Սիրահար զույգերի անձնական հարաբերությունները երբեմն «լիցքաթափման» կարիք են ունենում։ Հարաբերություններում կուտակված խնդիրները չեն թողնում հանգիստ ապրել, քնել, խաթարում են հոգեկան եւ ֆիզիկական առողջությունը։ Կանայք ու տղամարդիկ տարբեր պատճառներով են անհանգստանում։
Անհանգստության զգացումն անդրադառնում է հոգեկան առողջության վրա, թուլացնում հիշողությունը, նվազեցնում ուշադրությունը։ Իր առջեւ միաժամանակ մի քանի նպատակ դնելով՝ կինը գիտակցաբար քայքայում է առողջությունը։
Զգայական վերելքի ընթացքում նրան հաջողվում է այս առաջադրանքներից գլուխ հանել, բայց հետո հոգեկան եւ ֆիզիկական անկում է նկատվում, ինչի պատճառով էլ կրկին անհանգստություն է առաջանում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ անհանգստության գագաթնակետին հասնում են դաշտանային ցիկլի ընթացքում, երբ բարձրանում է էստրոգենի մակարդակը։ Նախքան ձեզ վրա բազմաթիվ պարտականություններ կուտակելը, կինը պետք է դադար վերցնի եւ մտածի, արդյո՞ք կարող է կատարել ծրագրածը։
Կենցաղում անկարգությունն ազդում է կնոջ հոգեվիճակի վրա։ Ապացուցված է, որ կեղտոտ ամանեղենի, սպիտակեղենի, թափթփված բնակարանի առկայության դեպքում սթրեսի հորմոնի մակարդակն ավելանում է։
Բնակարանի կանոնավոր մաքրությունն օգնում է հոգեկան խնդիրների լուծմանը, քանի որ այն օգնում է շեղվել լարված մտքերից։ Մաքրություն հաստատելը կարելի է ընդունել ոչ թե որպես աշխատասիրություն, այլ որպես գործողություն, որը թույլ է տալիս թուլացնել նյարդային համակարգն ու նվազեցնել սթրեսը։
Խնդիրներն աչքաթող անելու կարողությունը խաղաղ կյանքի եւ ամուր առողջության գրավականն է։ Ինչպես վեպի հերոսուհին, ով դժվարին պահերին ինքն իրեն ասում էր․ «Այդ մասին ես վաղը կմտածեմ»։ Եվ, հնարավոր է, վաղը ձեր խնդիրն այնքան փոքր թվա, այնքան անարժեք, որ հասկանաք. այն չարժե ո՛չ ձեր ուշադրությանը, եւ ո՛չ էլ ուժերը վատնելուն։
Նյութը՝ mimiton.ru կայքի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:12, 27 հունվարի
Երգիչ Իգոր Սարուխանովը գաղտնի ամուսնացել է յոթերորդ անգամ14:31, 27 հունվարի
«Արտիստի անկեղծ լինելը միակ մնայուն թրենդն է». ինչպե՞ս Լիլիթ Օսիպյանը դարձավ D’Litte եւ կարճ ժամանակում հասավ հաջողության (ֆոտո/վիդեո)13:05, 27 հունվարի
«Շուկան միշտ չէ, որ հաշվի է նստում արժեքի հետ»․ Տիգրան Մանսուրյանը նշում է 84-ամյակը12:18, 27 հունվարի
Հայտնի են 2023 թվականի «Սեզար» մրցանակաբաշխության հավակնորդների անունները11:21, 27 հունվարի
Հարվի Վայնշտեյնին կրկին մեղադրել են բռնաբարության մեջ10:01, 27 հունվարի
«Ծնվեց մեր ճուտիկը»․ լույս աշխարհ է եկել Մարիամ Ադամյանի եւ Միկա Ղափլանյանի առաջնեկը (վիդեո)09:00, 27 հունվարի
ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:03, 26 հունվարի
«Խաղաղությունը օդում է․․․»․ Տաթեւիկ Ադումյանի հրապարակումը Բալիից (վիդեո)22:22, 26 հունվարի
«Ուրախ 6-րդ տարեդարձ իմ սեր, իմ տիեզերք»․ Վաչե Թովմասյանի եւ դստեր լուսանկարները21:32, 26 հունվարի
Քայլվածք եւ բնավորություն20:23, 26 հունվարի
Անահիտ Սիմոնյանի եւ որդու լուսանկարները Լոս Անջելեսից19:24, 26 հունվարի
Քրիստինա Այանյանի բացառիկ հարցազրույցը «Միսս Տիեզերք» կազմակերպությանը