«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Հայ կանանց հատուկ տեսակի մասին

22:13, 4 ապրիլի

Անցյալ ամառ, վերադառնալով արձակուրդից, անձնագրային անցակետում հերթ էի կանգնել, երբ հանկարծ հետեւից շշուկ լսեցի։ Մարմնովս սարսուռ անցավ։ Շրջվելով՝ 40 տարեկանին մոտ մի կին տեսա, ով, բարկությամբ մեր չվերթի երկու կանանց մասին էր խոսում։ Վերջինները կարճ կիսատաբատով, շատ շպարված երիտասարդ աղջիկներ էին։ Հավանաբար, նրանք հնագույն մասնագիտության տեր կանանցից էին, բայց չեմ դատում, քանի որ ականատես չեմ եղել: Իսկ հաշվի առնելով այն, թե երբեմն ինչպես են հագնվում մեր խիստ պատկառելի աղջիկները, լիովին վստահ չեմ կարող լինել։ Բայց խոսքը հիմա նրանց մասին չէ, այլ չարախնդող կնոջ։ Նենգ ժպիտը դեմքին՝ նա բարձրաձայնում էր այդ աղջիկների «փչացածության» մասին, ի դեպ՝ այնպիսի արտահայտություններով եւ այնպիսի վստահությամբ, կարծես ներկա էր եղել նրանց բոլոր սեռական հարաբերություններին։ Նրա չարախնդալը, սեփական բարձրարժեքության հարցում վստահությունն ամեն վայրկյան մեծանում էին՝ շնորհիվ նրա զրուցակիցների, որոնց ստիպված տղամարդ ենք անվանում միայն սեռական օրգանի առկայության պատճառով։ Նրանք քմծիծաղ էին տալիս եւ համաձայն էին չար կնոջ հետ, դրա հետ մեկտեղ, հազիվ թաքցնելով իրենց կիրքը, նայում էին քննարկվող աղջիկների կողմը։

Հայ կնոջ այս տեսակի հետ բախվել է մեզանից յուրաքանչյուրը։ Չպատճառաբանված մուննաթի հետ մեկտեղ, որը չի իջնում նրանց դեմքից նույնիսկ այն ժամանակ, երբ անմեղ երեխայի են նայում, աչքի են ընկնում վատ թաքցրած սեռական չբավարարվածությամբ։ Մշտապես հիասթափված լինելով՝ այդ կանայք չարախոսում են գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին, ովքեր, նրանց կարծիքով, «փչացած» նիմֆոմանուհիներ եւ մարմնավաճառներ են։ Նրանք չարախոսելուց ու բամբասելուց յուրովի հաճույք են ստանում, ես կասեի անգամ օրգազմ՝ չխնայելով գեղարվեստական չափազանցությունները, որոնց հիմքում նրանց չբավարարված ցանկություններն են։

Նրանցից շատերը, եթե ոչ բոլորը, հոգու խորքում երազում են լինել իրենց բամբասանքի առարկայի փոխարեն։ Բայց թվացյալ բարոյականությունից դրդված՝ ստիպված ընտրում են արդարությունը: Իսկ իրականում նրանք առավել փչացած են, քան ամենավերջին պոռնիկը։ Ինչպես այդ տեսակը բնորոշել է իմ ընկերներից մեկը՝ «դառնա-порядочные»։ Նրանց պատկերացմամբ, կինը թեթեւաբարո է, եթե սովորել է Ռուսաստանում, շատ գեղեցիկ է եւ տղամարդկանց շրջանում հաջողություն է վայելում, ամուսնալուծված է, հանդիպել է մեկից ավելի տղամարդկանց հետ, չափից դուրս ժպտերես է, ընկերուհիների հետ երեկոյան ժամը 8-ից հետո սրճարան է գնում, ծխում է եւ այլն։ Առանց որեւէ խղճի խայթի նրանք կարող են այդպիսի կնոջ կյանքը փչացնել՝ նրա հասցեին բամբասանքներ տարածելով։ Ընդ որում, նրանք այդ այնքան համոզիչ ու հմտորեն են անում, քանի որ այդ է նրանց ամբողջ կյանքի իմաստը։

Այս կանանց մյուս տեսակն իրենց ամեն ինչ թույլ է տալիս, նույնիսկ՝ ավելին, բայց շրջապատի աչքին անմեղ սուրբ է ներկայանում։ Նրանք նկատում են ուրիշի աչքի փուշը, բայց՝ ոչ երբեք իրենց աչքի գերանը։ Այդպիսիք, ամուսնանալով, անմիջապես առաքինի կին են դառնում, որոնց վիրավորում է անգամ իրենց «բարոյական» միջավայրում «փչացած» կանանց ներկայությունը։ Թեեւ նրանցից յուրաքանչյուրը բազմիցս արհեստականորեն ընդհատել է հղիությունը եւ բազմաթիվ սիրեկաններ է ունեցել, բայց ինչ-որ հրաշքով ամուսինը նրա կյանքի «առաջին» տղամարդն է եղել կամ, ծայրահեղ դեպքում, երկրորդը։

Ալեքս Ալիխանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search