Ամառային սեզոնը կապված է զովացուցիչ ըմպելիքների հետ, որոնք օգնում են հաղթահարել շոգը և հանգստի շունչ հաղորդել առօրյա ակնթարթներին: Ամռան ամենահայտնի խմիչքներից մեկը վարդագույն գինին է։ Այս գինիները հայտնի են իրենց թեթև և թարմացնող բնավորությամբ, նուրբ բույրով և նուրբ համով, ինչը նրանց դարձնում է պարզապես համեղ փրկիչներ ամառային շոգ օրերի համար:
Այստեղ մեջ մենք կանդրադառնանք մի քանի հրաշալի վարդագույն գինիների, որոնք արժե փորձել այս ամառ՝ Երևանի շոգ օրերին զովանալու և ձեր տրամադրությունը բարձրացնելու համար։
Anselmann Pinot Noir Rose
Գինին արտադրվում է Գերմանիայում՝ Պֆալց շրջանում, Պինո Նուար խաղողից, որը հայտնի է իր նուրբ համով և բույրով: Այն ունի կարմիր հատապտուղների վառ և թարմ բույրեր, ինչպես ելակը և ազնվամորիները, ծաղիկների և գրեյպֆրուտի թեթև նոտաներով: Գինու համը նուրբ է, հավասարակշռված, թարմացնող թթվայնությամբ և հաճելի մրգային հետհամով:
Հիանալի համադրվում է թեթև սոուսով աղցանների, ծովախեցգետնի կամ միդիաների հետ: Այն կարելի է մատուցել նաև որպես ապերիտիվ կամ վայելել մրգային աղանդերի և փափուկ պանիրների հետ միասին:
Միջին գինը՝ 5800 դրամ
Dove Canyon Rose Dry
Արենի սորտից պատրաստված մեր հայկական վարդագույն գինին։ Այն բարդ և էլեգանտ է, վարդերի և կեռասի նուրբ բույրով: Համը հարուստ է, բայց միևնույն ժամանակ, թեթև, հատապտուղների հաճելի թթվայնությամբ։
Այն հաճելի համադրություն կլինի սպիտակ մսի, ձկան ուտեստների, ինչպես նաև թեթև բանջարեղենային նախուտեստների և մրգային աղցանների հետ:
Միջին գինը՝ 5800 դրամ
Pares Balta "Ros De Pacs"
Իսպանական օրգանական վարդագույն գինի, որն արտադրվում է Պենեդես շրջանի Գրենաշ և Կաբերնե Սովինյոն խաղողի սորտերից։ «Ros de Pacs»-ն ունի հենց հատապտուղների արտահայտիչ բույրը, որոնք պոկվել են հարևանի թփից, և ծաղիկների քաղցր բույրը՝ երկար անձրևոտ օրերից հետո: Համը հարուստ է և հավասարակշռված՝ ազնվամորու և ելակի նոտաներով, ավարտվող թեթև թթվայնությամբ։
Հիանալի համադրվում է թեթև մակարոնեղենի և սերուցքային աղանդերի հետ:
Միջին գինը՝ 5000 դրամ
Kataro Rose Dry
Հերթական հայկական չոր վարդագույն գինին` պատրաստված Արենի խաղողից։ Բույրը հյուսված է ելակի, կարմիր հաղարջի և թարմ վարդի երանգներից։ Համը թարմացնող է և թեթև, հատապտղային, լավ կառուցվածքով և երկար հետհամով։ Հարմար է ձկան, սաղմոնով կամ ավոկադոյով լցված կրուասանի կամ հատապտուղների կամ պիստակի միջուկով քաղցր դեսերտի հետ համադրելու համար:
Միջին գինը՝ 5100 դրամ
Hovaz Rose
Նույնպես վարդագույն գինի Հայաստանից՝ պատրաստված Արենի և Սիրա խաղողի սորտերից։ Այս գինին առանձնանում է իր նուրբ և ներդաշնակ համով։ Այն ունի ծորենի հատապտուղների հետաքրքիր քաղցր բույր, որը միահյուսված է թփային վարդերի բույրով: Համը փափուկ է, թարմացնող, թեթև, աննկատ թթվայնությամբ և հատապտուղների երկար հետհամով:
Փորձեք այն միջերկրածովյան ուտեստների, բանջարեղենի աղցանների, սպիտակ մսի և փափուկ պանիրների հետ:
Միջին գինը՝ 3700 դրամ
Լիանա Աղաջանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:17, 1 հուլիսի
«Գլուխկոտրուկ-2»-ն առաջին մուլտֆիլմն է, որը համաշխարհային վարձույթում ռեկորդային ժամկետում հավաքել է ավելի քան 1 մլրդ դոլար15:10, 1 հուլիսի
Նիքոլ Շերզինգերը իր 46-րդ տարեդարձի օրը սեւ բիկինիով ցուցադրել է շլացնող կազմվածքը14:20, 1 հուլիսի
Մորգան Ֆրիմանը քննադատել է իր ձայնի նմանակումը արհեստական բանականության կողմից13:31, 1 հուլիսի
Ռոզա Լինն իր Universe երգի հնդկերեն տարբերակն է թողարկել՝ հնդիկ երաժիշը Denny-ի հետ համագործակցությամբ13:15, 1 հուլիսի
Ալսուն իր նախկին ամուսնու ենթադրյալ սիրուհու հետ «հաշիվներ է պարզում» սոցիալական ցանցերի միջոցով12:23, 1 հուլիսի
Քլոե Քարդաշյանը 40-ամյակը նշել է Վայրի արեւմուտքի ոճով՝ ջինսով, ադամանդներով եւ Snoop Dog-ի հետ11:20, 1 հուլիսի
Քանյե Ուեսթը կնոջ հետ մեկնել է Մոսկվա. նրան արդեն հորդորել են զերծ մնալ անփույթ հագուստով քաղաք դուրս գալուց10:55, 1 հուլիսի
Քիմ Քարդաշյանը աչք է դրել իրենից 22 տարով փոքր ֆուտբոլիստի վրա10:26, 1 հուլիսի
Քանյե Ուեսթի դեմ նոր հայցում նշվում է, որ Բիանկա Սենսորին պոռնո ֆայլեր է ուղարկել աշխատակիցներին09:00, 1 հուլիսի
ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ00:43, 1 հուլիսի
Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է20:23, 30 հունիսի
Պարզ բիզնես գաղափար՝ հասանելի բոլորին․ հարցազրույց Ozon-ի հանձնման կետի սեփականատիրոջ հետ