Այս հոդվածի առաջին հատվածում մենք արդեն հայտնել ենք երիտասարդ մաշկ ունենալու համար դիմակներ են անհրաժեշտ դիմակների մասին, որոնք առաջին հերթին, անհրաժեշտ են վաղաժամ ծերացումը կանխելու համար։ Ավաղ, երիտասարդությունը հարատեւ չէ, եւ մեր մաշկն էլ ժամանակի ընթացքում փոփոխվում է եւ որպես կանոն, ոչ դրականորեն, այլ ավելի ծերանում է, դառնում անփայլ, թույլ եւ ջրազրկված։ Կնճիռների խուսափելու համար պետք է մաշկի մասին հոգ տանել հենց երիտասարդ տարիքից։ Երիտասարդ մաշկը շատ զգայուն է արտաքին՝ եղանակային, էկոլոգիական ու անգամ սննդի օգտագործման ազդեցությունների նկատմամբ։
Երիտասարդ տարիքում պետք է օգտագործել դիմակներ բայց ոչ շատ հաճախ։ Պետք է սկսել հենց այս տարիքից, որպեսզի 30, 40 եւ ավելի հասակում Դուք երիտասարդ եւ թարմ տեսք ունենաք։
Դիմակներ աչքերի շուրջն առկա մաշկի համար
Աչքերի շուրջն առկա մաշկի համար նախատեսված դիմակները օգնում են խուսափել դեմքի միմիկաների հետեւանքով առաջացող կնճիռներից, հեռացնել այտուցներն ու առաջացող շրջանակները։ Աչքերի շուրջն առկա մաշկը ոչ միայն նուրբ խնամքի կարիք ունի, այլեւ անհրաժեշտության դեպքում պետք է հատուկ դիմակներ դնել ադ հատվածներում։ Նման դիմակների համար հաճախ օգտագործվում են կաթնաթթվային մթերքներ, դեղաբույսերի թուրմեր, տարբեր տեսակի հացերի փշուրներ, կանաչ թեյ եւ որոշ տեսակի մրգեր։ Աչքերի շուրջն առկա մաշկը անպայման պետք է խոնավացնել, այդ պատճառով դիմակների բաղադրության մեջ ավելացնում են նաեւ եթերային յուղեր։
Վիտամինային դիմակներ դեմքի համար
Դեմքի համար նախատեսված վիտամինային դիմակները օգտակար են տարվա ցանկացած ժամանակաշրջանում։ Ի զարմանս Ձեզ՝ դրանց բաղադրության մեջ ներառված են ոչ թե տարբեր տեսակի միրգ եւ բանջարեղեն, այլ վիտամինային դեղահաբեր եւ եթերային յուղեր։ Վիտամինի ընտրությունը կախված է, Ձեզ մոտ առկա խնդրից։ Օրինակ, վիտամին С-ն նեղացնում է ծակոտիները, մաշկն ավելի էլաստիկ է դարձնում եւ բարելավում դեմքի գույնը։ В վիտամինային խումբը խոնավացնում է մաշկը, թուլացնում գրգռվածությունը եւ նպաստում արյան շրջանառությանը։ Վիտամին А պայքարում է մաշկի շերտավորման դեմ եւ ունի հակասեպտիկ ազդեցություն։ Նման դիմակներին կարելի է ավելացնել նաեւ գլիցերին, ձիթապտղի յուղ, հյութ, ալոէ եւ սպիտակ կավ։
Տոնուսը բարձրացնող դիմակներ
Տոնուսը բարձրացնող դիմակը ավելի պակաս կարեւորություն չունի, քան խոնավացնող բաղադրատոմսերը։ Տոնուսը մաշկին առաձգական եւ հարթ տեսք է հաղորդում, ինչպես նաեւ արագ վերականգնում է մաշկի վրա՝ ագրեսիվ գործոնների հետեւանքով առաջացած վնասվածքներից։ Տոնուսի բարձրացման համար կարելի է օգտագործել հետեւյալ թարմացնող բաղադրատոմսը. 1 ճ.գդ. մեղր, ձվի դեղնուց եւ 2 ճ. գդ. ալյուր։ Դիմակը պետք է թողնել 15 րոպե։ Մաշկը սնուցելու եւ տոնուսը բարձրացնելու համար օգտակար կլինի նաեւ այս բաղադրատոմսը. 1 ձվի դեղնուց, կիտրոնի հյութ եւ ձիթապտղի յուղ։ Մեկ այլ տարբերակ է նաեւ՝ 100 գր. վարսակաշիլա, 1 ճ.գդ. ձիթապտղի յուղ եւ կաթ։
Մրգային դիմակներ դեմքի համար
Դեմքի համար նախատեսված մրգային դիմակները շատ օգտակար են ի շնորհիվ դրանցում առկա սննդարար բաղադրիչների։ Առաջին հերթին, դրանք մաշկը սնուցող եւ մաքրող թթուներ են, որոնք ունակ են ընկղմվել ամենախորը շերտերի մեջ, մաքրել դրանք աղտոտվածությունից եւ խթանել էլաստինի սինթեզումը։ Երկրորդը հակաօքսիդանտներն են, որոնք ունակ են դանդաղեցնել տարիքային փոփոխությունները։ Մրգային դիմակները նաեւ պարունակում են բազմաթիվ վիտամիններ եւ միկրոէլեմենտներ։ 20 տարեկանում օգտագործված մրգային դիմակներն ունեն կուտակային ազդեցություն եւ 30, 40 տարեկանում Ձեր մաշկը շնորհակալ կլինի Ձեզ դրա համար։
Աղբյուրը՝ fancy-journal.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ