Առաջիկա ուրբաթ օրը կարելի է բավականին բազմաժանր ֆիլմեր դիտել։ Ձեզ սպասվում է հետաքրքիր եւ դրական տպավորություններով լի ուրբաթ։
Բրեդ Փիթի երկրպագուները կարող են իրենց նախապատվությունը տալ «Զայրույթ» ֆիլմին, որտեղ գլխավոր դերում նրանց սիրելի դերսանն է։ Անկեղծ ասած՝ ես մշտապես թերահավատորեն եմ մոտեցել Բրեդ Փիթին, բայց «Յոթ տարի Հիմալայներում» ֆիլմից հետո կարծիքս արմատապես փոխվեց նրա մասին։ Այս ֆիլմում նա իսկապես ցուցադրել է դերասանական իր ողջ տաղանդը, իսկ «Զայրույթը» ֆիլմը, որը մենք առաջարկում ենք դիտել ուրբաթ երեկոյան, բացառություն չէ։
Ֆիլմը մարտական դրամա է, որը պատմում է պատերազմի սարսափների եւ դրա թոհուբոհի միջով անցնող զինվորների մասին։ Իրադարձությունները տեղի են ունենում 1945թ-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում։ Հակառակորդի տարածքում՝ Գերմանիայում, հայտնվել է «Զայրույթ» անունը կրող մի տանկ, որի կապիտան Ուորդեդիի (Բրեդ Փիթ) եւ նրա անձնակազմի միակ նպատակը ողջ մնալն է։ Սակայն դրությունն էլ ավելի է վատթարանում նորակոչիկներից մեկի՝ խաղաղասեր Նորման Էլիսոնի գալուն պես։
Ֆիլմի յուրահատկություններից մեկն այն է, որ այստեղ ոչ մի քաղաքական քարոզ, պաթոս չկա, որը բնորոշ է հոլիվուդյան՝ պատերազմի մասին մինչ այդ նկարահանված ֆիլմերին։ Արդյունքում շատ լուրջ եւ իրական ֆիլմ է ստացվել. կարելի է անգամ առնական անվանել։
«Սերենա» ֆիլմը՝ Ջենիֆեր Լոուրենսի եւ Բրեդլի Կուպերի մասնակցությամբ, մի հետաքրքիր դրամա է, որն իր մեջ ներառում է նաեւ թրիլլերի որոշ տարրեր։ Ֆիլմը պատմում է համընդհանուր տարածում գտած եւ ընդունված կարծրատիպերն ու կանոնները «ջարդող» եւ խախտող կնոջ մասին։ Ֆիլմը լիովին փոխանցում է 20-րդ դարի 80-ականներին տիրող իրավիճակը։
Ամերիկան մեծ դեպրեսիա է ապրում։ Գեղեցկուհի Սերենան ամուսնանում է գործարար Ջորջ Փեմբերթոնի հետ։ Սակայն այս անսահման գեղեցկուհին քիչ գաղտնիքներ չունի։ Սերենան ուժեղ եւ վճռական կին է, ով մշտապես օգնում է իր ամուսնուն, պիտանի խորհուրդներ տալիս նրան եւ խրախուսում նրա ռիսկային եւ համարձակ քայլերը։ Սակայն ընտանեկան երջանկությունը հարվածի տակ է դրվում, երբ Սերենան տեղեկանում է, որ չի կարող երեխաներ ունենալ։ Խանդից կուրացած կինը մտադիր է սպանել ամուսնու անօրինական ծնված որդուն...
Դիսնեյ ստուդիայի նկարահանած «Հերոսների քաղաք» այս մուլտֆիլմը հիանալի հնարավորություն է ընձեռում ձեզ՝ հաճելի ժամանակ անցկացնել ամբողջ ընտանիքի հետ միասին եւ դրական էներգիա ու հաճելի զգացմունքներ ստանալ։ Ոչ մի չափահաս մարդ չի կարող անտարբեր լինել այս հիանալի մուլտֆիլմի եւ նրա հերոսի՝ Բեյմաքսի կողքով։ Հանդիսատեսը հայտնվում է ապագայի Սան Ֆրանսոկիո քաղաքում, որտեղ ապրում է երիտասարդ Հիրո Համադան եւ նրա եղբայրը Թադաշին, ովքեր ռոբոտներ են ստեղծում։ Հենց Թադաշին էլ ստեղծում է Բեյմաքս ռոբոտին՝ շատ բարի եւ հուզիչ մի կերպար։ Սակայն այն բանից հետո, երբ Թադաշին հրդեհի ժամանակ մահանում է, եւ նանոռոբոտները հայտնվում են դիմակավոր մի հանցագործի իշխանության տակ, Հիրոն որոշում է օգտագործել ուրախ եւ բարի Բեյմաքսին, վերածրագրավորել նրան եւ դարձնել անհաղթ մարտական մեքենա... Արդյունքում շատ էներգետիկ, հետաքրքիր, արկածային, հումորային, դաստիարակչական մուլտֆիլմ է ստացվել։ «Հերոսների քաղաք» մուլտֆիլմը պետք է դիտեն եւ մեծերը, եւ փոքրերը։
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը