Կովի կաթից հրաժարվելը և բուսական այլընտրանքներին՝ վարսակի ու նուշի ըմպելիքներին, ինչպես նաև կոկոսի յոգուրտին անցնելը, կարող է հանգեցնել օրգանիզմում կարևոր սննդարար նյութերի պակասի։ Նման եզրահանգման են եկել բրիտանացի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Planetary Health ամսագրում։
Նույնիսկ կաթի մասնակի փոխարինումը, օրինակ՝ սուրճի մեջ կովի կաթի փոխարեն վարսակի ըմպելիք ավելացնելը, կարող է մեծացնել յոդի դեֆիցիտի ռիսկը։ Այս միկրոտարրն անհրաժեշտ է վահանաձև գեղձի հորմոնների արտադրության համար, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը, աճը և ուղեղի զարգացումը։ Դրա պակասը կարող է առաջացնել հոգնածություն, հիշողության հետ կապված խնդիրներ և քաշի ավելացում։
Հատկապես խոցելի են երեխաները, դեռահասները և հղի կանայք։ Հետազոտողների տվյալներով՝ հղիության ընթացքում յոդի անգամ չափավոր դեֆիցիտը կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի ճանաչողական զարգացման վրա։ Ընդ որում, վերարտադրողական տարիքի կանանց մոտ մեկ երրորդն արդեն իսկ բավարար քանակությամբ չի ստանում այս միկրոտարրը։
Սուրեյի և Բելֆաստի Քուինս համալսարանների գիտնականներն ուսումնասիրել են 3500 մարդու սննդակարգը, ինչպես նաև 164 բուսական ըմպելիքի, 76 այլընտրանքային յոգուրտի և պանրի 67 փոխարինիչի բաղադրությունը։ Պարզվել է, որ նման մթերքների միայն 12%-ն է հարստացված յոդով։ Կալցիում ավելացնում են ըմպելիքների ու մթերքների 61%-ին, ռիբոֆլավին՝ մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդին, իսկ B12 վիտամին պարունակվում է դրանց 46%-ում։
Կաթնամթերքից անգամ մասնակի հրաժարվելը նվազեցրել է բոլոր չորս միկրոտարրերի ընդունումը, ընդ որում՝ ամենից շատ կրճատվել է յոդի սպառումը։
Եթե կաթնամթերքի 20–35%-ը փոխարինվի բուսական այլընտրանքներով, զգալիորեն կավելանա այն կանանց ու աղջիկների թիվը, որոնք բավարար քանակությամբ յոդ չեն ստանում։ Դեռահաս աղջիկների շրջանում այս նյութի պակաս ունեցողների մասնաբաժինը կեսից փոքր-ինչ ավելիից հասնում է գրեթե երկու երրորդի։ Իսկ վերարտադրողական տարիքի կանանց շրջանում այդ ցուցանիշը 32%-ից բարձրանում է մինչև 42%։
Կաթնամթերքից լիովին հրաժարվելու դեպքում յոդի դեֆիցիտի կարող են բախվել դեռահաս աղջիկների մինչև 80%-ը և նույն տարիքի տղաների 72%-ը։
Բուսական այլընտրանքները կարող են նաև վատթարացնել օրգանիզմի ապահովվածությունը կալցիումով։ Դեռահասների շրջանում, որոնք առանց այդ էլ հաճախ բավարար քանակությամբ չեն ստանում այս հանքանյութը, կաթնամթերքը փոխարինելուց հետո դրա պակասն էլ ավելի տարածված է դառնում։ Հետազոտողների հաշվարկներով՝ նման անցման դեպքում կալցիումի անբավարարություն կարող է նկատվել դեռահաս տղաների գրեթե կեսի և աղջիկների 70%-ի շրջանում։ Դա մեծացնում է ապագայում օստեոպորոզի զարգացման ռիսկը։
Հետազոտության հեղինակները կարծում են, որ կաթի և կաթնամթերքի բուսական փոխարինիչներն անհրաժեշտ է պարտադիր կերպով հարստացնել առանցքային սննդարար նյութերով։ Որպես հնարավոր մեկ այլ լուծում՝ նրանք առաջարկում են յոդ ավելացնել հացի մեջ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը