Քրիստին Քաբոթը՝ Astronomer ստարտափի 53-ամյա թոփ մենեջերը, ընդամենը 16 վայրկյանում դարձավ առցանց զայրույթի զոհ։ Ամեն ինչ սկսվեց Բոստոնում Coldplay-ի համերգից. «համբույր-տեսախցիկը» նրան ֆիքսեց ընկերության գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գրկում։ Թվում էր, թե դա պարզ բան է՝ ընդամենը 16 վայրկյան։ Սակայն սոցիալական ցանցերը այդ պահը վերածեցին համաշխարհային սկանդալի։
Տեսանյութը անմիջապես տարածվեց TikTok-ում՝ հավաքելով ավելի քան մեկ միլիարդ դիտում։ Մի քանի օր անց Քաբոթը ստիպված եղավ թողնել իր աշխատանքը, և առցանց ծաղրը շարունակվեց։ Նա ամեն օր ստանում էր հարյուրավոր զանգեր, սպառնալիքներ և վիրավորանքներ։ Նրան անվանում էին «ընտանիք քանդող» և չար մեկնաբանությունները բառացիորեն խարխլում էին նրա հեղինակությունը։
«Դա չափազանց սեռականացված էր», - խոստովանում է Քաբոթը։ «Հատկապես ցավոտ էր տեսնել, թե ինչպես են կանայք հարձակվում ինձ վրա»։ Նա դեռ հարցնում է ինքն իրեն. ինչո՞ւ ենք մենք վայելում ուրիշների տառապանքները դիտելը։ «Ինչո՞ւ են կանայք պատրաստ միմյանց հում-հում ուտել»,- հարցնում է Քրիստինը։
Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցում Քաբոթը նկարագրել է, թե ինչպես են սոցիալական ցանցերի ալգորիթմները մարդկային նվաստացումը վերածում ընկերությունների համար միլիարդավոր դոլարների շահույթի: «Որքան շատ ցավ և տառապանք, այնքան շատ գումար»,-նշել է Քաբոթը։
Նա հավելել է, որ դեռևս ամեն օր մտածում է այդ պահի մասին և փորձում է հասկանալ, թե ինչու է դա տեղի ունեցել: «Ինչո՞ւ ենք մենք հաճույք ստանում ուրիշների տառապանքներից», - հարցնում է նա։
Քաբոթը չի արդարացնում վիրուսային տեսանյութին հանգեցրած հանգամանքները, բայց կարծում է, որ այդ փորձառությունը կարող է ծառայել որպես նախազգուշացնող պատմություն բոլորի համար. մեր կողմից առցանց կառուցված մշակույթը հաճախ խրախուսում է դաժանությունը և հանրային ամոթը։
Այսօր նա հույս ունի, որ զրույցը սկանդալից կտեղափոխվի ավելի իմաստալից քննարկման՝ համակրանքի, պատասխանատվության և ալգորիթմների ազդեցության մասին: Տեսանյութը տևել է ընդամենը 16 վայրկյան, բայց հետևանքները շարունակում են արձագանքել Քաբոթի կյանքում: Եվ, թերևս, նրա ամենակարևոր դիտարկումը՝ որ կանայք պետք է ավելի բարի լինեն միմյանց նկատմամբ, ամբողջ պատմության հիմնական դասն է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ