«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Տնից լավ տեղ չկա». Արցախի ողբերգությունն ու իրական մարդկային պատմությունները՝ Դիանա Մեդիսոնի նոր վավերագրական ֆիլմում, որը ցուցադրվեց Երևանում

11:30, 19 օգոստոսի

There.s No Place Like Home/«Տնից լավ տեղ չկա»՝ սա է Դիանա Մեդիսոնի վավերագրական ֆիլմի հիմքում ընկած ուղերձը, որը ցավալի հետահայացք է 44-օրյա պատերազմից հետո կորցրած Արցախի, բռնի տեղահանված արցախահայության ապրումների և դաժան իրադարձությունների հետևանքով կտրուկ փոխված մարդկային ճակատագրերի մասին․ և այս ամենը՝ միջազգային հանրության և լրատվամիջոցների աչքերի առաջ։

Այն, ինչ միջազգային մամուլը բավարար չափով չի լուսաբանել, վավերագրական ֆիլմի պրոդյուսերները՝ ռեժիսոր և պրոդյուսեր Դիանա Մեդիսոնը, համապրոդյուսերներ Գոհար Խոջաբագյանը, Շանթ Պետրոսյանը և Ռուզաննա Կեգեյանը, փորձել են ներկայացնել նոր վավերագրության մեջ։

Ֆիլմը մանրամասնորեն ուսումնասիրում է Արցախյան հակամարտությունը և շրջափակումը՝ ներկայացնելով այդ իրադարձությունները ականատեսների աչքերով և պատմություններով։ Գլխավոր հերոսների թվում են զինվորներ, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են հայրենիքի համար, նրանք, ովքեր գոյատևել են, բայց խորը կորուստներ են կրել, և մարդիկ, ովքեր զրկվել են իրենց հայրենիքից և տներից՝ այն վայրից, որը, նրանց կարծիքով, երբեք չի կարող փոխարինվել, անկախ նրանից, թե երբ կբուժվեն վերքերը։ Բայց կբուժվե՞ն, արդյոք, երբևէ․․․

ec8322a9-3f22-460f-bdb3-13ede38fb7f5.jpeg (81 KB)

Ֆիլմի փակ ցուցադրությունը Երևանում տեղի ունեցավ օգոստոսի 12-ին, որը կազմակերպել էր պրոդյուսեր Գոհար Խոջաբագյանը, որը նաև 374 Collective-ի հիմնադիրն է։ Միջոցառմանը ներկա էին այն մարդիկ, որոնց պատմություններն ու ապրումները կազմում են վավերագրական ֆիլմի սիրտը։ Նրանցից շատերը չէին կարողանում զսպել իրենց արցունքները ֆիլմը դիտելիս։

Գոհարը նշեց, որ երբ ինքը և Շանթը խոսում էին տարբեր մարդկանց հետ, նրանք հասկացան ոչ միայն նրանց կրած խորը ցավը, այլև այդ պատմություններն ու մշակույթը սերունդների համար պահպանելու կարևորությունը։ Գոհարի համար ֆիլմը միշտ նախատեսված էր լինել ավելին, քան պատմական գրառում. դա պատմությունների և մշակույթի օգտագործման միջոց էր՝ հայկական ինքնությունը, պատմությունը և ավանդույթները պահպանելու համար։ «Ես ուզում էի, որ ֆիլմն աներ ավելին, քան ճշմարտությունը փաստաթղթավորելը և այդ պատմությունները կիսելը։ Ես ուզում եմ, որ այն օգնի պահպանել և առաջ մղել դրանց հետևում կանգնած մշակույթը՝ ուտելիքը, երաժշտությունը, գինին, ավանդույթները և այն պատմությունները, որոնք մեզ դարձնում են այն, ինչ կանք»։ 

90baa198-5ecd-4c79-a668-497725d3f6c4.jpeg (87 KB)

Սա նրա երկարատև առաքելության բնական շարունակությունն էր՝ խթանել հայկական մշակույթը և ապահովել, որ կորուստի մասին պատմությունների հետ մեկտեղ պահպանվի նաև այն հարստությունը, որը մնացել է։

Երբ Դիանան ներկայացրեց վավերագրական ֆիլմի գաղափարը, Գոհարը, Շանթը և Ռուզաննան անմիջապես ընդունեցին նախագիծը։ Շանթ Պետրոսյանը հիշում է՝ իրենք սկսեցին քննարկել տարբեր գաղափարներ, իսկ ինքը հատկապես հուզվեց այն մարդկանց հետ հանդիպելու հեռանկարից, ովքեր անձամբ ականատես էին եղել իրադարձություններին և պատրաստ էին կիսվել իրենց պատմություններով։

Գոհարն ու Շանթը նշեցին, որ չնայած իրենց փորձառությունները վերանայելու դժվարությանը, վավերագրական ֆիլմում ներկայացված մարդիկ համաձայնվել են կրկին անցնել այդ դժվարին ճանապարհը, քանի որ սրանք պատմություններ և իրական իրադարձություններ են, որոնք ոչ միայն պետք է փոխանցվեն սերնդեսերունդ, այլև լսվեն միջազգային հանրության կողմից՝ այն մարդկանց կողմից, ովքեր անտեղյակ են մնում ճշմարտությանը և Արցախում տեղի ունեցած դաժան իրադարձություններին, որոնք ազդել են այնտեղի հայ բնակչության ճակատագրերի վրա։

4e24f498-6537-48c0-a2ea-537283ece1ea.jpeg (111 KB)

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հերոս դարձած Տիգրան Ավետիսյանի մայրը՝ Ադելինա Ավետիսյանը, խորը ցավով է հիշում որդուն խլած պատերազմը։ Նա նրա մասին խոսում է արցունքների միջով, բայց նաև անսահման հպարտությամբ։ Ադելինան մեծ նշանակություն է տալիս այն նախաձեռնություններին, որոնք օգնում են պատմել հայ հերոսների պատմությունները և կենդանի պահել նրանց հիշատակը։ Նա ասում է՝ այս պատմությունների միջոցով է, որ հայրենիքի համար կյանքը զոհաբերած երիտասարդները կշարունակեն ապրել և ապագա սերունդներին կհիշեցնեն հայ ժողովրդի անկոտրում ոգու մասին։

Ֆիլմի ռեժիսոր Դիանա Մեդիսոնը ներկա չէր երևանյան ցուցադրությանը, բայց տեսաուղերձով դիմեց հանդիսատեսին։ Մեդիսոնը ողջունեց հյուրերին և կրկին շնորհակալություն հայտնեց վավերագրական ֆիլմում ներկայացված մարդկանց՝ իրենց պատմությունները կինոգործիչներին վստահելու և ցավալի փորձառություններից անկախ՝ դրանք կրկին հիշելու և կիսվելու պատրաստակամության համար։

6d91e9c5-9f15-4ebc-b29c-974ec3fd06e5.jpeg (108 KB)

Ֆիլմի ստեղծողները ընդգծում են, որ իրենց նպատակն է, որ միջազգային հանրությունը և ամբողջ աշխարհը տեսնի, թե ինչ է տեղի ունեցել Արցախում՝ մի վայրում, որը սերունդներ շարունակ եղել է հայերի պատմական տունը։

Շանթ Պետրոսյանը նշեց, որ Արցախի պատմությունը բավարար լուսաբանում չի ստացել միջազգային լրատվամիջոցներում և հույս հայտնեց, որ վավերագրական ֆիլմը կօգնի ավելի շատ մարդկանց իմանալ դրա մասին։ Նա բացատրեց, որ նախագծի նպատակը ոչ միայն լսարանին տեղեկացնելն ու կրթելն է, այլև պատմությունը կենդանի պահելը՝ անկախ արդյունքից։

Իրավամբ, տնից լավ տեղ չկա, ու տունը երբեք չի մոռացվի։ Այն շարունակում է ապրել լուսանկարներում, արցախյան բարբառում, հայրենիքից բերված հողում, ժենգյալով հացի համի մեջ և այն մարդկանց նվիրական հիշողություններում, ովքեր միշտ Արցախը կկոչեն իրենց տունը։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print    |  In English

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search