Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ  

18:22, 8 նոյեմբերի

Սառը ցնցուղ ընդունելու սովորական թվացող սովորությունը կարող է օգնել ամրապնդել առողջությունն ու կրճատել հիվանդության պատճառով աշխատանքից բացակայելու օրերի քանակը։ Այս եզրահանգմանն են եկել Շվեյցարիայի Բազելի համալսարանի հետազոտողները։

Մրսածության սեզոնի մեկնարկին վիտամին C-ի պաշարներ հավաքելու փոխարեն գիտնականներն առաջարկում են փոխել ցնցուղի ջրի ջերմաստիճանը։ Ճիշտ է, դրա համար ստիպված կլինեք հարմարվել բավականին տհաճ պրոցեդուրայի հետ։

Հետազոտությանը մասնակցել է 735 մարդ, որոնք երեք ամիս շարունակ ամեն օր սառը ցնցուղ են ընդունել։ Մասնակիցները պետք է 15-ից 120 վայրկյան կանգնեին ամենացածր ջերմաստիճանի ջրի շիթերի տակ։ Ջրի ջերմաստիճանը կազմել է մոտ 15 °C, մինչդեռ սովորական տաք ցնցուղ ընդունելիս այն մոտ 38 °C է լինում։

Արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ովքեր կարողացել են մինչև վերջ դիմանալ փորձարկմանը, 26%-ով ավելի հազվադեպ են հիվանդացել և վատ ինքնազգացողության պատճառով 31%-ով ավելի քիչ օր են բաց թողել աշխատանքից։

Այնուամենայնիվ, այս փորձությունը բոլորի ուժերի ներածին չէր. շատ մասնակիցներ դուրս են մնացել դեռ առաջին երկու շաբաթվա ընթացքում։ Ընդ որում, ժամանակի ընթացքում հրաժարվողների թիվը նվազել է. հետազոտության հեղինակ, հոգեթերապևտ Լենա Գլազերի խոսքով՝ մարդիկ աստիճանաբար ընտելացել են սառնությանը։

Կանայք փորձարկումը դադարեցրել են տղամարդկանցից 33%-ով ավելի հաճախ։ Այլ հետազոտությունների տվյալներով՝ սառը միջավայրում նրանք կարող են ավելի սուր անհարմարություն զգալ՝ այդ թվում մարմնի ավելի բարձր ջերմաստիճանի պատճառով։

Գլազերը նշել է, որ սառը ցնցուղ ընդունելը շարունակած մասնակիցները հայտնել են նաև ընդհանուր ինքնազգացողության և կենսական տոնուսի նկատելի բարելավման մասին։

Գիտնականները սառը ջրի հնարավոր օգտակարությունը բացատրում են նրանով, որ ցածր ջերմաստիճանն օրգանիզմին ստիպում է ավելի ակտիվորեն պահպանել ջերմությունը և խթանում է արյան շրջանառությունը։ Ենթադրվում է, որ դա կարող է նպաստել նյութափոխանակության արագացմանը, ցավի մեղմացմանը և իմունային համակարգի ամրապնդմանը։

Ոչ միայն առողջություն, այլև խնայողություն

Հետազոտությունը նվիրված էր ոչ միայն սառը ցնցուղի ֆիզիոլոգիական ազդեցություններին, այլև այն հարցին, թե մարդիկ որքանով են պատրաստ փոխել իրենց սովորությունները, եթե դա օգտակար են համարում։

Գլազերի խոսքով՝ նման պրակտիկան ունի նաև հավելյալ առավելություններ. այն թույլ է տալիս խնայել կոմունալ ծախսերը և կրճատել ածխաթթու գազի արտանետումները։ Փորձարկման ընթացքում մասնակիցներին հաջողվել է արտանետումների ծավալն ընդհանուր առմամբ նվազեցնել 8,8 տոննայով։

Հոգեթերապևտն այս մոտեցումը համեմատել է մսից հրաժարվելու հետ. սովորությունների փոփոխությունը կարող է օգուտ բերել ոչ միայն հենց մարդուն, այլև շրջակա միջավայրին։

«Երբ մարդիկ իրենց վարքագծի փոփոխությունից անձնական օգուտ են տեսնում և չեն զգում, թե ինչ-որ բան են զոհաբերում կամ ինչ-որ բանից զրկվում են, նրանց համար ավելի հեշտ է լինում հետևել նոր կենսակերպին»,— պարզաբանել է նա։

Այդուհանդերձ, սառը ցնցուղը բոլորին չէ, որ հարմար է։ Cleveland Clinic բժշկական կենտրոնի մասնագետները զգուշացնում են, որ սրտի հիվանդություններ և սրտանոթային այլ խնդիրներ ունեցող մարդիկ պետք է խուսափեն նման պրոցեդուրաներից։ Եթե սառը ջուրն ուժեղ սթրես, դժվարացած շնչառություն, ակամա ջղաձգային ներշնչումներ կամ գլխապտույտ է առաջացնում, անհրաժեշտ է անմիջապես դուրս գալ ցնցուղի տակից կամ տաքացնել ջուրը։

Նրանց, ովքեր, այնուամենայնիվ, ցանկանում են փորձել այս մեթոդը, Գլազերը խորհուրդ է տալիս չշտապել՝ ջրի ջերմաստիճանը նվազեցնել աստիճանաբար և առաջնորդվել սեփական զգացողություններով։ Ընդ որում, պարտադիր չէ ամեն օր ջուրը նույնչափ սառը դարձնել։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search