2026թ հուլիսի 25-ին, Նկարիչների միությունում կբացվի Չինաստանից հյուրընկալվող «Լյանչժուի դարաշրջան․ Ծիսական Կարգի Աշխարհը» խորագրով ֆիզիկական և թվային տարրերի համադրությամբ գերիմերսիվ ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կազմակերպվում է Չինաստանի Ճեճիան նահանգային թանգարանի,Գոտի և Ճանապարհ Մշակութային Ասոցիացիայի, Հայաստանի Նկարիչների Միության և Հայ-Չինական Գործընկերության Կենտրոնի համագործակցության արդյունքում, Չինաստանի Ճեճիան նահանգի մշակույթի, ռադիոյի, հեռուստատեսության և զբոսաշրջության դեպարտամենտի աջակցությամբ: Լյանչժուի հնավայրն ունի 5300–4300 տարվա պատմություն։
Այն 2019 թ․ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում և Չինաստանի քաղաքակրթության ակունքների ուսումնասիրության նախագծի առանցքային փաստագրական վկայություններից է։
2025 թ․ հուլիսին «Համաշխարհային քաղաքակրթությունների երկխոսություն» նախարարական համաժողովին ուղղված իր շնորհավորական ուղերձում նախագահ Սին շեշտել է․ «Աշխարհը կանգնած է փոխկապակցված ցնցումների և փոփոխությունների առաջ, ինչի հետևանքով մարդկությունը հայտնվել է պատմական նոր խաչմերուկում։ Այս պայմաններում կենսական անհրաժեշտություն է քաղաքակրթությունների միջև երկխոսությամբ հաղթահարել բաժանարար գծերը և փոխադարձ ուսուցմամբ նպաստելառկա հակամարտությունների կարգավորմանը»։ Այս համատեքստում է ստեղծվել «Լյանչժուի դարաշրջան․ ծիսական կարգի աշխարհը» ցուցահանդեսը:
Ցուցադրության հիմնական նպատակն է պատասխանել մի առանցքային հարցի․ ինչպե՞ս ապահովել, որ տարբեր մշակութային միջավայրերից եկող այցելուները ոչ միայն ծանոթանան Լյանչժուի քաղաքակրթության մեծությանը, այլև իրապես զգան դրա խորքային ժառանգությունը և կարողանան սեփական, անկախ ու հիմնավոր գնահատականը տալ դրան։ Լյանչժուի ծաղկման շրջանը համընկնում է Հին Եգիպտոսի թագավորության, Միջագետքի շումերական և Ինդոսի հովտի քաղաքակրթությունների հետ։ Լյանչժուն մարդկային քաղաքակրթության արշալույսի կարևոր էջերից է։
5300 տարի առաջ, երբ Նեղոսի, Ինդոսի և Տիգրիս-Եփրատ գետերի ավազաններում նոր էին ձևավորվում հին քաղաքակրթությունները, Արևելքում՝ Թայհու լճի ավազանում, ծաղկում էր մի հզոր քաղաքակրթություն, որը հիմնված էր արքայական իշխանության, ծիսական համակարգերի, ջրաշինական կառույցների և բրնձի մշակության վրա։ «Լյանչժոուի դարաշրջան․ ծիսական համակարգի վերելքը» թվային-ֆիզիկական ինտեգրված գեր իմերսիվ ցուցահանդես է, որտեղ իրական հնագիտական գտածոները և նորագույն թվային տեխնոլոգիաները միավորվում են՝ բացահայտելու Լյանչժոուի քաղաքակրթության ամբողջական պատկերը։ Այն ձեզ տանում է ժամանակի միջով մի ճանապարհորդության՝ սկսելով 1936 թվականի հնագիտական պեղումների վայրից և հասցնելով մինչև հին Լյանչժոու քաղաքի սիրտը Սա պարզապես ցուցադրություն չէ։ Սա անմիջական և խորասուզող հանդիպում է 5300-ամյա փառահեղ քաղաքակրթության հետ՝ դեմ առ դեմ երկխոսության ձևաչափով։
Թվային և ֆիզիկական միջավայրերի միախառնում,վիրտուալի և իրականի հանդիպում: Ինտերակտիվ միջավայր ՝ ակտիվ բացահայտումներ և թռիչք հնամենի քաղաքի վրայով լուսե թռչունի օգնությամբ, մեկ հպումով լուսավորեք պատնեշներն ու ջրանցքները և տեսեք, թե ինչպես է գործել ջրային համակարգը։ Ձեռքի թեթև շարժումն արթնացնում են հասպիսե կոնգերի նախշերը՝ լույսի ու ստվերի խաղով ուղեկցելով ձեզ։ Ամեն մի փոխազդեցություն կենդանացնում է տեսարանը՝ ձեզ պասիվ դիտորդից վերածելով ակտիվ մասնակցի, ով անձամբ է բացահայտում, թե ինչպես է Լյանչժուն հզորացել ջրի կառավարման շնորհիվ։
Հնագույն քաղաքի 3D վերակազմությունը կատարելապես համադրված է ֆիզիկական ցուցադրության հետ։ 1:1 մասշտաբի իրական վերականգնումները լրացնում են ջրային համակարգի շարժուն պատկերները։ Այցելուների շարժմանը զուգընթաց՝ վիրտուալ ջրի մակարդակը բարձրանում ու իջնում է։ Իրական և թվային շերտերի այս համադրումը ստեղծում է կենդանի ներկայության էֆեկտ՝ տեղափոխելով այցելուին հենց Լյանչժուի սիրտը։ Ֆիզիկական ցուցադրության հիմքում նեֆրիտե իրերն են՝ համալրված ինտերակտիվ մոդելներով, պատկերազարդ վահանակներով և թեմատիկ մոդուլներով։ Հիմնական արժեքը մշակութային մասունքների անմիջական առկայությունն է ցուցասրահներում և ակադեմիական վստահության ապահովումը, ինչը թույլ է տալիս թվային ընկղմող միջավայր մուտք գործելուց առաջ հիմնական պատկերացում ձևավորել Լյանչժուի քաղաքակրթության վերաբերյալ։
Մոդուլային նախագծումը հնարավորություն է տալիս ցուցադրությունը ճկուն կերպով կիրառել տարբեր երկրներում ու միջավայրերում՝ այն ինտեգրելով Համաշխարհային ժառանգության առաջմղման ծրագրերին, Լյանչժու ֆորումին և այլ միջազգային մշակութային փոխանակման հարթակներին Թվային և ֆիզիկական տարրերի համադրման միջոցով աշխարհին են ներկայացվում ավանդական չինական մշակույթի հիմնական հասկացությունները՝ ծիսական կառավարում, հասարակական կարգ, կենտրոնաձիգ իշխանությունն ու համայնքային ինքնություն։ Այն հնարավորություն է տալիս չինական քաղաքակրթության արժեքները մատչելի եղանակով ներկայացնել միջմշակութային համատեքստում։ Այս նախագիծը չինական բարձրարժեք ավանդական մշակույթի համաշխարհային տարածման գերազանց օրինակ է։ Ցուցադրությունը հասանելի է մի քանի լեզուներով՝ չինարեն, անգլերեն, ռուսերեն և հայերեն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին14:22, 28 նոյեմբերի
«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ սերմնաբջիջների դոնորության պատճառով13:07, 28 նոյեմբերի
Եվրոպայի տեսարաններով լի լոգանք, շամպայն և 105 հազար դոլար արժողությամբ անձնական վագոն․ Քեթի Փերին և Ջասթին Թրյուդոն շքեղ ռոմանտիկ ուղևորություն են կազմակերպել «Արևելյան էքսպրեսով»12:12, 28 նոյեմբերի
Նիկոլ Շերզինգերը խզել է նշանադրությունը՝ յոթ տարվա հարաբերություններից հետո․ ո՞վ է եղել բաժանման նախաձեռնողը11:20, 28 նոյեմբերի
«Ի՞նչ է ձեզ հետ կատարվում». Դոնալդ Թրամփ կրտսերը քննադատել է Netflix-ին՝ Գոհաբանության օրվա կապակցությամբ կանանց մասնակցությամբ համբույրի տեսարան հրապարակելու համար10:30, 28 նոյեմբերի
Սիմոն Աբգարյանը կգլխավորի Փարիզի լեգենդար թատրոններից մեկը՝ Théâtre du Soleil-ը09:00, 28 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ