Նկարիչ Մարսին Գլոդը թռուցիկներ է տեղադրել Նյու Յորքում, ինչպես նաեւ Իբիցայում, Ցյուրիխում եւ Վիեննայում՝ փնտրելով իր «իդեալական կնոջը»:
Թռուցիկներում ներկայացված են 30-ամյա նկարչի լուսանկարներով, եւ նա արդեն ապշեցուցիչ՝ 5000 պատասխան է ստացել ամբողջ աշխարհի կանանց կողմից, որոնցից՝ 400-ը միայն Նյու Յորքից են: «Ես իսկապես աղջիկ եմ փնտրում, սա կատակ չէ: Ես հոգնել եմ մենակ մնալուց եւ ցանկանում եմ համապատասխան զուգընկեր գտնել»,- ասվում է թռուցիկում: «Ես շատ եմ աշխատում եւ ճանապարհորդում, այնպես որ ինձ համար հեշտ չէ ժամադրվելը: Աղջիկների հետ ծանոթանալն այնքան էլ հեշտ չէ»,-Նյու Յորքի NYP-ի լրագրողի հետ զրույցում խոստովանել է Գլոդը:
Չնայած հազարավոր երկրպագուներին՝ Լեհաստանում ծնված, Ավստրիայում բնակվող արտիստն իր քարոզարշավը սկսելուց ի վեր մոտ երեք ամսվա ընթացքում ընդամենը երեք ժամադրության է մասնակցել:
«Բոլոր ժամադրությունները շատ հետաքրքիր էին եւ հանգիստ... Ես աղջիկներին խնդրեցի ինձ ցույց տալ գեղեցիկ վայրեր իրենց քաղաքներում, եւ դա նման էր մասնավոր շրջագայության: Նրանք բոլորն էլ շատ զվարճալի ու լավն էին»,- հիշում է նա:
Գլոդին ամենից շատ գոհացրել է Բեռլինում կայացած հանդիպումը։ «Ինձ համար նրա էներգիան բավականին հետաքրքիր եւ հուզիչ էր, հատկապես այն պատճառով, որ մենք երկուսս էլ աշխատում ենք ստեղծագործական ոլորտում»,-ասում է նա, բայց նշում, որ իրենց միջեւ կրակ չի եղել, եւ իրենք չեն պատրաստվում կրկին տեսնել միմյանց:
Թռուցիկները ունեն QR կոդ, որը հետաքրքրվածներին ուղղորդում է վեբ էջ՝ հրավիրելով նրանց «դիմել ժամադրության»: Հավելվածը նրանց հարցնում է, թե ինչ է իրենց անունը, որ քաղաքում են ապրում, քանի տարեկան են, ինչով են զբաղվում և ինչպիսի առաջին ժամադրություն կցանկանային:
Լրագրողի հետ մեկ ժամ տեւած հանդիպման ժամանակ Գլոդը բացել է բոլոր փակագծերը։ Նա բացատրել է, որ մեկ տարի է, ինչ մենակ է ապրում՝ Ավստրիայից մի կանաչաչյա թխահերի հետ երկամյա հարաբերությունների ավարտից հետո, մասամբ այն պատճառով, որ այն ժամանակ «դա չափազանց լուրջ էր» իր համար:
«Ես կարծում էի, որ [թռուցիկները] զվարճալի միջոց կլինեն աղջիկ գտնելու համար... Եվ դա կարող է նաեւ հանգեցնել տարբեր քաղաքներում ընկերությունների եւ նոր շփումների հաստատման»,-ասում է նա:
Գլոդը նշում է, որ անհամբեր սպասում է Վիեննայում այս շաբաթավերջին հերթական կնոջ հետ հանդիպմանը: Ընդհանուր առմամբ, նրա «իդեալական կինը» պետք է լինի «խելացի, հավակնոտ եւ զվարճալի»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է10:30, 10 հոկտեմբերի
Ամալ Քլունին առաջ է անցնում թրենդներից. շքեղ Gucci զգեստը դարձավ նրա կերպարի հիմնական շեշտադրումը