Լեգենդար ARARAT կոնյակներն ու բարձրակարգ խոհանոցն իդեալական համադրություն են, որը կոտրում է ավանդական կարծրատիպերն այն մասին, թե ինչպես և ինչով պետք է վայելել այս կախարդական ըմպելիքը:
«Երևանի գինու օրեր» միջոցառման ընթացքում, որի գործընկերն է Երևանի կոնյակի գործարանը՝ իր լեգենդար ARARAT կոնյակներով, ամառային երեկոներն էլ ավելի ջերմ են դարձել՝ շնորհիվ ARARAT Flavors շարքի բացառիկ easy mix կոկտեյլների՝ ARARAT Apricot, ARARAT Coffee, ARARAT Cherry և ARARAT Honey:
Մինչ ARARAT-ի տաղավարում հերթը երկրաչափական պրոգրեսիայով մեծանում էր, փողոցի մյուս ծայրում գուրմանները հնարավորություն ունեին վայելել դիտարժան գաստրո շոու՝ համաշխարհային ճանաչում ունեցող խոհարարների մասնակցությամբ եւ փորձել նրանց պատրաստած գլուխգործոցները՝ շնորհիվ Eventtoura ընկերության հիմնադիրներ Մերի Բադալյանի և Նունե Մանուկյանի, որոնք գինու փառատոնի շրջանակում կազմակերպել էին Yerevan Gastro Days միջոցառումը:
Փառատոնի վերջին օրը բեմում արևելյան իսկական հեքիաթներին բնորոշ զարմանալի բան էր տեղի ունենում՝ շնորհիվ Կատարից հայազգի շեֆ-խոհարար Զարմիկ Հալաճեանի, որը մի քանի տարի շարունակ արժանացել է «Կատարի լավագույն խոհարար», ինչպես նաև «Տարվա կին» կոչումներին։
Նրան անվանում են հայկական խոհանոցի թագուհի և նույնիսկ աստվածուհի։ Խոհարարական 24 գրքի հեղինակ, տարբեր խոհարարական և գաստրո շոուների վարող հայուհին հուզմունքով նշեց, որ առաջին անգամ է հանդես գալիս Հայաստանում։ Այդ երեկո Զարմիկը, որը ծագումով Լիբանանից է, որոշեց իր ճաշատեսակներում համատեղել երեք երկրների՝ Հայաստանի, Լիբանանի և Կատարի խոհարարական ժառանգությունը։
Նրա ճաշատեսակները նույնքան գունեղ էին, պատրաստված առատաձեռնորեն ու տպավորիչ, որքան ինքը՝ կապուտաչյա գեղեցկուհին, որն անմիջապես հիացրեց ներկաներին 20 ժամ ARARAT Apricot-ի մեջ կոճապղպեղով և քրքումով մարինացված իր ձմերուկի սթեյքով։
Մարինացնելուց հետո ձմերուկի կտորները մի փոքր կարմրեցրել էր թավայի մեջ։ Այս նախուտեստը համալրվել էր ջրիմուռներով՝ քացախով և սխտորով, հայկական ռեհանով և թարխունով, հայկական երկու տեսակի պանրով։ Ճաշատեսակին հավելյալ համ էր հաղորդել ARARAT Apricot կոնյակով խավիարը, որը պատրաստվել էր մոլեկուլյար խոհանոցի օգնությամբ։ Վերջում Զարմիկը իսկական արևելյան ոճով պատրաստված ուտեստը զարդարեց ոսկու ուտելի փոշիով։
Կոնյակով խավիարը առաջիններից մեկը փորձեց ARARAT ապրանքանիշի դեսպան Քրիստինա Իշխանյանը։ Նա նշեց, որ այն նուրբ նյութակազմվածք ու անսովոր համ ունի, որը պահպանում է և՛ կոնյակի բույրը, և՛ ծիրանի թեթև քաղցրությունը։
Խավիարի թեման NEWS.am STYLE-ի հետ զրույցում հիշատակեց նաև Լիոնից շեֆ խոհարար Ալեն Ալեքսանյանը, որը Միշլենի երկու աստղ ունի։
Նա մեզ համար միանգամայն անսպասելի համադրություն առաջարկեց՝ խավիար և ձուկ։ Ըստ նրա՝ դրանք իդեալական համադրություն են կոնյակի հետ։ «Փորձե՛ք,- ոգևորված համոզում էր ականավոր խոհարարը,- C’est magnifique! (Հոյակա՛պ է – խմբ․ ֆրանս․)»:
Իսկ Golden Bocuse 2021-ի կոչմանն արժանացած և Միշլեն աստղ ունեցող ֆրանսիացի Դավի Տիսոն խորհուրդ տվեց իր պատրաստած ուտեստը՝ ձկան կոլոլակը՝ մատուցված սպանախով և ռուկոլայով, ջնարակել ՝ կոնյակի սոուսով և կարագով:
Զարմիկի ուտեստները վայելելուց հետո, որոնց թվում էին տավարի մսով կոլոլակը՝ ընկույզով ու բալի սոուսով, ինչպես նաև խմորի բարակ շերտի մեջ պատրաստված ձուկը՝ անուշահոտ բրնձով, մենք վերադարձանք ARARAT-ի տաղավար, որտեղ փորձեցինք ARARAT Cherry-ի հիմքով easy mix կոկտեյլներ, ինչը հագեցած երեկոյի կատարյալ ավարտ դարձավ։
Համաշխարհային խոհարարական աստղերն՝ ARARAT թանգարանի հարկի տակ
Գինու օրեր ARARAT-ի հետ. Գաստրոկախարդանք, ինքնատիպ կոկտեյլներ, ինտերակտիվ խաղեր
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:12, 28 հունիսի
Սպիտակ մինի տոպ ու երկար շրջազգեստ․ Անահիտ Սիմոնյանի «total white» կերպարն ու գրառումը22:04, 28 հունիսի
Cycling. նոր միտում մազերի խնամքի մեջ21:26, 28 հունիսի
Համացանցում տարածվել է Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքի արտասովոր հրավիրատոմսը20:30, 28 հունիսի
Vivienne Westwood-ը 2024/25 աշուն-ձմեռ նոր գովազդային արշավում պատրաստվում է ցուրտ սեզոնին19:19, 28 հունիսի
Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը հուսահատորեն ցանկանում են վերականգնել Քեյթ Միդլթոնի հետ իրենց հարաբերությունները16:17, 28 հունիսի
Քլոե Քարդաշյանը 40 տարեկան դարձավ15:21, 28 հունիսի
Թոմ Հենքսը և Ռոբին Ռայթը վերամիավորվում են էկրանին՝ «Այստեղ» ֆիլմում14:50, 28 հունիսի
Ո՞ւմ հետ է հանդիպում Բիլ Գեյթսի դուստրը14:19, 28 հունիսի
Մայքլ Ջեքսոնը մահվան պահին ավելի քան 500 միլիոն դոլարի պարտք է ունեցել13:16, 28 հունիսի
Քենդալ Ջեներն իր համար ոտաբոբիկ գիշերային շրջագայություն է կազմակերպել Լուվրում12:20, 28 հունիսի
Քայլի Ջեներն տագնապի պատճառով շրջել է ինքնաթիռը11:39, 28 հունիսի
Դերասանուհի Այա Մանուկյանը պայքարում է քաղցկեղի դեմ. նա բուժում է անցնում Հայաստանում