Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, խոհարարական գրքերի հեղինակ, ռեստորանային գործի գիտակ և Mundo Hospitality Group-ի հիմնադիր Մերի Սյու Միլիկենը հունիսի 7-13-ը կայցելի Հայաստան խոհարարական դիվանագիտության ծրագրի շրջանակում, որի առանցքում պարենային կայունության և պարենային ձեռներեցության հարցերն են։ Այցը կազմակերպվել է ԱՄՆ դեսպանության կողմից՝ Խոհարարական դիվանագիտության ծրագրի շրջանակում:
Շեֆ-խոհարար Միլիկենը կարողացել է որպես կին ձեռներեց բազմաթիվ արգելքներ հաղթահարել, առաջ քաշել պարենային կայունության մի շարք նախաձեռնություններ ու ամերիկյան հանրությանը հրամցնել իր նորարարական մոտեցումները Too Hot Tamales ամերիկյան հեռուսաշոուի եթերից։
Նա նախ բացել է City Café սրճարանը (բիզնեսում իր գործընկեր Սյուզեն Ֆենիգերի հետ), որն արժանացել է քննադատների բարձր գնահատականին, ապա Border Grill ռեստորանների ցանցը Լոս Անջելեսում և Լաս Վեգասում, որտեղ մատուցում են մեքսկական խոհանոցի խորտիկներ՝ ոգեշնչված առավելապես փողոցներում առաջարկվող մեքսիկական ուտեստներից և ուշադրության կենտրոնում պահելով պարենային կայունության հարցերը։ Նա շարունակել է իր գործարար ջանքերը՝ գործարկելով տարբեր ռեստորաններ, սննդի շարժական կետեր բեռնատարներով, քեյթերինգի ծառայություններ, որոնց շարքում կարելի է հիշատակել Փալմ Սփրինգսում գործող BBQ Mexicana, Pacha Mamas, SOCALO և Alice B. սննդի կետերն ու ռեստորանները։ Շեֆ-խոհարար Միլիկենը մասնակցել է լավագույն շեֆ-խոհարարների Top Chef Masters շոուին, 5 խոհարարական գրքի համահեղինակ է (հայտնի գրքերից են Mesa Mexicana և Cooking with Too Hot Tamales), արժանացել է Ջեյմս Բիրդի և Ջուլիա Չայլդի մրցանակների։
Հայաստանյան այցի ընթացքում նրան կմիանա Հերմոսա Բիչում գտնվող «Բարշա» ռեստորանի և «Բարշա Վայնզ էնդ Սպիրիթս» համտեսի սրահի համասեփականատեր և շեֆ-խոհարար Լենորա Մորանին։
Շեֆ-խոհարարներ Միլիկենը և Մորանին հայաստանյան այցի ընթացքում կցուցադրեն իրենց խոհարարական վարպետությունը մի շարք հարթակներում, կանցկացնեն վարպետության դասեր և աշխատարաններ երիտասարդ խոհարարների ու պարենային ոլորտի գործարարների հետ՝ շեշտադրելով նորարարությունները, պարենային կայունությունը, ձեռներեցությունը և կանանց համար հնարավորությունների ապահովումը։ Այս ուսումնական նախաձեռնությունները կիրականացվեն գործակցելով «Երևանի գինու օրեր» փառատոնի, «Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիայի», «Հրուշակագործության արվեստի ակադեմիայի» և Վայոց Ձորի մարզային քոլեջի հետ։
Շեֆ-խոհարարներ Միլիկենը և Մորանին նաև Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում կայցելեն պարենային արտադրամասեր, որոնք գործակցում են ԱՄՆ ՄԶԳ-ի հետ վերջինիս գյուղի տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակում։ Սա ոչ միայն հնարավորություն կլինի ծանոթանալ սննդի արտադրության ոլորտում Հայաստանի ավանդույթներին, այլ նաև զրուցել պարենային կայունության հարցերի շուրջ։
«Մեկի հետ հաց կիսելը թույլ է տալիս խորը պատկերացում կազմել ընդհանուր արժեքների ու ավանդույթների մասին։ Անչափ ուրախ ենք ընդունել շեֆ-խոհարարներ Միլիկենին և Մորանիին՝ ամրապնդելու հայ-ամերիկյան կապերը խոհարարական արվեստում, նախաձեռնելու պարենային կայունության վերաբերյալ կարևոր քննարկումներ և ներկայացնելու Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերի սննդի արտադրության հայ ձեռներեցների հաջողությունները»,-նշել է դեսպան Քվինը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:17, 1 հուլիսի
«Գլուխկոտրուկ-2»-ն առաջին մուլտֆիլմն է, որը համաշխարհային վարձույթում ռեկորդային ժամկետում հավաքել է ավելի քան 1 մլրդ դոլար15:10, 1 հուլիսի
Նիքոլ Շերզինգերը իր 46-րդ տարեդարձի օրը սեւ բիկինիով ցուցադրել է շլացնող կազմվածքը14:20, 1 հուլիսի
Մորգան Ֆրիմանը քննադատել է իր ձայնի նմանակումը արհեստական բանականության կողմից13:31, 1 հուլիսի
Ռոզա Լինն իր Universe երգի հնդկերեն տարբերակն է թողարկել՝ հնդիկ երաժիշը Denny-ի հետ համագործակցությամբ13:15, 1 հուլիսի
Ալսուն իր նախկին ամուսնու ենթադրյալ սիրուհու հետ «հաշիվներ է պարզում» սոցիալական ցանցերի միջոցով12:23, 1 հուլիսի
Քլոե Քարդաշյանը 40-ամյակը նշել է Վայրի արեւմուտքի ոճով՝ ջինսով, ադամանդներով եւ Snoop Dog-ի հետ11:20, 1 հուլիսի
Քանյե Ուեսթը կնոջ հետ մեկնել է Մոսկվա. նրան արդեն հորդորել են զերծ մնալ անփույթ հագուստով քաղաք դուրս գալուց10:55, 1 հուլիսի
Քիմ Քարդաշյանը աչք է դրել իրենից 22 տարով փոքր ֆուտբոլիստի վրա10:26, 1 հուլիսի
Քանյե Ուեսթի դեմ նոր հայցում նշվում է, որ Բիանկա Սենսորին պոռնո ֆայլեր է ուղարկել աշխատակիցներին09:00, 1 հուլիսի
ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ00:43, 1 հուլիսի
20:23, 30 հունիսի
Պարզ բիզնես գաղափար՝ հասանելի բոլորին․ հարցազրույց Ozon-ի հանձնման կետի սեփականատիրոջ հետ