Որքան խելացի է տղամարդը, այնքան լավ հարաբերություններ ունի հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:
Էվոլյուցիոն հոգեբան Գևին Ս. Վենսը և Միչիգանի Օքլենդ համալսարանի նրա գործընկերները որոշել են հետազոտել, թե փոխհարաբերությունների որ գործոններն են առնչվում ինտելեկտի կամ դրա բացակայության հետ:
Գիտափորձին մասնակցել է վեց ամիս և ավելի՝ երեքուկես տարուց փոքր-ինչ ավելի միջին տևողությամբ հարաբերություններ պահպանած 18-65 տարեկան 200 տղամարդ, գրում է New York Post-ը։
Հետազոտվող խումբն ընդհանուր ինտելեկտուալ հմտությունները, մասնավորապես՝ խնդիրները լուծելու կամ տրամաբանությունը կիրառելու կարողությունը գնահատելու նպատակով պետք է ճանաչողական թեստ հանձներ և լրացներ ևս մեկ հարցում, որն արդյունքում ի հայտ է բերել դրական և բացասական հարաբերությունների վարվելակերպը:
Արդյունքները ցույց են տալիս, որ որքան խելացի է տղամարդը, այնքան դրական են նրա հարաբերությունները։ Խելացի տղամարդիկ հարաբերությունների վնասակար գործոնների, մասնավորապես՝ բանավոր վիրավորանքի, մանիպուլյացիաների և սեռական հարկադրանքի ցածր մակարդակ ցույց են տվել, միաժամանակ հարաբերություններով բավարարվածության և առաջնահերթությունների տեղաբաշխման բարձր մակարդակ դրսևորելով:
Գիտնականների համոզմամբ՝ այս հայտնագործությունը ցույց է տալիս, որ վերոնշյալ հմտությունները կարող են նպաստել իմպուլսների վերահսկմանը, տղամարդկանց օգնելով հաշվի առնել սովորական բացասական պահվածքի հետևանքները:
Ընդսմին, հետազոտողները տղամարդկային ինտելեկտի և վարքագծի որոշ տեսակների, մասնավորապես՝ խանդի, ֆիզիկական բռնության և գերիշխելու ցանկությունը միջև էական կապ չեն գտել:
Հետագա հետազոտությունները, որոնք ուսումնասիրում են ռոմանտիկ հարաբերություններում հաջողության և կանանց ընդհանուր ինտելեկտի միջև կապը, ինչպես նաև դրա ազդեցությունը հարաբերությունների այլ տեսակների վրա, թերևս օգնեն ըմբռնելու՝ ինչն է սերը հավիտենական դարձնում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի
