Ֆոնդանը շատ պարզ ու արագ պատրաստվող ուտեստ է եւ որոշակիորեն նման է մաֆիններին։ Շոկոլադե ֆոնդանն այսօր լայնորեն տարածված է ամբողջ աշխարհում եւ աղանդերի բավականին մեծ պահանջարկ վայելող մի տեսակ է։
Ֆոնդանը ֆրանսիական խոհանոցին բնորոշ մի ուտեստ է, որը բավականին նուրբ համ եւ բույր ունի։ Ճիշտ պատրաստելու դեպքում կարելի է շատ փխրուն մի աղանդեր ստանալ, որն ասես, բերանում հալվում է։ Ֆոնդանը մատուցվում է կրեմով, կարամելով, թարմ հատապտուղներով եւ իհարկե, պաղպակով։
Պատրաստման համար անհրաժեշտ է. 100-150գր. դառը շոկոլադ, երկու թեյի գդալ կակաոյի փոշի, 40գր. կարագ, մեկ ճաշի գդալ ընկույզով եւ շոկոլադով կարագ (օրինակ, Նուտելա), երկու ձու, երկու ճաշի գդալ ալյուր, 5գր փխրեցուցիչ, 50գր. շաքարի փոշի, մի քիչ աղ եւ վանիլային պաղպաղակ՝ մատուցման համար։
Դառը շոկոլադը պետք է ոչ մեծ կտորներով մանրացնել եւ Նուտելայի ու կարագի հետ միասին տաքացնել. անհրաժեշտ է անընդհատ խառնել՝ միատարր զանգված ստանալու համար։
Հաջորդ քայլով առանձին ամանի մեջ պետք է հարել ձուն, շաքարի եւ կակաոյի փոշին, ինչպես նաեւ ալյուրը, աղն ու փխրեցուցիչը։ Ստացված զանգվածը մի լավ խառնելուց հետո, այն պետք է ավելացնել մի փոքր սառեցված շոկոլադի մեջ եւ ստացված խմորանման զանգվածը լցնել կեքսի համար նախատեսված տարաների մեջ։ Տարաներն արդեն կարելի է դնել 200 աստիճան ջերմաստիճանով տաքացրած ջեռոցի մեջ եւ եփել 7-8 րոպե։
Ֆոնդանը մատուցում են տաք վիճակում՝ մեկ գունդ պաղապաղակով։
Աղբյուրը՝ webspoon.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:05, 29 հունիսի
19:30, 29 հունիսի
Բելլա Հադիդը Saint Laurent-ի նոր դեմքն է դարձել17:28, 29 հունիսի
«Հարի Փոթերի» շապիկը նոր ռեկորդ է սահմանել՝ աճուրդում վաճառվելով 1,9 միլիոն դոլարով15:34, 29 հունիսի
Սոսո Պավլիաշվիլի. Հայաստանը եղբայր է, հուսալի, սիրելի եղբայր15:10, 29 հունիսի
Նիկոլ Շերզինգերը խոստովանել է, որ ժամանակն իր դեմ է աշխատում15:03, 29 հունիսի
13:08, 29 հունիսի
Քլոե Քարդաշյանն իր 40-ամյակի առթիվ 100-ից ավելի ծաղկեփնջեր է ստացել12:03, 29 հունիսի
5 փաստ ռեփեր Tyga-ի մասին, որը հուլիսի 28-ին ելույթ է ունենալու Երեւանում11:57, 29 հունիսի
Ֆրեդի Մերկուրիի «կինն» ավելի քան 187,5 միլիոն ֆունտ կվաստակի Queen-ի կատալոգի վաճառքից հետո10:22, 29 հունիսի
«Այսօր, ցավոք, հայկական մշակույթի լիակատար անկում է». պրոդյուսեր Զառա Մխեյան09:00, 29 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:12, 28 հունիսի
Սպիտակ մինի տոպ ու երկար շրջազգեստ․ Անահիտ Սիմոնյանի «total white» կերպարն ու գրառումը