Ռեժիսոր և սցենարիստ Քլոե Ուոլեսը վերջերս «Օսկար»-ից հետո փոթորկեց սոցիալական ցանցերը՝ արտահայտելով իր վրդովմունքը ծայրահեղ նիհարության վերադարձի կապակցությամբ որպես գեղեցկության չափանիշ, հաղորդում է El Pais-ը։
«Յուրաքանչյուր կարմիր գորգից, յուրաքանչյուր միջոցառմանից հետո, երբ ես բացում եմ Instagram-ը, արդեն ավելի նիհար են բոլորը, քան անցյալ շաբաթ... կարծես անտեսանելի մրցակցություն է տեղի ունենում, որին բոլորը մասնակցում են»,-գրել է Ուոլեսը։
Նախկինում նիհարության համար պայքարը ակնհայտ էր՝ կալորիաների հաշվարկ, խիստ դիետաներ, սովամահություն։ Այսօր այն թաքնված է առողջության քողի տակ. «Հիմա դա շաբաթական ներարկում է, որը ճնշում է սովը։ Նիհարությունը կրկին կապիտալիզմ է դարձել։ Դա գեղագիտություն չէ, դա քաղաքականություն է։ Եվ ամենաբարդ բանն այն է, որ այն ներկայացվում է որպես առողջություն և բարեկեցություն»,-զգուշացրել է ռեժիսորը։
Գրառումը արագորեն դարձավ վիրուսային՝ հավաքելով տասնյակ հազարավոր լայքեր, մեկնաբանություններ և վերահրապարակումներ։ Մասնագետները նույնպես վաղուց են ահազանգ հնչեցնում. 1990-ականների «հերոին շիկ» գեղագիտությունը վերադառնում է, բայց այն ուժեղանում է սոցիալական ցանցերի ազդեցությամբ և փաթաթվում առողջության և բարեկեցության վտանգավոր քողի տակ։
«Հերոին շիկը» 21-րդ դարում
Սննդաբան Ազահարա Նիետոյի խոսքով՝ նախկինում եղել են «մարմնի չեզոքության» ժամանակաշրջաններ, երբ գեղեցկության չափանիշներին համապատասխանելու ճնշում չկար։ Այսօր նիհարությունը վերադառնում է և «քողարկվում է որպես առողջություն»։
Սննդաբան Վիոլետա Մոիզեն նշում է, որ «հերոին շիկը նախկինում գեղագիտական և նույնիսկ սադրիչ էր»։ «Այսօր այն ավելի բարդ է. խոսքը բարեկեցության, կարգապահության և մարմնի օպտիմալացման մասին է»։
Սոցիալական ցանցերը ուժեղացնում են այս ճնշումը՝ ստեղծելով հոգեկան առողջության ռիսկեր և առաջացնելով սննդային խանգարումներ։ «Սննդային խանգարումից ապաքինվելը ծայրահեղ նիհարությունը խրախուսող հասարակությունում չափազանց դժվար է»,-ընդգծում է Նիետոն։
Դեղերի դերը և «Օզեմպիկի էֆեկտը»
Մասնագետը մատնանշում է Օզեմպիկի նման դեղամիջոցների ժողովրդականությունը, որոնք ճնշում են ախորժակը և նպաստում 15-25% քաշի կորստին: Չնայած իրենց բժշկական նպատակին, դրանք հաճախ օգտագործվում են որպես գեղագիտական նիհարության միջոց: Սերենա Ուիլյամսի նման հայտնիների մասնակցությամբ արշավները գեղեցկությունը շեշտում են առողջության վրա:
Էնդոկրինոլոգ Անդրեա Չյուդինը զգուշացնում է ռիսկերի մասին. բարձր դեղաչափերը և մոնիթորինգի բացակայությունը կարող են հանգեցնել թերսնման և բարդությունների: Դեղերի էժանացման և արտոնագրերի ժամկետի լրանալու հետ մեկտեղ դրանց անվերահսկելի օգտագործման վտանգը միայն կաճի, այդ թվում՝ սննդային խանգարումների աճը:
Նիհարությունը՝ որպես կարգավիճակ և վերահսկողություն
Սննդաբան Մոիզեն ընդգծում է, որ «մարմնի իդեալները արտացոլում են սոցիալական արժեքները՝ վերահսկողություն, կարգապահություն, արտադրողականություն, կոնֆորմիզմ»: Փիլիսոփա Մագդալենա Պինեյրոն նշում է, որ սա մարմնի դրական շարժման առաջընթացի արձագանք է: Նիհարության վերադարձը ներկայացվում է որպես կարգավիճակի, հաջողության և բարոյական գերազանցության խորհրդանիշ:
Սննդաբան Նիետոն ավելացնում է. «Նախկինում ձեզ ասում էին, որ գեր եք, հիմա ձեզ ասում են, որ բորբոքում ունեք»: Առողջության և վարժությունների քողի տակ ստեղծվում է մարմնի վերահսկողության կոշտ համակարգ՝ ինչ կարելի է ուտել, ինչ՝ ոչ, ինչն է լավ, ինչը՝ վատ։
Առողջության քողարկմամբ ծայրահեղ նիհարությունը հանգեցնում է հիասթափության, առողջական խնդիրների և երիտասարդների շրջանում սննդային խանգարումների աճի։ Պինեյրոն կոչ է անում քննադատաբար վերանայել «առողջություն սովի և դեղագիտության միջոցով» հասկացությունը. «Նիհարությունը առողջության հետ հավասարեցնելը սխալ է, հատկապես, երբ շատ մարդիկ հիվանդանում են՝ փորձելով հասնել գեղեցկության պարտադրված իդեալին»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը