Հոկտեմբերի 17-ից Երեւանում բացվել է ռուս մեծանուն նկարիչ Ալեքսանդր Նիկրասովի՝ «Ոգին շնչում է այնտեղ, որտեղ ցանկանում է» խորագրով ցուցահանդեսը։ Նկարիչն առաջին անգամը չէ, որ գալիս է Հայաստան, որտեղ երկար տարիներ ապրել է նրա մայրը։ Հայաստանի մայրաքաղաքում Ալ. Նիկրասովը ցուցադրել է 50 նկար՝ 20 գրաֆիկական եւ 30 գեղանկարչական աշխատանք։ Նկարները հիմնականում ավետարանական բնույթ ունեն, որոնք արտացոլում են խորհրդավորություն, գեղեցկություն եւ կապ Աստծո հետ։ News.am Style-ի թղթակցի հետ զրուցելիս նկարիչը պատմել է իր կյանքի եւ ստեղծագործական ուղու մասին։
-Ես հոկտեմբերիկ, կոմսոմոլ եւ պիոներ եմ, սակայն երբեք ՍՄԿԿ-ի անդամ չեմ եղել։ Ես դաստիարակվել եմ մարազմատիկ արժեքներով՝ ինչպես սովետական տարիներին ապրող յուրաքանչյուր մարդ։ Իմ տատիկը՝ Անաստասիան, ինձ գաղտնի է կնքել. այդ ժամանակ ես շատ փորք էի եւ շատ բան չէի հասկանում։ Եթե ինչ-որ մեկն այդ մասին իմանար, ապա իմ հայրիկին կհեռացնեին կոմունիստական կուսակցությունից։ Բայց խորը հավատ ունեցող իմ տատիկը նույն կերպ էլ ինձ է դաստիարակել։ Այնսիքն՝ ես նկարիչ եմ, ով ձգտում է ապրել աստծո, ոչ թե հեթանոս մտացածին կուռքերի հետ։ Օրինակ, փողը. չէ՞որ մարդկանց համար այսօր ամենակարեւորն ավելի շատ փոխ աշխատելն ու բավարարվածություն ստանալն է։ Սակայն դրանք կեղծ արժեքներ են, եւ հոգին է կարեւոր։
-Ինչու՞ որոշեցիք ցուցահանդես կազմակերպել Հայաստանում։
- Գիտեք, այս ցուցահանդեսն իմ երախտագիտությունն է մորս, ով հանգչում է հայկական հողում։ Նա ամուսնացել եւ 30 տարի ապրել է Երեւանում։ Բացի այդ, սա իմ հարգանքի տուրքն է մորս հիշատակին, քանի որ հայկական հողն ու հայերն ինձ շատ հարազատ են դարձել։ Այժմ այստեղ ապրում են իմ խորթ քույրերը։ Ինձ շատ հաճելի է Հայաստանում։ Ազգային պատկերասրահում մի քանի որմնանկարների օրինակներ տեսնելուց հետո, ես զգացի, որ սա մի օրգանիկ տարածք է, որտեղ կարելի է խոսել Աստծո հետ։ Նկարներն իմ փնտրտուքների արդյունքն են: Եթե ինչ-որ մեկին այն նույնպես հարազատ ու օրգանիկ է, ապա ես շատ ուրախ եմ։
-Ե՞րբ եք սկսել գեղանկարչությամբ զբաղվել։ Այլ հոբիներ ունե՞ք։
- Գեղանկարչությամբ զբաղվում եմ ողջ կյանքիս ընթացքում։ Ես ավարտել եմ Սանկտ Պետերբուրգի Մուխինայի անվան գեղարվեստի ակադեմիան (այժմ՝ Ա. Լ. Շտիգլիցի անվան) , որտեղ նախընտրել եմ սովորել «Ինտերիեր եւ սարքավորություն» բաժնում։ Մասնագիտությամբ ճարտարապետ եմ, բայց գեղանկարչությունն ինձ համար մնացել է մի հոգեվիճակ, մտքերս ու զգացմունքներս արտահայտելու միջոց։ Այս ցուցադրությանը ներկայացրել եմ 51 աշխատանք, որոնք ստեղծվել են 30 տարիների ընթացքում։
- Իսկ դուք գաղտնիքներ ունե՞ք արվեստի մեջ։
- Հաճախ նկարում եմ մատներով եւ եղունգներով՝ ավելի բնական եւ օրգանիկ լինելու, թղթի, ներկերի եւ կտավի հետ անմիջական կապ հաստատելու համար։ Գեղանկարչությունը բացահայտում է մարդկային այնպիսի հնարավորություններ եւ ունակություններ, որոնք չի կարող տեսնել ոչ մի համակարգիչ, ոչ մի նորագույն տեխնոլոգիա։ Ես՝ որպես պրոֆեսիոնալ դիզայներ, կարծում եմ, որ գեղանկարչության մեջ մեկ այլ կյանք եւ մեկ այլ զրույց կա։
- Ինչպե՞ս եք վերաբերում ժամանակակից մեթոդներին. այսօր շատ նկարիչներ նախընտրում են համակարգչի օգնությամբ նկարել։
- Ես ցանկացած պրոֆեսիոնալ եւ որակով կատարված գործի հարգանքով եմ մոտենում։ Բայց դա իմը չէ. դրանք տարբեր լեզուներ են, որոնք գոյության իրավունք ունեն...Չեմ պատրաստվում ինչ-որ մեկին ցածրացնել, իսկ մեկ ուրիշին բարձրացնել։ Ցանկացած մարդ ունի իր Ավետարանն ու իր կապը Աստծո հետ։ Իմ արվեստը խոսք է Աստծո հետ, զրույց ամենակարեւորի մասին։ Սա բոլորին էլ բնորոշ է, բայց ամեն մեկը չի կարող բացահայտել ու հասկանալ այն։ Սակայն ոմանց հաջողվում է գտնել ոգու այդ շշուկն ու կանչը։
- Ձեր աշխատանքներն արդեն քննադատության արժանացե՞լ են։Ինչպե՞ս եք վերաբերում քննադատություններին։
- Ես շատ հարգանքով եմ վերաբերում բոլոր քննադատություններին։ Իմ աշխատանքները բավականին արժանի եւ մեծանուն վարպետներ են քննադատել, եւ դա միշտ էլ օգտակար է, քանի որ պետք է փնտրել եւ գտնել հստակ սահմանումը՝ կեղծիքներից ու ստից խուսափելու համար։
-Այսինքն՝ հաշվի եք առնում ձեր արվեստին վերաբերող ցանկացած կարծիք։
- Սա չի նշանակում, որ ցանկացած կարծիք կամ գնահատական ընդունում եւ համաձայնում եմ դրա հետ, բայց անկասկած ամեն ինչ հաշվի եմ առնում։
- Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ նկարիչներին։
Ես արդեն 30 տարի է դասավանդում եմ եւ առաջինը, ինչ կարող եմ խորհուրդ տալ՝ անկեղծ աշխատելն ու Աստծուն փնտրելն է։ Երկրորդ՝ պետք է սովորել ու ձգտել։ Ես դեռ կատարելագործվում եմ։ Երբեւէ սրբապատկերներ նկարե՞լ եք։ Իսկ ինձ տեր հայրը օրհնեց եւ ես նկարեցի «Не рыдай мене мате» նկարը։ Միգուցե այն հայտնվի Պուշկին քաղաքում գտնվող «Բոլոր սգավորների ուրախություն» եկեղեցում։
Անի Լիպարիտյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:34, 1 հուլիսի
Աշխարհի ամենահարուստ մարդու բուռն անձնական կյանքը. Իլոն Մասկի 12 երեխաները, բազմաթիվ կանայք ու ընկերուհիները22:33, 1 հուլիսի
Կինը դատի է տվել բոյֆրենդին այն բանի համար, որ նա իրեն օդանավակայան չի տարել21:20, 1 հուլիսի
Apple TV+-ի նոր սերիալը ոգեշնչված է նորաձեւության ոլորտի ամենամեծ միլիարդատերերի միջեւ վեճից20:34, 1 հուլիսի
Բայդենի եւ Թրամփի կողմնակիցները համակարծիք են մեկ հարցում. սեքս առաջին հանդիպման ժամանակ19:23, 1 հուլիսի
Մարինա Աբրամովիչի նոր կատարումը. նա երաժշտական փառատոնի 200.000 հանդիսատեսին 7 րոպե ստիպել է լուռ մնալ16:17, 1 հուլիսի
«Գլուխկոտրուկ-2»-ն առաջին մուլտֆիլմն է, որը համաշխարհային վարձույթում ռեկորդային ժամկետում հավաքել է ավելի քան 1 մլրդ դոլար15:10, 1 հուլիսի
Նիքոլ Շերզինգերը իր 46-րդ տարեդարձի օրը սեւ բիկինիով ցուցադրել է շլացնող կազմվածքը14:20, 1 հուլիսի
Մորգան Ֆրիմանը քննադատել է իր ձայնի նմանակումը արհեստական բանականության կողմից13:31, 1 հուլիսի
Ռոզա Լինն իր Universe երգի հնդկերեն տարբերակն է թողարկել՝ հնդիկ երաժիշը Denny-ի հետ համագործակցությամբ13:15, 1 հուլիսի
Ալսուն իր նախկին ամուսնու ենթադրյալ սիրուհու հետ «հաշիվներ է պարզում» սոցիալական ցանցերի միջոցով12:23, 1 հուլիսի
Քլոե Քարդաշյանը 40-ամյակը նշել է Վայրի արեւմուտքի ոճով՝ ջինսով, ադամանդներով եւ Snoop Dog-ի հետ11:20, 1 հուլիսի
Քանյե Ուեսթը կնոջ հետ մեկնել է Մոսկվա. նրան արդեն հորդորել են զերծ մնալ անփույթ հագուստով քաղաք դուրս գալուց