Տաղանդավոր մարդիկ միայնության են դատապարտված: Այսպիսին է Աստծո կողմից տրված տաղանդի գինը, ով առատաձեռնություն ցուցաբերելով, փոխարենը հոգի է պահանջում: Ֆրանսիական լեգենդար երգչուհի Էդիտ Պիաֆն իր ամբողջ կյանքով ապացուցել է այս իրականությունը: Իր կյանքի առաջին տարիներին «փոքրիկ ճնճղուկը» դատապարտված է եղել տանջանքների, որոնք փոխարինել են մայրական կաթին, մտերիմների սիրուն ու մարդկային պարզ երջանկությանը:
Միայնությունը, որից նա, իր իսկ խոստովանությամբ, ամենից շատն է վախեցել, նրա քաղցկեղը դարձավ: Եվ չնայած փորձություններին ու տանջանքներին, այս զարմանալի կինը չի կորցրել սիրելու ունակությունը: Նա սիրել է այնպես, ինչպես քչերին է հաջողվում: Անմոռաց, անմնացորդ, չմտածելով հետեւանքների մասին, առանց պարգեւի ակնկալիքի… Այդպես ունակ է սիրել միայն իրական կինը, ուժեղ անհատականությունը, քանի որ սերն ատում է թույլերին եւ խիստ պատժում:
1949թ. հոկտեմբերին «Վերսալ» դահլիճի բեմ դուրս բերեցին սեւ զգեստով փոքրիկ մի կնոջ: Էդիտ Պիաֆն էր, ով իմացել էր իր սիրեցյալի՝ Մարսել Սերդանի ողբերգական մահվան մասին: Վիշտն այնքան ուժեղ էր խեղել կնոջը, որ նա ի վիճակի չէր երգել: Սակայն նա բեմ դուրս եկավ, որը միշտ նրա փրկությունն էր: Դուրս եկավ եւ երգեց ի հիշատակ Մարսելի հանդեպ ունեցած իր մեծ սիրո՝ հավերժ հրաժեշտ տալով նրան: Նա երգում էր «Սիրո հիմնը», եւ ցավը տանջում էր նրա սիրտը: Յուրաքանչյուր նոտա, յուրաքանչյուր բառ պողպատե ասեղի նման մխրճվում էր նրա սիրտը: Ու միակ բանը, որ պահում էր նրան, Սերդանի հանդեպ սերն էր:
Նրանք շատ զարմանալի զույգ էին, հուզիչ ու ինչ-որ չափով զվարճալի: Մեծ, ուժեղ, գրավիչ բռնցքամարտիկ Մարսել Սերդանն ու փոքրիկ, փխրուն Պիաֆը: Մարսելը գրկում էր նրան իր մեծ ձեռքերով ու նրա սիրտը թրթռում էր, իսկ փորի մեջ երջանկությունից թիթեռներ էին ճախրում: Երկուսն էլ փայլում էին երջանկությունից: Նրանց լուսավոր զգացմունքը նաեւ լրագրողների ցինիզմը հաղթահարեց: Մարսելն ամուսնացած էր եւ չէր համարձակվում բաժանվել: Ամեն դեպքում, նա չէր թաքցնում զգացմունքները: Մի անգամ նա Պիաֆին համոզել էր գալ իր մենամարտին: Հաղթական մարտից հետո Էդիտը, չկարողանալով զսպել զգացմունքները, նետվել է ռինգ՝ մաքրելու սիրելիի դեմքի արյունը: Նա երեխայի նման ուրախացել էր Մարսելի հաղթանակով եւ իր ամբողջ ձայնով գոռում էր՝ սիրելիին ավելի մեծ վստահություն հաղորդելով:
Լրագրողները պատրաստվում էին մեծ սկանդալ բարձրացնել, բայց Սերդանը մամուլի ասուլիս հրավիրեց, որտեղ արգելեց ներկա գտնվել Պիաֆին: Հաղթահարելով հարյուրավոր սուր հարցերը՝ նա ուղիղ եւ հստակ հայտարարեց. «Ուզում եք իմանալ, սիրո՞ւմ եմ Պիաֆին, թե՞ ոչ: Այո, սիրում եմ, նա իմ սիրուհին է միայն այն պատճառով, որ ես ամուսնացած եմ»:
Լրագրողներով լեցուն դահլիճը քարացավ: Առավոտյան թերթերը ոչ մի բառ չգրեցին սիրեցյալների մասին: Սակայն կեսօրին երգչուհին վարդերի մի մեծ փունջ ստացավ: Ծաղիկների մեջ լրագրողներից գրություն կար: Նրանց բոլոր մտքերը մի տողում էին ամփոփված. «Ջենտլմեններից՝ կնոջը, ում աշխարհում ամեն ինչից շատ են սիրում»:
Նրանց սերը կախարդական հեքիաթ էր հիշեցնում, սակայն, ցավոք, հեքիաթային «ապրեցին երկար ու երջանիկը» վիճակված չէր իրականանալ: 1949թ. հոկտեմբերին Պիաֆն Ամերիկայում համերգային շրջագայության էր: Սերդանն ավելի ուշ պետք է շոգենավով միանար նրան: Սակայն Պիաֆի համար սպասումն անտանելի թվաց, եւ նա խնդրեց թռչել ինքնաթիռով: Օդանավը Նյու Յորք չհասավ: Ազորի կղզիներում այն վայր ընկավ: Մարսել Սերդանի մարմինը հնարավոր եղավ ճանաչել ժամացույցներից, որոնք նա միշտ կրում էր երկու ձեռքերին. դրանք Պիաֆի նվերն էրն:
Կյանքի ավարտին աստվածները կամ ճակատագիրը մեծ երգչուհուն հետ վերադարձրեցին պարտքը: Նա հանդիպեց իր վերջին սիրուն՝ երիտասարդ Թեո Սարապոյին: Նա սիրում էր մաքուր ու անկեղծ սիրով, իսկ Պիաֆը փոխադարձում էր: Սակայն այդ արդեն այլ սեր էր: Աստվածները, հավանաբար, որոշել էին «փոքրիկ սոխակից» ներողություն խնդրել նրա բազմաթիվ տանջանքների համար, որոնք բավական կլինեին մի քանի կյանքի համար…
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին