Ամանորը յուրաքանչյուր մարդու կյանքի մեջ ունի իր սեփական հուշը, իր անջնջելի հոտը և լույսը։ Իսկ այն մարդկանց համար, որոնց հիշողությունների մեջ մտնում է Արցախը, այդ տոնը դառնում է ոչ միայն ուրախություն, այլ նաև հույս, միություն և սիրտը պահելու ուժ։ Շողեր Սարգսյանի պատմությունը հենց այդ մասին է․ ինչպես է Ամանորը ապրում այնտեղ, որտեղ ամեն տոն նաև տոկունություն է, և ինչպես է նա շարունակում պահել այդ լույսը՝ որքան էլ ծանր լինեն տարիները։ Ստորև ներկայացնում ենք նրա պատասխանները՝ սրտից և անկեղծ։
- Ինչպե՞ս եք հիշում Արցախում տոնվող Ամանորը․ ո՞րն էր այնտեղի ամենատարբերակիչ ու տաք ավանդույթը։
- Ամանորը իմ ընտանիքում ամենասիրելի տոներից է։ Ավանդույթները տարեցտարի փոփոխվում էին կախված երեխաների քանակի հետ ընտանիքում։
Ամեն տարի ավելի ջերմանում հաստատվում և ավելի Ամանորը ինձ համար իմաստավորվում էր։
Բոլորս Ստեփանակերտում Ամանորից առաջ դուրս էինք գալիս Ամանորյա համերգին։
Բոլորս տեսնվում էինք, հասցնում էինք ծանոթներով ու անծանոթներով իրար շնորհավորել, հետո նոր վերադառնում էինք տուն՝ այնտեղ Ամանորը դիմավորելու ու նշելու։ Այդ փոքրիկ ավանդույթը մինչև պատերազմը անպայման համերգին մասնակցելու, հրավառությունը տեսնելու և տուն գալու շատ էի սիրում։
Պատերազմից հետո ավանդույթը փոխվեց, և շնորհավորանքներին միանում էր նաև խոր վիշտը և ցավը, և ապրումակցումը այն մարդկանց, որոնք Ամանորը իրենց տներում չէին նշում, և այն մարդկանց, ովքեր ընտանիքում պակաս անդամ ունեին։ Եվ փոքր ինչ Ամանորյա ուրախությանը վիշտ ավելացավ։
Սակայն միևնույն է՝ Ամանորը ինձ համար Արցախում մնում էր ամենասպասված տոնը, որը հույսի խորհրդանիշն էր՝ անգամ պատերազմից հետո։
- Ձեր մանկության ո՞ր Ամանորն է մնացել ամենահիշարժանը և ինչո՞ւ։
- Հիշում եմ, որ փոքր ժամանակ Ձմեռ պապիկը նվերները բերում էր ոչ թե դեկտեմբերի 31-ին, այլ հունվարի 1-ի առավոտյան։ Ես շատ էի սպասում։
Հիշում եմ, որ ինձ կարի մեքենա էր բերել խաղալիք, շատ էի այն սիրել։ Պարզ եմ հիշում այդ օրը, բայց շատ փոքր էի։
Եվ լավ եմ հիշում այն Ամանորը, երբ հաճախում էի թատերական խմբակ, և այնտեղ մեզ ընդգրկել էին Ամանորյա հանդեսներին։ Եվ այն նույն համերգին, որը ես շատ էի սիրում, խոզուկի շորերով հանդես էի եկել։ Այդ ժամանակ ճանապարհում էին խոզի տարին, բայց ես ինձ շատ հպարտ էի զգում։ Չնայած դասարանցիներս կարող էին ինձ զավեշտալի հագուստով տեսնել, ես պատվով կրել եմ այդ խոզի դերը։ Շատ ուրախ եմ, որ մասնակցել եմ դրան։
- Եթե փակես աչքերդ, ինչպե՞ս կերևա Արցախյան Ամանորը՝ ձայնը, հոտը, լույսերը…
- (Փակում է աչքերը) Ամենալսելի և տարբերվող ձայնը Վերածննդի հրապարակում ծիծաղն է և խոսակցությունները հարազատ բարբառով։
Մանդարինի հոտ եմ զգում և մեր տան տոնածառի լույսերը։
- Ձեր ընտանիքում ովքե՞ր էին Ամանորի «հոգին»պահողները։
- Ինչպես գրեթե բոլոր ընտանիքներում, Ամանորի հոգին, ոգին և շունչը բերում են մայրիկները և տան կանայք։
Հիմա իսկապես հասկանում եմ, որ մայրիկն էր այն տոնը, որը գալիս էր, և մայրիկն էր ամեն տարի Ամանորը դարձնում տարբերվող և հիշվող։
Հիմա ու այստեղ էլ մայրիկս փորձում է Ամանորի հրաշքը վերադարձնել ընտանիք։ Մորաքույրս էր շատ սիրում և նախապատրաստվում։
Մայրիկը այդ առաքելությունը փոխանցել է նաև ինձ։ Այս տարիքում որոշ բաներ եմ զգում, որ ես էլ եմ ուզում ավելացնել որոշ ավանդույթներ իմ կողմից և պատկերացնում եմ՝ իմ ընտանիքում ինչպես կարող եմ նշել Ամանորը։
Մայրիկին իսկապես շնորհակալ եմ, որովհետև ամենադժվար տարիներին, ամենավատ իրավիճակներում մայրիկն էր ամեն ինչ անում, և դա իմ մանկության լավագույն հիշողություններից է։
- Հայաստանում անցկացրած առաջին Ամանորը…
- Հայաստանում անցկացրած իմ առաջին Ամանորը եղել է շրջափակման ժամանակ, երբ ես մնացել եմ Երևանում։ Ստացվում է՝ այստեղ Երևանի բարեկամների հետ եմ նշել Ամանորը։
Անչափ ուրախ եմ, որ մենք ունեինք մարդիկ, ովքեր այդ օրը նույնպես փորձեցին տոն դարձնել, և ես ընտանիքի մի անդամ էի ու ինձ չէի զգում մենակ։
Բայց անչափ կարոտում էի։ Շատ անսովոր էր, որովհետև մեր տան գլխավոր ավանդույթներից մեկն այն էր, որ դեկտեմբերի 31-ին ոչ ոք չպետք է բացակայի տնից։ Իսկ մենք ընտանիքում 11 հոգի ենք։
Սա շատ անսովոր էր, որովհետև մենք հեռախոսով օնլայն էինք միացել և ընտանիքի հետ միասին էինք կենացներ ասում։ Շատ ծանր էր Երևանում, որովհետև իմ բարեկամները չէին կարող լիարժեք նշել տոնը՝ իմանալով Արցախի իրավիճակը։
Եվ հետո՝ տեղահանությունից հետո առաջին Ամանորը իրականում շատ դժվար էր… Բայց մայրիկս որոշեց՝ «չենք տրվելու այդ սուգին»։ Գնեցինք տոնածառ։ Լուսեն՝ փոքր քույրս, ուրախացավ։
Ավանդույթները պահպանեցինք։
- Եթե Արցախից մի առարկա հետ բերեի…
- Երևի՝ տրամադրությունը, չնայած այն առարկայական չէ։
Իսկ առարկաներից՝ Օղակաձև այգում՝ մեր Պիտաչոկում, կար մի եղևնի, որը շատ ավելի հին էր և գեղեցիկ։ Ես շատ էի սիրում։ Կուզեի այդ եղևնին։
- Այս տարվա Ամանորի ցանկությունդ…
- Ինձ թվում է՝ պատերազմից հետո բոլոր Ամանորյա ցանկությունները նույնն են։
Ուղղակի խաղաղություն եմ ուզում հայրենիքին, բայց արժանապատիվ խաղաղություն։
Եվ ինքս ինձ համար ու բոլոր ցանկացողների համար երազանք ունեմ՝ տուն վերադառնալու։
- Ուղերձ տեղահանված արցախցիներին…
-Յէկիք պատառ էլ տեմ կէնանք, ինձ թվամ ա՝ մին օր լօխ լյավա ինան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:16, 23 հոկտեմբերի
Դերասան Թայգեր Շրոֆի դեմ մահափորձը կրկին վախ է բերել Բոլիվուդ. գանգստերները կրկին սպառնում են աստղերին12:29, 23 հոկտեմբերի
Իր դերակատարումը ծաղրի արժանանալուց հետո Քիմ Քարդաշյանն ինքն է առաջարկել այն հեռացնել ֆիլմից12:07, 23 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը հրաժարվել է իր ֆիրմային մանիկյուրից հանուն նոր տրենդի. կարմիր եղունգները թանկ և նրբագեղ տեսք ունեն11:38, 23 հոկտեմբերի
Hermès-ը ուժեղացնում է խանութների անվտանգությունը Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններից հետո11:18, 23 հոկտեմբերի
Փիթբուլը բացահայտել է Ջենիֆեր Լոպեսի հետ իր վիրուսային լուսանկարի գաղտնիքը10:51, 23 հոկտեմբերի
«Դու կործանում ես իմ կյանքը». Քիմ Քարդաշյանը չորս շաբաթ չի խոսել քրոջ՝ Քորթնիի հետ գաղտնի հարսանիքի պատճառով10:23, 23 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը կասկածվում է մանկական պոռնոգրաֆիա պահելու մեջ. նրա դեմ հայտարարություն է տվել հարազատ որդին09:00, 23 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 22 հոկտեմբերի
Dior-ը՝ 800 դոլարով, Maison Francis Kurkdjian-ը՝ 1200 դոլարով. 2026 թվականի ամենաշքեղ ադվենտ օրացույցները22:18, 22 հոկտեմբերի
Անհասանելի շքեղությունը վրդովմունք է առաջացնում. Ինչու են Dior-ի և Hermes-ի խանութները թալանվել Ֆրանսիայում21:33, 22 հոկտեմբերի
Շքեղ զբոսանավեր, գաղտնի պալատներ և որսորդական տարածքներ. ինչպես են հանգստացել աշխարհի ամենադաժան բռնապետերը20:26, 22 հոկտեմբերի
68-ամյա Շերոն Սթոունը 34 տարի անց վերստեղծել է «Հիմնական բնազդ» ֆիլմի պաշտամունքային տեսարանը