Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

Ամերիկացի հայտնի խոհարար Մերի Սյու Միլիկենը «Խոհարարական դիվանագիտություն» ծրագրի շրջանակներում կայցելի Հայաստան

10:55, 6 հունիսի

Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, խոհարարական գրքերի հեղինակ, ռեստորանային գործի գիտակ և Mundo Hospitality Group-ի հիմնադիր  Մերի Սյու Միլիկենը հունիսի 7-13-ը կայցելի Հայաստան խոհարարական դիվանագիտության ծրագրի շրջանակում, որի առանցքում պարենային կայունության և պարենային ձեռներեցության հարցերն են։ Այցը կազմակերպվել է ԱՄՆ դեսպանության կողմից՝  Խոհարարական դիվանագիտության ծրագրի շրջանակում:

Շեֆ-խոհարար Միլիկենը կարողացել է որպես կին ձեռներեց բազմաթիվ արգելքներ հաղթահարել, առաջ քաշել պարենային կայունության մի շարք նախաձեռնություններ ու ամերիկյան հանրությանը հրամցնել իր նորարարական մոտեցումները Too Hot Tamales ամերիկյան հեռուսաշոուի եթերից։

Նա նախ բացել է  City Café սրճարանը (բիզնեսում իր գործընկեր Սյուզեն Ֆենիգերի հետ), որն արժանացել է քննադատների բարձր գնահատականին,  ապա Border Grill ռեստորանների ցանցը Լոս Անջելեսում և Լաս Վեգասում, որտեղ մատուցում են մեքսկական խոհանոցի խորտիկներ՝ ոգեշնչված առավելապես փողոցներում առաջարկվող մեքսիկական ուտեստներից և ուշադրության կենտրոնում պահելով պարենային կայունության հարցերը։ Նա շարունակել է իր գործարար ջանքերը՝ գործարկելով տարբեր ռեստորաններ, սննդի շարժական կետեր բեռնատարներով, քեյթերինգի ծառայություններ, որոնց շարքում կարելի է հիշատակել Փալմ Սփրինգսում գործող BBQ Mexicana, Pacha Mamas, SOCALO և Alice B. սննդի կետերն ու ռեստորանները։ Շեֆ-խոհարար Միլիկենը մասնակցել է լավագույն շեֆ-խոհարարների Top Chef Masters շոուին, 5 խոհարարական գրքի համահեղինակ է (հայտնի գրքերից են Mesa Mexicana և Cooking with Too Hot Tamales), արժանացել է Ջեյմս Բիրդի և Ջուլիա Չայլդի մրցանակների։

Հայաստանյան այցի ընթացքում նրան կմիանա Հերմոսա Բիչում գտնվող «Բարշա» ռեստորանի և «Բարշա Վայնզ էնդ Սպիրիթս» համտեսի սրահի համասեփականատեր և շեֆ-խոհարար Լենորա Մորանին։

Շեֆ-խոհարարներ Միլիկենը և Մորանին հայաստանյան այցի ընթացքում կցուցադրեն իրենց խոհարարական վարպետությունը մի շարք հարթակներում, կանցկացնեն վարպետության դասեր և աշխատարաններ երիտասարդ խոհարարների ու պարենային ոլորտի գործարարների հետ՝ շեշտադրելով նորարարությունները, պարենային կայունությունը, ձեռներեցությունը և կանանց համար հնարավորությունների ապահովումը։ Այս ուսումնական նախաձեռնությունները կիրականացվեն գործակցելով «Երևանի գինու օրեր» փառատոնի, «Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիայի», «Հրուշակագործության արվեստի ակադեմիայի» և Վայոց Ձորի մարզային քոլեջի հետ։

Շեֆ-խոհարարներ Միլիկենը և Մորանին նաև Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում կայցելեն պարենային արտադրամասեր, որոնք գործակցում են ԱՄՆ ՄԶԳ-ի հետ վերջինիս գյուղի տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակում։ Սա ոչ միայն հնարավորություն կլինի ծանոթանալ սննդի արտադրության ոլորտում Հայաստանի ավանդույթներին, այլ նաև զրուցել պարենային կայունության հարցերի շուրջ։

«Մեկի հետ հաց կիսելը թույլ է տալիս խորը պատկերացում կազմել ընդհանուր արժեքների ու ավանդույթների մասին։ Անչափ ուրախ ենք ընդունել շեֆ-խոհարարներ Միլիկենին և Մորանիին՝ ամրապնդելու հայ-ամերիկյան կապերը խոհարարական արվեստում, նախաձեռնելու պարենային կայունության վերաբերյալ կարևոր քննարկումներ և ներկայացնելու Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերի սննդի արտադրության հայ ձեռներեցների հաջողությունները»,-նշել է դեսպան Քվինը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել