«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Չինաստանում գրան պրիի արժանացած ֆիլմի գլխավոր հերոսը՝ Վլադ Բաղդասարյանը, «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի հնարավոր պատվիրակների շարքում է

17:10, 16 սեպտեմբերի

Առաջին ալիքն ընտրում է «Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակին: Ավելի վաղ հայտարարված մրցույթին 80-ից ավելի հայտ է ստացվել Հայաստանից և տարբեր երկրներից: Մրցույթի երկրորդ փուլի համար Հանրային հեռուստաընկերությունը և մասնագիտական ժյուրին առանձնացրել են լավագույն 14-ին, լսել նրանց կենդանի կատարումներն ու հարցազրույց անցկացրել: Լավագույնների ցանկում է նաև Վլադ Բաղդասարյանը, որի մասնակցությամբ «Իմ երազանքների գրքում» («In the Book of my Dreams») աշխատանքը, որը ստեղծվել է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության կողմից, Չինաստանի Կունմին քաղաքում կայացած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» լրատվամիջոցների համագործակցության 2025 թվականի ֆորումի շրջանակներում արժանացել է գլխավոր մրցանակի՝ «Լավագույն տեսանյութ» անվանակարգում (Grand Prize – Best Video)։ 

Վլադը սովորում է Երգի Պետական Թատրոնում՝ 2-րդ կուրսում, նաև՝ Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում՝ 6-րդ դասարանում։ Երգում է Մանուել Օհանյանի ղեկավարած երգչախմբում։ Մասնակցել է տարբեր նախագծերի և մրցույթների, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթ-փառատոնին, ունի իր հեղինակած երաժշտությունը։

Բացի երաժշտական գործունեությունից փոքրիկ երգիչը NEWS.am կայքի համար երբեմն վարում է մանկական լրատվական հաղորդում։ 

2021 թ-ից՝ Մալենայի եվրատեսիլյան հաղթանակից հետո, Վլադն ունի մեծ երազանք՝ մասնակցել «Մանկական Եվրատեսիլին» եւ ներկայացնել Հայաստանն այդ մրցույթում։ 

«Ինձ համար մեծ պատիվ է ընդգրկվել 14 լավագույնի մեջ, որը համարում եմ արդեն փոքրիկ հաղթանակ իմ մանկական երազանքի ճանապարհին։

Անհամբերությամբ սպասում եմ Հանրային Հեռուստաընկերության վերջնական հայտարարությանը, թե մեզանից ով է ներկայացնելու Հայաստանը Վրաստանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլում»։
Սիրով պատրաստ եմ այդ մեծ պատասխանատվությունը վերցնել ինձ վրա, առավելագունը անել՝ մեր երկիրը պատվով ներկայացնելու համար, եթե հայաստանյան պատվիրակը լինեմ ես»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց պատանի կատարողը։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search