խաղացող, իսկ անմիջական նպատակը 2025 թվականին Հնդկաստանում Երիտասարդ խոհարարների միջազգային օլիմպիադան է։ Եվ չնայած ոչ ոք չի երաշխավորում պատվավոր 1-ին տեղը, պետք է առաջին քայլն անել այն նվաճելու համար:
Հրավիրված նշանակալից հյուրերից կլինի հայազգի ֆրանսիացի խոհարար Ալեն Ալեքսանյանը։ «Մենք շեֆ Ալեքսանյանին հոնորար չենք հատկացրել նախագծին մասնակցելու դիմաց, նա ասաց, որ բարեգործական ծրագրերը, որոնց նա մասնակցում է, պետք է գնան ի շահ Հայաստանի»։ Ալեքսանյանը երիտասարդ խոհարարների մրցույթի մասնակիցներից մեկին կընտրի, որպես իր ուսանող:
Կազմակերպիչները նշում են, որ համագործակցում են տարբեր ընկերությունների հետ, որոնք խոհարարներին կտրամադրեն անհրաժեշտ ամեն ինչ։
«Հրավիրված խոհարարներն իրենց ազգային ուտեստները կպատրաստեն հայկական արտադրանքից։ Սա եզակի փորձ կարող է լինել ինչպես խոհարարների, այնպես էլ բոլոր հյուրերի համար, ովքեր կկարողանան փորձել միջազգային ճաշատեսակները նոր տարբերակով»,- հավելեց Նունե Մանուկյանը։
«Երեւանի գաստրոնոմիական օրեր» փառատոնը կարեւոր դեր ունի նաեւ Հայաստանի տնտեսության եւ սպասարկման ոլորտի զարգացման գործում։ Բանախոսներն ընդգծեցին, որ փառատոնը կօգնի բարելավել բիզնես հմտությունները եւ հաճախորդների սպասարկման որակը։ Սա կարեւոր քայլ է զբոսաշրջիկների եւ ներդրողների ներգրավման համար։
Արբի Ղարախանին ընդգծում է փառատոնի շրջանակներում բնապահպանական իրազեկման կարեւորությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր գլոբալ խնդիրներից մեկը, որը, ցավոք, Հայաստանում բավականին ակնհայտ է, կապված է սննդի թափոնների հեռացման հետ. «Այս ասպեկտը ներառված է նաեւ խոհարարների մրցույթում, որտեղ նրանք, ովքեր ուշադիր կհետեւեն թափոնների վերամշակման գործընթացին, լրացուցիչ միավոր կստանան»։
Բացի հիմնական գաստրոնոմիական մասից, Երեւանի գաստրոնոմիական օրեր փառատոնում ուշադրություն է դարձվելու նաեւ հետեւյալ թեմաներին՝ ֆուդ-բլոգեր, ֆուրշետի «մաստեր կլաս»՝ ռուսաստանցի հայտնի ծաղկավաճառ Արայիկ Գալստյանի կողմից, օրգանական գինի, առողջ եւ վեգան սնունդ։
Կազմակերպիչները վստա են, որ Երեւանի գաստրոնոմիական օրերը կարեւոր քայլ կլինեն հայկական գաստրոնոմիական մշակույթի միջազգային ճանաչման ճանապարհին։ Փառատոնը նոր հնարավորություններ կբացի տեղի խոհարարների եւ ռեստորանի տերերի համար՝ օտարերկրյա գործընկերների հետ փորձի փոխանակման հարթակ տրամադրելով: Այն նաեւ կփոխի մարդկանց վերաբերմունքը Հայաստանի եւ հայկական խոհանոցի նկատմամբ:
Լիանա Աղաջանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:26, 1 հուլիսի
Քանյե Ուեսթի դեմ նոր հայցում նշվում է, որ Բիանկա Սենսորին պոռնո ֆայլեր է ուղարկել աշխատակիցներին09:00, 1 հուլիսի
ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ00:43, 1 հուլիսի
20:23, 30 հունիսի
Պարզ բիզնես գաղափար՝ հասանելի բոլորին․ հարցազրույց Ozon-ի հանձնման կետի սեփականատիրոջ հետ19:34, 30 հունիսի
Գեղեցիկ է, բայց ոչ առանց հետնաբեմի. «Թագուհու խաղը» ժապավենը16:27, 30 հունիսի
Ինչպե՞ս է Իլոն Մասկը հաղթահարում սթրեսը. նախկին կինը բացահայտում է նրա հաջողության գաղտնիքը16:01, 30 հունիսի
Ջրային ատրճանակից մինչև դույլեր. ի՞նչ գնել Վարդավառին ընդառաջ Ozon-ից15:24, 30 հունիսի
15:23, 30 հունիսի
Սյուզաննայի հայտարարությունը, Սիրուշոյի ու Նազենիի «լուքերը», Սարիկ Անդրեասյանը՝ Հայաստանում. Instagram-ը՝ այս շաբաթ14:14, 30 հունիսի
Սիգուրնի Ուիվերը Վենետիկի կինոփառատոնում կստանա պատվավոր «Ոսկե առյուծ»12:12, 30 հունիսի
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի հարսնացուն զվարճանում է իր նշանածի եւ Քիմ Քարդաշյանի հետ10:23, 30 հունիսի
Բեն Աֆլեքն իր իրերը տեղափոխել է Ջենիֆեր Լոպեսի եւ իր ընդհանուր տնից