Լոսյոնները հիանալի միջոց են դեմքի մաշկը մաքրելու եւ ախտահանելու, ավելորդ ճարպից, կնճիռներից ու պզուկներից ազատվելու համար, քանի որ դրանք հակաբորբոքային եւ հակասեպտիկ ազդեցություն կարող են ունենալ մաշկի վրա։
Դեմքի լոսյոնները շատ հեշտ ու արագ են պատրաստվում եւ մեծ ջանքեր չեն պահանջում։ Դրանց օգնությամբ մաշկը խնամելուց բացի, ձեզ կհաջողվի նաեւ մի կլորիկ գումար խնայել, քանի որ նման միջոցները բավականին թանկարժեք են եւ վաճառվում են հատուկ խանութներում եւ գեղեցկության սրահներում։
Ահա թե ինչպիսի լոսյոններ կարելի է պատրաստել տնային պայմաններում
1) Չոր, ջրազրկվող ու ծերացող մաշկի համար
Ձեզ անհրաժեշտ է՝
Հալվեի (ալոէ) տերեւներ՝ մոտ 100գր.
Ջուր՝1-1 ½ լիտր
Առաջին հերթին պետք է լվանալ հալվեի տերեւները։ Հաջորդ քայլով դրանք անհրաժեշտ է դնել ապակե տարայի մեջ եւ15 օր պահել սառնարանում։
Դրանից հետո պետք է տարայի մեջ ջուր լցնել (նախընտրելի է շշալցված ջուր) եւ թողնել մոտ 2-3 ժամ։ Այնուհետեւ անհրաժեշտ է այն դնել մարմանդ կրակի վրա եւ եփել մոտ 5 րոպե։ Արդեն կարելի է ստացված թուրմը քամել եւ լոսյոնը պատրաստ է։
Լոսյոնը կարելի է օգտագործել շաբաթական երեք անգամ՝ թողնելով դեմքի վրա մոտ 10 րոպե։ 10 րոպե անց պետք է մաշկը սնուցել հատուկ կրեմներով։
2) Նորմալ եւ յուղոտ մաշկի համար
Ձեզ անհրաժեշտ է՝
2 վարունգ
Օղի՝ ½ շիշ
Առաջին հերթին պետք է լվանալ վարունգները եւ քերիչով անցկացնել։ Այնուհետեւ ստացված քերուկն անհրաժեշտ է լցնել ապակե տարայի մեջ եւ լցնել օղին։
Թուրմը հարկավոր է թողնել մոտ երկու շաբաթ, ինչից հետո կարելի է ամեն օր քսել մաշկին։ Ի դեպ, կարիք չկա թուրմը քամել։
Աղբյուր՝ naturalmask.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ