«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ռոմանտիկ ընթրիք. ընտրում ենք գինին ու խորտիկները

19:41, 14 դեկտեմբերի

Ռոմանտիկ ընթրիքի ժամանակ սեղանին կարող է լինել համեղ ու թեթեւ ուտելիք, վառվեն բուրավետ մոմերը, հնչի հրաշալի երաժշտություն։ Սակայն եթե ամենապատասխանատու պահին մի շիշ գինին չբացվի եւ բաժակներն իրար խփելով նրբաշշուկ կենաց ասելու հնարավորությունը չլինի, ինչ-որ կարեւր մի բան կպակասի։

Գինին ընտրելիս կօգնի խանութի վաճառողը, եթե, իհարկե, չեք պատրաստվում այն գնել կողքի կրպակից։ Գինի ընտրելու համընդհանուր կանոն, երեւի թե, չկա։ Կարելի է խոսել հանրահայտ բրենդների մասին, որոնց ընտրությունը երաշխավորված է։ Դրանց թվին են պատկանում իտալական կամ չիլիական գինիները։

Իսկ խորտիկի հարցում NEWS.am STYLE -ը խորհուրդ կտա մեծ հաճույքով։ Առավել եւս, որ գինու բույրի հետ ներդաշնակ խորտիկն ընտրելու համար շատ քիչ բան է անհրաժեշտ։

Գինու հետ չի կարելի մատուցել պնդուկներով ու քացախով ուտեստներ։ Դրանք սպանում են գինու բույրը։ Սպիտակ հացը, մրգերն ու պանիրները չեն ազդում գինու համի վրա։ Այնպես որ, եթե խորտիկի ընտրությունը շատ բարդ թվա, մատուցեք դրանք։

Գինիների տեսակներին ավելի մանրամասն անդրադառնանք։

Եթե ընտրել եք սպիտակ գինի, իմացեք, որ դրա հետ կատարյալ են ոստրեն, խեցգետինը, ձկնկիթը եւ ցանկացած ձկնեղենը։ Վարդագույն չոր գինու հետ ընտրիր են սպիտակ միսը, գրիլ-հավը եւ որակյալ երշիկեղենը։ Կիսաչոր ու կիսաքաղցր գինիները լավ են համակցվում պուդինգի, թռչնամսի եւ սնկի հետ։ Իսկ կարմիր գինիները՝ մսեղենի հետ։ Ընդ որում, եթե կարմիր գինու մեջ ալկոհոլի տոկոսն անցնում է 12% -ը, վստահորեն մատուցեք այն խորովածի եւ կծու ուտեստների հետ։ Իսկ կիսաքաղցր ու կիսաչոր շամպայնն իր համային ողջ փունջը կդրսեւորի միայն աղանդերի հետ։

Եվ, ավանդույթի համաձայն, հեշտ խոհարարական մի բաղադրատոմս։ Միայն թե այս անգամ խոսքը գինու հետ հարմար խորտիկի մասին է։

Պատրաստման համար անհրաժեշտ կլինի 200 գ չոր պանիր եւ 200 գ չրեղեն։

Պանիրը հալեցնում ենք միկրոալիքային վառարանում, ջեռոցում կամ գոլորշու վրա։ Ապա սկուտեղի կամ հարթ ամանի վրա այն գդալով, դանակով կամ ձեռքով հարթեցնում ենք, այնպես, որ պանիրն ուղղանկյուն ձեւ ստանա։ Ստացված պանրե շերտը մտովի կիսում ենք երկու մասի, եւ մեկի վրա շարում ենք չրեղենը՝ թեթեակի սեղմելով ձեռքով։ Ապա պանրի շերտի առանց չրեղենի մնացած կեսով ծածկում ենք առաջինը։ Սեղմելով կպցնում ենք ծայրերը։ Ամբողջ գործողությունն անում ենք շատ արագ, քանի դեռ պանիրը չի սառել։ Ապա խորտիկը տեղավորում ենք սառնարանում ու թողնում մեկ գիշեր։ Առավոտյան հանում ու կտրտում ենք։

Բարի ախորժակ։

Տեքստը՝ Գրիգորյան Անահիտի/ NEWS.am STYLE


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search