Ինչպես կինը ճիշտ մերժի տղամարդուն, եթե վերջինը սեքսի մասին է ակնարկում, իսկ գեղեցիկ սեռի ներկայացուցիչն առայժմ պատրաստ չէ դրան։ Տղամարդուն պետք է վճռական մերժել՝ պահպանելով հանգստությունն ու հարգանքը։
Անտեղյակ կնոջն այսպիսի իրավիճակը հոգեզգայական ցնցմամբ է սպառնում։ Սիրահետման շրջանում կնոջ մոտ «պարտավորվածության» խաբուսիկ զգացում է առաջանում, որը ստիպում է ժամանակ տրամադրել երկրպագուին։ Բայց երբ տարածությունը կրճատվում է, տղամարդը փափուկ «ոչ»-ը սկսում է հասկանալ որպես «այո»։ Ի՞նչ անել այդպիսի իրավիճակում։
Տղամարդու վարքագիծը կարող է մի քանի պատճառներով թելադրված լինել։ Կան «արուներ», որոնց չեն մերժել կամ շուրջը միշտ «չմերժողներ» են եղել։ Կան տղամարդիկ, որոնց պետք չեն երկարատեւ խաղեր, նրանք շուտափույթ անկողին են ձգտում։ Իհարկե, հաճելի է մտածել, որ ձեր սեքսուալությունը զուգընկերոջ մոտ գլխապտույտ է առաջացնում, սակայն հաճույքը կասկածելի է, երբ համակրանքը կպչուն է դառնում։
Նախ՝ պետք է արմատախիլ անել մեղքի զգացումը, դուք պարտավոր չեք տղամարդու հետ անկողին մտնել միայն այն պատճառով, որ ձեզ ծաղիկներ ու կոնֆետ է նվիրել կամ զուգընկերը հենց այդ երեկո է մերձեցման տրամադրվել։ Սեքսը երկուսի զբաղմունք է, որը պետք է փոխադարձ ցանկությամբ լինի։
Բայց պետք է հասկանալ, որ գրգռված տղամարդն ագրեսիվ է լինում։ Եթե ձեր մերժումը կոպիտ հնչի, հնարավոր է՝ ավելի շատ կոպտության արժանանաք։ Հարգալից վերաբերմունք ու հանգստություն պահպանեք։ Փորձեք մեղմորեն բացատրել մերժման պատճառը՝ հենվելով տղամարդու բանականության վրա։ Թույլ մի տվեք ուղղորդել կամ շանտաժի ենթարկել ձեզ։ Բացի այդ, անհրաժեշտ է հասկանալ, որ սեքսին տրամադրված տղամարդուն հիմարություն է ընկերություն առաջարկելը։ Փորձեք նրբանկատորեն ու քաղաքավարի լքել տղամարդու հետ ինտիմ մտերմության տարածքը։
Հնարամիտ կանայք կարող են մերժման ցանկացած պատճառ հորինել, եթե, իհարկե, ճիշտ պատճառը համոզիչ չի թվում։ Այդ կարող է լինել անհաջող հարաբերությունը նախկինի հետ, «սեքս՝ միայն հարսանիքից հետո» եւ, վերջապես, վեներական հիվանդությունները։
Եթե կինը վստահ չէ իր վրա կամ տարբեր պատճառներով ցանկանում է հետաձգել մերձեցումը, պետք է այդ մասին ակնարկել տղամարդուն։ Ապագայի հույսը կհանգստացնի տաքացած տղամարդուն։ Նա ոչ թե «մերժում» կլսի, այլ «այո», բայց՝ հետո։ Սեքսի մեջ «ոչ» ասելու կարողությունը կանանց համար շատ կարեւոր է, քանի որ կանանց հատուկ չէ առանց պարտականությունների ինտիմ հարաբերությունը։ Ցանկացած հարաբերության համար լավ է, եթե կինը լուրջ մոտեցում է նախընտրում։
Նյութը՝ hochu.ua կայքի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը