«Ես արվեստում ոչնչով չեմ ուզում զբաղվել, բացի մարդուց»։
Հենրիկ Մալյանի այս մի նախադասությունը, թերևս, նրա ամբողջ ստեղծագործական ճանապարհի ամենաճիշտ բանաձևն է։ Ռեժիսոր, բեմադրիչ, մանկավարժ, կինոյի ու թատրոնի մարդ, բայց նախևառաջ՝ մարդուն դիտող ու ուսումնասիրող արվեստագետ։
1925 թվականի սեպտեմբերի 30-ին Թելավում ծնված Մալյանի անունը հայ մշակույթում վաղուց արդեն միայն կենսագրական փաստ չէ։ Նրա ֆիլմերը՝ «Եռանկյունին», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկը», «Նահապետը», «Կտոր մը երկինքը», տարբեր ժամանակների ու տարբեր մարդկանց պատմություններ են, բայց նրանց միավորում է նույն կենտրոնը՝ մարդը։

Մալյանն ասում էր.
«Ես գիտեմ մարդուն»։
Այս վստահությունը նրա կինոյում զգացվում է։ Նա մարդուն չի դիտում հեռվից։ Նրա հերոսների կողքին է։ Նրանց հետ ծիծաղում է, տխրում, երբեմն էլ՝ լռում։
Մալյանի համար կինոն միայն պատմություն պատմելու միջոց չէր։ Նա հավատում էր, որ յուրաքանչյուր ժամանակաշրջան իր կինոն ունի։
Եվ գուցե հենց սա է պատճառը, որ նրա ֆիլմերը միայն անցյալի մասին չեն թվում։ Մարդկային հարաբերությունները, կարոտը, հումորը, միայնությունը, ընտանիքը, հայրենիքի զգացողությունը ժամանակի հետ չեն հնանում։
Մալյանի հայացքը
Հենրիկ Մալյանի լուսանկարներում մի բան հատկապես գրավիչ է՝ հայացքը։ Խիստ չէ, բայց խորն է։ Հանգիստ է, բայց կարծես անընդհատ ինչ-որ բան է ուսումնասիրում։
Նրա դստերը՝ Նարինե Մալյանին, տարբեր առիթներով տեսնելիս այդ նմանությունն միշտ նկատելի է եղել։ Նույն կեցվածքը, նույն աչքերը, նույն հայացքի առանձնահատուկ հանգստությունը։
Երբեմն նմանությունը պարզապես դեմքի գծերի մեջ չէ։ Այն մարդու նստելու, նայելու, լռելու ձևի մեջ է։ Եվ Նարինեի դեպքում հենց դա է ամենահետաքրքիրը։
Նարինեն այսօր շարունակում է իր հոր ստեղծած թատերական ճանապարհը։ 1980 թվականին Մալյանի հիմնադրած կինոդերասանի թատրոն-ստուդիան այսօր կրում է նրա անունը։
Եվ հենց այդ թատրոնում էլ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Հենրիկ Մալյանի ծննդյան օրը, բեմ կբարձրանա «Հեքիաթներ» ներկայացումը։
Թումանյանի հեքիաթների հիման վրա Մալյանը «Հեքիաթները» բեմադրել էր 1981 թվականին։ Հետաքրքիր է, որ Թումանյանը նրա կյանքում հայտնվել էր շատ ավելի վաղ՝ դեռ մանկության տարիներին։ Նարինե Մալյանի պատմելով՝ փոքրիկ Հենրիկը, դեռ տառաճանաչ չլինելով, հեքիաթների գրքերի նկարներից սեփական պատմություններ էր հորինում։
Այսօր այդ պատմությունները կարծես փակ շրջան են կազմում․ երեխան, որը հեքիաթներ էր հորինում, տարիներ անց դրանք բերեց բեմ։
Մալյանի մասին խոսելիս հաճախ առաջինը հիշում ենք նրա ֆիլմերը։ Բայց գուցե ավելի ճիշտ է հիշել նրա հարցը մարդու մասին։
Ի՞նչն է մարդուն դարձնում մարդ։
Ի՞նչ է մնում նրա մեջ, երբ փոխվում է ժամանակը։
Ինչո՞ւ է երբեմն ամենապարզ պատմությունն այդքան խորն ու ազդեցիկ լինում։
Մալյանն իր արվեստով փորձում էր պատասխանել այդ հարցերին։
Եվ այսօր նրա ծննդյան օրը նրա անունը կրող թատրոնում կրկին հեքիաթ է պատմվելու։
Գուցե սա նրա մասին խոսելու ամենագեղեցիկ ձևերից մեկն է։
Ոչ թե պարզապես հիշել նրան, այլ նրա բեմում նորից բացել վարագույրը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:00, 30 սեպտեմբերի
Հենրիկ Մալյան․ ծննդյան օրվա հեքիաթը. «Ես արվեստում ոչնչով չեմ ուզում զբաղվել, բացի մարդուց»16:20, 30 սեպտեմբերի
Ինչպես պահպանել տան համը աշխարհի մյուս կողմում. Ֆրանսիայում կհրատարակվի Զարզավաջյան եղբայրների գիրքը՝ հայկական սփյուռքի խոհանոցի մասին15:38, 30 սեպտեմբերի
Շամպայն, մերսումներ և մերկ լուսանկարներ. Փի Դիդին ճաղերի հետևում ապրում է VIP կյանքով15:13, 30 սեպտեմբերի

14:34, 30 սեպտեմբերի
Ռիհաննան Փարիզում կայացած Dior-ի ցուցադրությանը «գողացավ» բոլորի ուշադրությունը. նրա ոտքին փայլող ադամանդե ապարանջը գնահատվել է 1 միլիոն դոլար14:17, 30 սեպտեմբերի

13:30, 30 սեպտեմբերի
ReA Academy Lab-ի բաց կանչ միջին փորձառություն ունեցող մասնագետների համար13:14, 30 սեպտեմբերի
Չորս Rolex Daytona վաճառվել է 49.5 միլիոն դոլարով՝ գերազանցելով բոլոր ժամանակների ռեկորդը12:49, 30 սեպտեմբերի
Անցյալի թագավորական ուրվականները վերադարձել են. արքայազն Ուիլյամը բախվել է իր հորեղբոր «դավաճանությանը»12:15, 30 սեպտեմբերի
«Պարզապես հոգնած մայր». Սերենա Ուիլյամսը ազնվորեն ցույց է տվել, թե ինչպիսին է կյանքը երկու դուստրերի հետ11:39, 30 սեպտեմբերի
Ինչու էր Սիլվեստր Ստալոնեն ուզում կոտրել Ռիչարդ Գիրի ատամները11:14, 30 սեպտեմբերի
Թոմ Քրուզը վիրուսային տեսանյութի հերոս է դարձել՝ փորձելով մխիթարել մի կնոջ, որը պարզապես թերթում էր իր հեռախոսը