Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, խոհարարական գրքերի հեղինակ, ռեստորանային գործի գիտակ և Mundo Hospitality Group-ի հիմնադիր Մերի Սյու Միլիկենը հունիսի 7-13-ը կայցելի Հայաստան խոհարարական դիվանագիտության ծրագրի շրջանակում, որի առանցքում պարենային կայունության և պարենային ձեռներեցության հարցերն են։ Այցը կազմակերպվել է ԱՄՆ դեսպանության կողմից՝ Խոհարարական դիվանագիտության ծրագրի շրջանակում:
Շեֆ-խոհարար Միլիկենը կարողացել է որպես կին ձեռներեց բազմաթիվ արգելքներ հաղթահարել, առաջ քաշել պարենային կայունության մի շարք նախաձեռնություններ ու ամերիկյան հանրությանը հրամցնել իր նորարարական մոտեցումները Too Hot Tamales ամերիկյան հեռուսաշոուի եթերից։
Նա նախ բացել է City Café սրճարանը (բիզնեսում իր գործընկեր Սյուզեն Ֆենիգերի հետ), որն արժանացել է քննադատների բարձր գնահատականին, ապա Border Grill ռեստորանների ցանցը Լոս Անջելեսում և Լաս Վեգասում, որտեղ մատուցում են մեքսկական խոհանոցի խորտիկներ՝ ոգեշնչված առավելապես փողոցներում առաջարկվող մեքսիկական ուտեստներից և ուշադրության կենտրոնում պահելով պարենային կայունության հարցերը։ Նա շարունակել է իր գործարար ջանքերը՝ գործարկելով տարբեր ռեստորաններ, սննդի շարժական կետեր բեռնատարներով, քեյթերինգի ծառայություններ, որոնց շարքում կարելի է հիշատակել Փալմ Սփրինգսում գործող BBQ Mexicana, Pacha Mamas, SOCALO և Alice B. սննդի կետերն ու ռեստորանները։ Շեֆ-խոհարար Միլիկենը մասնակցել է լավագույն շեֆ-խոհարարների Top Chef Masters շոուին, 5 խոհարարական գրքի համահեղինակ է (հայտնի գրքերից են Mesa Mexicana և Cooking with Too Hot Tamales), արժանացել է Ջեյմս Բիրդի և Ջուլիա Չայլդի մրցանակների։
Հայաստանյան այցի ընթացքում նրան կմիանա Հերմոսա Բիչում գտնվող «Բարշա» ռեստորանի և «Բարշա Վայնզ էնդ Սպիրիթս» համտեսի սրահի համասեփականատեր և շեֆ-խոհարար Լենորա Մորանին։
Շեֆ-խոհարարներ Միլիկենը և Մորանին հայաստանյան այցի ընթացքում կցուցադրեն իրենց խոհարարական վարպետությունը մի շարք հարթակներում, կանցկացնեն վարպետության դասեր և աշխատարաններ երիտասարդ խոհարարների ու պարենային ոլորտի գործարարների հետ՝ շեշտադրելով նորարարությունները, պարենային կայունությունը, ձեռներեցությունը և կանանց համար հնարավորությունների ապահովումը։ Այս ուսումնական նախաձեռնությունները կիրականացվեն գործակցելով «Երևանի գինու օրեր» փառատոնի, «Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիայի», «Հրուշակագործության արվեստի ակադեմիայի» և Վայոց Ձորի մարզային քոլեջի հետ։
Շեֆ-խոհարարներ Միլիկենը և Մորանին նաև Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում կայցելեն պարենային արտադրամասեր, որոնք գործակցում են ԱՄՆ ՄԶԳ-ի հետ վերջինիս գյուղի տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակում։ Սա ոչ միայն հնարավորություն կլինի ծանոթանալ սննդի արտադրության ոլորտում Հայաստանի ավանդույթներին, այլ նաև զրուցել պարենային կայունության հարցերի շուրջ։
«Մեկի հետ հաց կիսելը թույլ է տալիս խորը պատկերացում կազմել ընդհանուր արժեքների ու ավանդույթների մասին։ Անչափ ուրախ ենք ընդունել շեֆ-խոհարարներ Միլիկենին և Մորանիին՝ ամրապնդելու հայ-ամերիկյան կապերը խոհարարական արվեստում, նախաձեռնելու պարենային կայունության վերաբերյալ կարևոր քննարկումներ և ներկայացնելու Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերի սննդի արտադրության հայ ձեռներեցների հաջողությունները»,-նշել է դեսպան Քվինը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:08, 29 հունիսի
Քլոե Քարդաշյանն իր 40-ամյակի առթիվ 100-ից ավելի ծաղկեփնջեր է ստացել12:03, 29 հունիսի
5 փաստ ռեփեր Tyga-ի մասին, որը հուլիսի 28-ին ելույթ է ունենալու Երեւանում11:57, 29 հունիսի
Ֆրեդի Մերկուրիի «կինն» ավելի քան 187,5 միլիոն ֆունտ կվաստակի Queen-ի կատալոգի վաճառքից հետո10:22, 29 հունիսի
«Այսօր, ցավոք, հայկական մշակույթի լիակատար անկում է». պրոդյուսեր Զառա Մխեյան09:00, 29 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:12, 28 հունիսի
Սպիտակ մինի տոպ ու երկար շրջազգեստ․ Անահիտ Սիմոնյանի «total white» կերպարն ու գրառումը22:04, 28 հունիսի
Cycling. նոր միտում մազերի խնամքի մեջ21:26, 28 հունիսի
Համացանցում տարածվել է Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքի արտասովոր հրավիրատոմսը20:30, 28 հունիսի
Vivienne Westwood-ը 2024/25 աշուն-ձմեռ նոր գովազդային արշավում պատրաստվում է ցուրտ սեզոնին19:19, 28 հունիսի
Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը հուսահատորեն ցանկանում են վերականգնել Քեյթ Միդլթոնի հետ իրենց հարաբերությունները16:17, 28 հունիսի
Քլոե Քարդաշյանը 40 տարեկան դարձավ15:21, 28 հունիսի
Թոմ Հենքսը և Ռոբին Ռայթը վերամիավորվում են էկրանին՝ «Այստեղ» ֆիլմում