Պաբլո Պիկասոյի մի քանի աշխատանքներ այժմ ցուցադրվում են ավստրալական Թասմանիայի Հին եւ նոր արվեստի թանգարանի (MONA) կանանց զուգարանում, հայտնում է ABC News-ը։
Պիկասոյի նկարներն ի սկզբանե ցուցադրվել են ամերիկացի նկարչուհի Կիրշա Քեչելեի Ladies Lounge ինստալյացիայի մեջ, որը հասանելի է միայն կին հյուրերին, իսկ շամպայնը մատուցվում է տղամարդ սպասավորների կողմից։ Հյուրասենյակում ներկայացված են նաեւ թանգարանի ամենահայտնի գործերը՝ Պիկասոյից եւ այլ նկարիչներից: Ինստալյացիան բացվել է 2020 թվականին։
2023 թվականի ապրիլին Նոր Հարավային Ուելսի բնակիչ Ջեյսոն Լաուին մերժեցին մուտք գործել դահլիճ, եւ նա բողոք ներկայացրեց Թասմանիայի քաղաքացիական եւ վարչական դատարան՝ պնդելով, որ թանգարանը խախտել է խտրականության դեմ օրենքը՝ չապահովելով ապրանքներ եւ ծառայություններ նրանց համար, ովքեր վճարել են թանգարանի տոմսի համար, բայց չեն նույնականացվում որպես կին: Շուտով իլյուստրացիան փակվեց, իսկ ապրիլին դատավորը որոշեց, որ այն խտրական է:
Թանգարանին տրվել է 28 օր՝ տղամարդկանց մուտքը Ladies Lounge-ում ապահովելու համար: Սակայն ներկայացուցիչներն այլ լուծում են գտել՝ Պիկասոյի աշխատանքները տեղադրելով կանանց զուգարանում։
«ՄՈՆԱ-ն նախկինում երբեք կանանց զուգարաններ չի ունեցել, դրանք բոլորը միասեքս են եղել»,-Instagram-ում գրել է Քեչելեն,-«Բայց հետո Ladies Lounge-ը ստիպված եղավ փակվել մի տղամարդու կողմից հարուցված դատական գործի պատճառով, եւ ես պարզապես չգիտեի, թե ինչ անել Պիկասոյի այս բոլոր աշխատանքների հետ»:
Ladies Lounge-ը վերաբերում է Ավստրալիայի պատմության այն շրջանին, երբ կանայք 1965 թվականին երկրի փաբերում խմելու իրավունք ստացան։ Մինչ այդ կանանց կամ ուղարկում էին կողային սենյակներ, որտեղ նրանցից չափազանց մեծ գումարներ էին գանձում, կամ ընդհանրապես արգելում էին այցելել նման հաստատություններ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:43, 1 հուլիսի
20:23, 30 հունիսի
Պարզ բիզնես գաղափար՝ հասանելի բոլորին․ հարցազրույց Ozon-ի հանձնման կետի սեփականատիրոջ հետ19:34, 30 հունիսի
Գեղեցիկ է, բայց ոչ առանց հետնաբեմի. «Թագուհու խաղը» ժապավենը16:27, 30 հունիսի
Ինչպե՞ս է Իլոն Մասկը հաղթահարում սթրեսը. նախկին կինը բացահայտում է նրա հաջողության գաղտնիքը16:01, 30 հունիսի
Ջրային ատրճանակից մինչև դույլեր. ի՞նչ գնել Վարդավառին ընդառաջ Ozon-ից15:24, 30 հունիսի
15:23, 30 հունիսի
Սյուզաննայի հայտարարությունը, Սիրուշոյի ու Նազենիի «լուքերը», Սարիկ Անդրեասյանը՝ Հայաստանում. Instagram-ը՝ այս շաբաթ14:14, 30 հունիսի
Սիգուրնի Ուիվերը Վենետիկի կինոփառատոնում կստանա պատվավոր «Ոսկե առյուծ»12:12, 30 հունիսի
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի հարսնացուն զվարճանում է իր նշանածի եւ Քիմ Քարդաշյանի հետ10:23, 30 հունիսի
Բեն Աֆլեքն իր իրերը տեղափոխել է Ջենիֆեր Լոպեսի եւ իր ընդհանուր տնից09:00, 30 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:05, 29 հունիսի